Հուլիս 19, 2017 08:28 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 66-70-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 66 և 67-րդ այաները.

و كذب به قومك و هوالحق قل لست عليكم بوكيل / لكل نبا مستقر و سوف

تعلمون

<Քո ժողովուրդը ժխտեց Ղուրանը, որը ճշմարտություն է պարունակում: Ասա նրանց. Ես  ձեր հավատքի գալու պատասխանատուն չեմ : Ամեն կանխագուշակում, իր ժամանակն ունի: Դուք շուտով կտեսնեք անտարակույս>:

Այս այաներում ասվում է. Ով մարգարե, Ղորեյշ ժողովուրդը չի ընդունում քո խոսքերը և մերժում է դատաստանը, որի մասին միշտ խոսում է  Ղուրանը: Ասա նրանց, որ դու պատասխանատու չես,  նրանց հավատքի գալու համար: Նրանք իրենք պետք է որոշեն` ընդունել քո խոսքը, թե ` մերժել : Այնուհետև, այան ասում է, որ այն պատիժներն ու տանջանքները, որոնց մասին խոսել են Աստված և մարգարեն, ժամանակին տեղի կունենան և դուք դա կտեսնեք : Ուրեմն մի շտապեք: Եթե աստվածային ճշմարտությունը մերժեք, պատիժը ձեզ վրա կիջնի: Որովհետև Աստված իր արարածներին այն ժամանակ է պատժում, երբ նրանց համար վերադարձի ճանապարհը բաց է:

Այս այաներից սովորում ենք.

1. Նա, ով հասկանում է մարգարեի խոսքի ճշմարտությունը, սակայն մերժում է այն, պետք  է սպասի դրա հետևանքներին:

2. Ղուրանն ամեն դեպքում ճշմարիտ է, եթե նույնիսկ որոշ մարդիկ այն մերժեն: Թեկուզ այդ մարդկանց թիվը շատ լինի:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 68-րդ այան.

و اذا رايت الذين يخوضون في آياتنا فاعرض عنهم حتي يخوضوا في حديت

غيره و اما ينسينك الشيطان فلا تقعد بعد الذكري مع القوم الظالمين

<Հեռացիր նրանցից, ովքեր  նախատում են կրոնը և մի մոտենա, մինչև որ ուրիշ նյութի մասին  խոսեն: Երբ սատանան ձեզ մոռացնել տա այս պատվերները, երբ վերստին հիշեք դրանք, վերհիշեք, որ անհավատների հետ չպետք է նստել>:

Այս այան ասում է. Երբ որևէ տեղ հայտնվեք ուր ծաղրում են Ղուրանի այաները , եթե կարող եք, փոխեք խոսքի թեման, իսկ եթե չեք կարող , թույլ մի տվեք, որ ոմանք ձեր ներկայությամբ ծաղրեն Ղուրանի այաները: Ուրեմն այդ դեպքում  հեռացեք այդ վայրից: Այս այան, արգելում է մեղավորների հետ նույն ժողովում նստելը և ասում է, որ եթե պատահաբար նման միջավայրում հայտնվեց մարդը պետք է փոխի խոսքի թեման, կամ որպես բողոք` հեռանա այդ վայրից:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է բծախնդիր լինենք կրոնական սրբությունների նկատմամբ և թույլ չտանք, որպեսզի թշնամիները ծաղրեն մեր սրբությունները:

2. Հեռանալն այն հանդիպումներից ու ժողովներից, որտեղ մերժում են աստվածային այաները, պայքարի մի տեսակ է մեղավորների դեմ:

Այժմ  կլսենք Էն-ամ  սուրայի 69-րդ այան.

و ماعلي الذين يتقون من حسابهم من شي و لكن ذكري لعلهم يتقون

<Նրանք, որ երկնչում են տիրոջից, անհավատների մեղքի համար չեն հարցաքննվելու: Բայց պետք է նրանց խրատ տան : Գուցե նրանք էլ առաքինի դառնան>:

Այս  այան ասում է. նրանք, ովքեր նման ժողովներում են հայտնվում, որպեսզի մյուսներին ճշմարտությունը բացատրեն, նրանց մեղքին հանցակից չեն համարվում: Որովհետև նրանք նպատակ չեն ունեցել մասնակից դառնալ մեղքին: Իհարկե, բնական է, որ ամեն մարդ չի կարող ասել, որ մեղավորներին բարեփոխելու համար է նրանց ժողովներին մասնակցում, որովհետև հնարավոր է, որ այդ դեպքում, մեղավորները կարողանան այդ մարդուն գրավել: Ուստի նրանք, որ առաքինի են և չեն ազդվելու, կարող են նման ժողովների մասնակցել և ուրիշներին ճշմարտությունը բացատրել:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր անհիմն խոսքեր են տարածում, քանի որ մարդու առաքինությունն ամեն ինչից կարևոր է և դա է, որ նրան ապահովագրում է մեղքից:

2. Առաքինի մարդկանցից ոմանք կարող են մասնակցել անհավատների ժողովներին, որպեսզի նրանց ցույց տան ճիշտ ճանապարհը:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 70-րդ այան.

و ذرالذين اتخذوا دينهم لعبا و لهوا و غرتهم الحيوه الدنيا و ذكر

به ان تبسل نفس بما كسبت ليس لها من دون الله ولي ولا شفيع و ان تعدل كل

عدل لايوخذ منها اولئك الذين ابسلوا بما كسبوا لهم شراب من حميم و عذاب

اليم بما كانوا يكفرون

<Հեռացիր նրանցից, ովքեր աշխարհիկ կյանքի հրապույրներից կուրացած, ծաղրում են կրոնը: Իմաց տուր նրանց, որ կորստյան դատապարտված հանցավոր հոգիները ոչ մի պաշտպան և ոչ մի բարեխոս չեն կարող գտնել Աստծո մոտ: Փոխարենը կմերժվի այն գինը, որ պիտի տան իբրև հատուցում: Իրենց սխալ գործերի համար, եռացող ջուր պիտի ստանան` իրենց ծարավը հագեցնելու համար: Անհավատարմությունը չարչարանքներով պիտի քավեն>:

Այս այան, դիմելով մարգարեին ասում է. Վերոնշյալ մարդկանց հետ մի շփվիր, հեռու մնա նրանցից: Իհարկե , մինչ այդ, պետք է նրանց խրատել և ճշմարիտ խոսքը հասցնել իրենց ականջին: Սակայն եթե այդ մարդիկ շարունակեցին իրենց գոռոզամտությունը և չհրաժարվեցին իրենց սխալ արարքից, պետք է նրանցից  հրաժարվել: Հատկանշական է, որ հավատացյալների աչքով, աշխարհիկ կյանքը ընդամենը մի խաղ է: Սակայն նրանք, ում նպատակը միայն այս աշխարհն է, կրոնն են համարում խաղ: Այս խումբը և' իր էությոնն է դնում հարցականի տակ և' աստվածային այաներն է ծաղրում, չվախենալով արարքի հետևանքներից: Այնուամենայնիվ, հավատացյալները պետք է հեռանան  այն մարդկանցից, ովքեր հասկանում են ճշմարտությունը, սակայն պատրաստ չեն ընդունել այն, որպեսզի չազդվեն նրանցից ու իրենց պես չդառնան:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամական հասարակության մեջ, նրանք, ովքեր ծաղրում են կրոնը, պետք է մեկուսացվեն, ոպեսզի իրենց սխալ գաղափարները չտարածեն հասարակության մեջ:

2. Պետք չէ կապվել աշխարհիկ կյանքին: Որովհետև երբ մարդը սիրտ է կապում աշխարհիկ կյանքին, դա պատճառ է դառնում, որ նա ծաղրի կրոնական սկզբունքները և ժխտի Աստծուն:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 203-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան