Օգոստոս 12, 2017 10:28 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:

Մեր հաղորդման առաջին բաժնում համառոտ կներկայացնենք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա  գլխավոր իրադարձությունները:

Ղազախստանի կենտրոնական բանկն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ երկրի արտաքին պարտքը 165.5 միլիարդ դոլար հայտարարեց. Ղազախստանի արտաքին պարտքը 2017 թվականի առաջին եռամսյակում 1.06 տոկոս կամ 1.74 միլիարդ դոլար հավելում է կրել:

Ղազախստանն ընթացիկ տարում պիտի մարի իր արտաքին պարտքերի շուրջ 19.58 միլիարդ դոլարը, որի 7.31 միլիարդ դոլարը վերաբերում է կարճաժամկետ, իսկ 12.27 միլիարդ դոլարը երկարաժամկետ պարտքերին: ՀՆԱ-ի հետ համեմատած Ղազախստանի արտաքին պարտքը 116.8 տոկոս է գնահատվել: Աստանայի պարտքի ամենախոշոր գումարները վերաբերում են Նիդերլանդներին, Բրիտանիային և ԱՄՆ-ին, որը 84.62 միլիարդ դոլար է:

Ղազախստանի արտաքին պարտքի կեսից ավելին վերաբերում է ուղղակի ներդրումներին և կամ ընկերությունների միջև գոյություն ունեցող պարտքերի, որի գումարը 92.63 միլիարդ դոլար է և կազմում է այդ երկրի արտաքին ընդհանուր պարտքի 55.97 տոկոսը:

---------------------  

Տաջիկստանի և Իրանի էներգետիկայի նախարարները Թեհրանում՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության հանդիսությանն առընթեր կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցին երկու երկրի միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարման շուրջ: Այս հանդիպման ժամանակ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն անդրադառնալով «Սանգ Թուդե-2» ՀԷԿ-ի հետ կապված «Բարղ Տաջիկ» ընկերության պարտքին, ասաց. «Հուսով ենք, որ այս պարտքի հետ կապված հարցերին ինչքան շուտ լուծում կտրվի, որպեսզի դրա արդյունքում հնարավոր լինի ընդլայնել համագործակցությունը»: Նա ընդգծելով «Քասա-1000» նախագծին հավելեց. «Այս նախագիծն ավարտին հասնելով Թեհրանը նպատակ ունի համագործակցել պրոյեկտում և հնարավոր է, որ ապագայում «Սանգ Թուդե-2» ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի մի բաժինն այս նախագծի շրջանակներում Իրան փոխադրվի»:

Չնայած Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Տաջիկստանի մի պատվիրակության Թեհրան կատարած ուղևորությանն, այդ երկրի հեռուստատեսությունը օգոստոսի 8-ին մի պատվիրված ֆիլմ հեռարձակելով այդ երկրի 90-ական թվականների իրադարձությունների հետ կապված որոշ շինծու մեղադրանքներ հասցեագրեց Իրանին:

Դուշանբեում Իրանի դեսպանատունը մի հաղորդագրությամբ պատասխանեց Տաջիկստանի հեռուստատեսությամբ արծարծված մեղադրանքներին:

---------------

Ղրղզստանի չորս հայտնի քաղաքական գործիչներ, որոնք ավեի վաղ հայտարարել են այդ երկրի նախագահական ընտրություններում իրենց թեկնածության մասին տեղեկացրեցին նոր կուսակցություն հիմնելու և միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու մասին: «Միավորված Ղրղզստան» կուսակցության առաջնորդ Ադահան Մադոմարովը, խորհրդարանի նախկին պատգամավորներ և «Հայրենիք-Հայրենասիրություն» կուսակցության առաջնորդներ Ահմեդբաք Քալդի Բեյկովն ու Ղոմչի Բեյկ Թաշիևը և խորհրդարանի ներկա պատգամավոր և «Անոգո Փրագրես» կուսակցության առաջնորդ Բաքիթ Թարաբայևը նոր քաղաքական կուսակցության շրջագծում կոալիցիա ձևավորելու շուրջ համաձայնության հանգեցին: Այդ կապակցությամբ հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «Մենք՝ կուսակցությունների առաջնորդներս, պատասխանատվության բարձր գիտակցությամբ և նկատի առնելով նախագահական ընտրությունների սեմին երկրում տիրող պայմանները ջանք ենք գործադրում, որպեսզի պահպանվի ժողովրդի միասնականությունն ու քաղաքական կայունությունը և դրան զուգահեռ արդար ընտրություններ կազմակերպվեն»: Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին:

----------------------------

Անցած շաբաթ ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ուղևորված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը շուտով կստորագրվի:

Իրանի նախագահն այդ հանդիպման ժամանակ նաև ընդգծեց, որ ՀՀ նախագահի Թեհրան կատարած ուղևորությունն ու կայացած հանդիպումը խթանելու է Իրանի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին մատնանշելով այն կետը, որ ընթացիկ տարին քաղաքական իրադարձություններով հագեցած են թե Հայաստանի և թե Իրանի համար, ասաց. «Այս տարի բարեփոխված սահմանադրության համաձայն Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան և դա ի տես այն բանի, որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»:

Իրանի և Հայաստանի նախագահները քննարկեցին երկկողմ ու բազմակողմ համագործակցություններին վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Իրանի և Հայաստանի նախագահները նաև քննարկեցին ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

------------------

Բարեկամներ մեր հաղորդման երկրորդ բաժնում առավել մանրամասն կանդրադառնանք  շաբաթվա մի քանի կարևոր լուրերին:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:

-------------------

Տաջիկստանի և Իրանի էներգետիկայի նախարարները Թեհրանում՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության հանդիսությանն առընթեր կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցին երկու երկրի միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարման շուրջ: Այս հանդիպման ժամանակ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն անդրադառնալով «Սանգ Թուդե-2» ՀԷԿ-ի հետ կապված «Բարղ Տաջիկ» ընկերության պարտքին, ասաց. «Հույսով ենք, որ այս պարտքի հետ կապված հարցերին ինչքան շուտ լուծում կտրվի, որպեսզի դրա արդյունքում հնարավոր լինի ընդլայնել համագործակցությունը»: Նա ընդգծելով «Քասա-1000» նախագծին հավելեց. «Այս նախագիծն ավարտին հասնելով Թեհրանը նպատակ ունի համագործակցել պրոյեկտում և հնարավոր է, որ ապագայում «Սանգ Թուդե-2» ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի մի բաժինն այս նախագծի շրջանակներում Իրան փոխադրվի»:

Չնայած Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Տաջիկստանի մի պատվիրակության Թեհրան կատարած ուղևորությանն, այդ երկրի հեռուստատեսությունը օգոստոսի 8-ին մի պատվիրված ֆիլմ հեռարձակելով այդ երկրի 90-ական թվականների իրադարձությունների հետ կապված որոշ շինծու մեղադրանքներ հասցեագրեց Իրանին:

Դուշանբեում Իրանի դեսպանատունը մի հաղորդագրությամբ պատասխանեց Տաջիկստանի հեռուստատեսությամբ արծարծված մեղադրանքներին:

«Տաջիկստանի ազնիվ ժողովրդի պատմական հիշողությունը չի մոռացել, որ ԻԻՀ-ն, որպես Տաջիկստանում խաղաղության նախաձեռնողներից ու գլխավոր հովանավորներից մեկը, ինչպես նաև հյուրընկալելով բախվող կողմերի բանակցությունն ինչ կառուցողական դերակատարություն ունեցավ 1990-ական թվականներին այդ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ տալու գործում»,-ասված է Դուշանբերում ԻԻՀ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Տաջիկստանում ԻԻՀ դեսպանատան հաղորդագրության մեջ ընդգծվելով այն կետը, որ ԻԻՀ-ն մերժում է այդ փաստա-վավերագրական ֆիլմում ներկայացված անհիմն մեղադրանքները, նշված է. «Անկասկած այս ֆիլմի հեղինակներին չի հաջողվելու հարված հասցնել երկու ժողովուրդների մշակութային, քաղաքակրթական ու պատմական բարեկամական կապերին»:

Իրականությունն այն է, որ իսլամական Իրանը Տաջիկստանում ենթակառուցվածքային նախագծերի իրագործման հարցում նախաձեռնող է եղել, որոնցից կարելի է հիշատակել «Անկախություն» ռազմավարական նշանակությամբ թունելը, «Սանգ Թուդե-2» ջրամբարտակն ու ՀԷԿ-ը և «Էբնե Սինա» հիվանդանոցը: Միևնույն ժամանակ Տաջիկստանի հասարակական կարծիքը ոչ միայն չի մոռացել Իրանի Կարմիր մահիկի միջոցով մատուցված բժշկական ու առողջապահական ծառայությունները, չքավոր ընտանիքներին հատկացված նպաստները, մարզական կենտրոնների կառուցումը, պատմական կոթողների վերականգնումը, համալսարանական կենտրոններում տաջիկ երիտասարդներին կրթելը, Տաջիկստանի գիտական ու համալսարանական կենտրոններին ցուցաբերված օժանդակությունը տեխնիկական ու արհեստագիտական բազմաթիվ կենտրոնների ստեղծումը, այլև դրանք հակասության մեջ է գտնում Թեհրանի դեմ ներկայացված մեղադրանքներին: Միևնույն ժամանակ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Տաջիկստանի  պատվիրակության  Իրան կատարած ուղևորությանը զուգահեռ Տաջիստանի հեռուստատեսությամբ նման ֆիլմի ցուցադրումը վկայում է այն մասին, որ որոշ շրջանակներ չեն հանդուրժում երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը նաև արտացոլված է Դուշանբերում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ: