Օգոստոս 19, 2017 10:09 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք Կասպից ծովի երկու կողմերում ձգված տարածքների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Տաջիկստանի մարդու իրավունքների կենտրոնի հատուկ ներկայացուցիչը տեղեկացրեց տաջիկ լրագրողների պաշտպանության կենտրոն հիմնելու մասին: Տաջիկստանում Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի անկախ կենտրոն ՀԿ-ի նախագահ Շաերա Դովլաթովայի ընդգծմամբ «Քեշադե հավաքականություն» ինստիտուտի ֆինանսական օժանդակությամբ գործադրման է հանձնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իրավական ծառայությունների ծրագիրը: Դովլաթովան այս կենտրոնի ստեղծման գլխավոր նպատակն է համարել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իրավական ծառայությունների փոխանցումը:

Նախագծի շրջանակներում հնարավորություն է ստեղծվել, որպեսզի լրագրողները կալանավորվելու և կամ նրանց դեմ մեղադրանքներ առաջադրվելու դեպքում օգտվեն պաշտպան փաստաբանի անվճար ծառայությունից:

Տաջիկստանից ստացված մեկ այլ լուրի համաձայն Ռուսաստանի և Չինաստանի հետ Տաջիկստանի ֆինանսական շրջանառությունն ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին կրճատվել, իսկ Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալը մեծացել է:

Ղազախստանի նախագահի հատուկ պատվիրակ և ԱԳ նախարար Աղաբեյկ Քեմալեդինովը Եգիպտոս կատարած ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբոլղեյզի հետ: Հանդիպման ժամանակ ղազախական կողմն ընդգծեց արաբների միջև միասնականության ստեղծման, ինչպես նաև արաբական երկրների միջև գործակցության հետ կապված կենսական հարցերում ԱՊԼ-ի դերակատարությունը: Ղազախստանի նախագահի հատուկ պատվիրակը հավելեց. «Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ին և 11-ին իսլամ աշխարհում արդիականացման հետ կապված հարցերի լուծման շրջագծում գիտության ու տեխնոլոգիայի թեմայով Աստանայում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստ հրավիրելու Ղազախստանի նախագահի որոշումը կարևոր քայլ է համարվում»:

Հանդիպման ժամանակ Աբոլղեյզը դրվատելով տարածաշրջանային հարցերի հետ կապված, այդ թվում Աստանայում Սիրիայի խաղաղության նստաշրջան գումարելու Ղազախստանի քայլերը, գնահատեց տարածաշրջանում արյունահեղությանը վերջ տալու նպատակով այդ երկրի նախագահի նախաձեռնությունը:

Ղազախստանի քաղաքական ակտիվության շրջագծում այս երկիրն ընթացիկ շաբաթ հյուրընկալեց Շվեյցարիայի նախագահին: Շվեյցարիայի կոնֆեդերացիայի նախագահ Դորիս Լոթարդը Ղազախստան կատարած այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահ Նուրսոլթան Նազարբայևին բանակցեց Աստանայի հետ առևտրական հարաբերությունների ամրապնդման ու խորացման շուրջ:

Ռուսաստանի և Ադրբեջանի զինվորական բարձրաստիճան հրամանատարները հանդիպելով Ադրբեջանի սահմանամերձ քաղաքներից մեկում քննարկեցին սահմանների անվտանգության, ինչպես նաև ապահովական սպառնալիքների դիմակայման կապակցությամբ երկու երկրի միջև համագործակցության ընդլայնման հարցը: Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանապահ ուժերի ավագ հրամանատարներ Էլչին Ղուլիևն ու Վլադիմիր Քոլիշովը մի հաղորդագրությամբ ընդգծեցին որ կողմերը երկու երկրի սահմանների անվտանգության, հատկապես Կասպից ծովի տարածքում սահմանային խուզարկման կայանների ստեղծման, ինչպես նաև սպառնալիքների դիմակայման շուրջ համագործակցության կապակցությամբ մտքերի փոխանակում են կատարել:

Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ գումարված ԵԱՏՄ-ի միջպետական խորհրդի նիստի ավարտին բազմակողմ մի քանի փաստաթղթեր ստորագրվեցին: Աստանայում գումարված ԵԱՏՄ-ի միջպետական խորհրդի 3-րդ նստրաշրջանի ավարտին ստորագրված փաստաթղթերում ընդգծվել է այս միության անդամ երկրների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Ուզբեկստանի գերագույն ատյանը կոռուպցիայի և զենքի ու թմրադեղերի ապօրինի վաճառքով զբաղվելու մեղադրանքով ցմահ ազատազրկման և 1.5 միլիարդ դոլար տուգանքի դատապարտեց այդ երկրի ազգային անվտանգության կոմիտեի նախկին տեղակալ Շոհրաթ Ղոլամովին: Ղոլամովն ազգային անվտանգության թոշակի անցած սպա և Ուզբեկստանում Ինթերփոլի գրասենյակի նախկին պետ Յուրի Սավինքովի համագործակցությամբ արևմտյան բանկերում հաշիվներ է բացել և իր բոլոր գումարները փոխանցել է այդ հաշիվներին: Ղոլամովին մեղադրանք է առաջադրվել այն հարցում, որ կապի մեջ է եղել հերոինի հայտնի մաքսանենգ և ուզբեկ մեծ վաճառական Ղաֆուր Ռահիմովի հետ և նրան պատկանող ընկերությունների միջոցով թմրանյութ է արտահանել եվրոպական երկրներ: Սավինքովի անունը նաև հիշատակվում է Ուզբեկստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Գոլնարա Քարիմովայի անվան հետ կապված ֆինանսական սկանդալում: Սավինքովը նաև մասնակցություն է ունեցել Ղոլամովին պատկանող զենքերի վաճառքի գործին և այդ գումարներով հայթայթել է արտասահմանում գտնվող ուզբեկ ընդդիմադիրների սպանության ծախսերը:

Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետներ Բակիջան Սագինտաևի ու Սոորոնբայ Ժեենբեկովի հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարվեց երկկողմ տարբեր հարցերի, այդ թվում երկու երկրի միջև սահմանագծի հստակեցման շուրջ: Նաև որոշված է, որ այս շաբաթ Տաջիկստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչները Տաջիկստանի և Ուզբեկստանի ոստիկանության միջև համադրման առաջին նիստին մասնակցելու նպատակով Տաշկենդ ուղևորվեն և հանդիպեն Ուզբեկստանի ՆԳ նախարարին:

-----------------------

Իսկ այժմ բարեկամներ առավել մանրամասն անդրադառնանք մի քանի թեմաների:

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ 2008-2017 թվականներին, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով, վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Սարգիս Հարությունյանին:

----------------------

Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ գումարված ԵԱՏՄ-ի միջպետական խորհրդի նիստի ավարտին բազակողմ մի քանի փաստաթղթեր ստորագրվեցին: Աստանայում գումարված ԵԱՏՄ-ի միջպետական խորհրդի 3-րդ նստաշրջանն այն պայմաններում ավարտվեց բազմակողմ համագործակցության շուրջ մի քան փաստաթղթերի ստորագրմամբ, երբ Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևն այս նստաշրջանում անդրադառնալով ԵԱՏՄ-ի անդամների միջև ու նաև այլ երկրների հետ այդ միության անդամների առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն, ասաց. «Դա հնարավորություն է տալիս քննարկել այս միության գործունեության հետ կապված կարևոր հարցերն ու դրանց հանդեպ շտապ արձագանք ցուցաբերել»: Ասվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները տնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով ծրագիր են մշակում, որը պարունակում է ավելի քան 60 գլուխներ, որին մաս են կազմում նաև ֆինանսական միավորված շուկայի ստեղծումը, ծովային փոխադրության մասին համաձայնագրի ստորագրումը, երրորդ երկրի հետ առևտրի ճամբին առկա տեխնիկական արգելքների վերացումն ու նաև աշխատուժի միավորված շուկայի ստեղծումը: Նստաշրջանի ավարտին Ղազախստանի վարչապետն ընդգծելով Իրանի, Հնդկաստանի և Սինգափուրի հետ ազատ առևտրի բանակցությունների գործընթացը սկսելու կապակցությամբ անցած տարի անդամ երկրների միջև կայացած համաձայնությունն, ասաց. «Այս նստաշրջանում քննարկվեց Իրանի հետ առևտրական գոտի ստեղծելու հարցը և որոշվեց հովանավորել այդ կապակցությամբ վերցված քայլերը»:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի բանակցությունների ընթացքին, աշխատողների կենսաթոշակային ապահովմանը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում:

--------------------

Հայացք նետելով Միջին Ասիայի և Կովկասի տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին պարզվում է, որ անվտանգության հետ կապված հարցերն այդ տարածաշրջանի երկրների պաշտոնատարների բանակցությունների գլխավոր թեմաներից են եղել, սկսած Տաջիկստանի ու Ուզբեկստանի ոստիկանության ուժերի համադրման նիստի գումարումից մինչև Ղազախստանի ու Ղրղզստանի բանակցություններում սահմանային հարցերի քննարկումն ու նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի սահմաններին տիրող իրավիճակի քննարկման նպատակով երկու երկրի սահմանապահ ուժերի ավագ հրամանատարների հանդիպումը: Դա վկայում է Կասպից ծովի երկու ափերին ձգվող տարածքում անվտանգության հարցերի հետ կապված մտահոգությունների մասին: