Օգոստոս 26, 2017 16:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ:  «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների մասին  նախ համառոտ.

Մարդու իրավունքների տուն եվրոպական հիմնադրամը մի հաղորդագրությամբ քննադատելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների միակ քննադատ լրատվական գործակալություն «Թուրան»-ի գույքի և փաստաթղթերի բռնագրավումը:

Երևանում Երուսաղեմը զավթած ռեժիմի դեսպան Իլահու Երուշալեմին խստորեն հերքեց այդ ռեժիմի կողմից Ադրբեջանին վաճառված անօդաչու թռչող սարքերը հայկական ուժերի դեմ փորձարկվելու մասին տարածված լուրերը:

ՀՀ փոխարտգործ նախարար Շավարշ Քոչարյանը բացասական հակազդեցություն ցուցաբերեց ԵԱՏՄ-ի մաքսային տարածքին միանալու համար Թուրքիայի հայտնած պատրաստակամությանը: Նա այդ կապակցությամբ նախապայմաններ առաջ քաշելով ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի մաքսային տարածքին միանալու համար պահանջվում է միության բոլոր անդամների համաձայնությունը:

Իսկ Միջին Ասիայի տարածաշրջանում մերձկասպյան երկրների անմշակ նավթի փոխանակման կամ սուափի գործողությունը յոթ տարի տևած դադարից հետո Թուրքմենստանի նավթային երեք բեռնվածքների բեռնաթափմամբ վերսկսվեց: Սուափի նախագծի շրջանակներում ԻԻՀ-ն մերձկասպյան երկրների անմշակ նավթը ստանում է «Նեքա»-ի մաքսակետում և ապա նույն ծավալով նավթը հանձնում է իր հարավային նավթային տերմինալներում:

Ղազախստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները Տաշկենդում ստորագրեցին երկու երկրի միջև ռազմական համագործակցության առաջին համաձայնագիրը:

Իսկ Սեուլն ու Դուշանբեն հայտարարեցին, որ տաջիկ քաղաքացիների Հարավային Կորեա արտագնա աշխատանքի մեկնելու գործընթացն օրինականացնելու նպատակով միջպետական համաձայնագիր են մշակում: Այս կապակցությամբ Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի ու զբաղվածության նախարարությունները բանակցություններ են վարում Հարավային Կորեայի իշխանությունների հետ:

-------------------------

Բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել մանրամասն կերպով կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի մի քանի խոշոր իրադարձություններին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի շրջանավարտ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:

----------------------------

Փոխադրության, կապի և նավահանգիստների հարցերով Թուրքմենստանի նախագահի տեղակալ Բայրամ Աննամորադովը տեղեկացրեց հոկտեմբեր ամսին Աշխաբադում մերձկասպյան երկրների նավահանգիստների տնօրենների հնգակողմ նստաշրջանի գումարման մասին: Բայրամ Աննամորադովն ընդգծեց. «Որոշվել է, որ մերձկասպյան երկրների նավահանգիստների տնօրենների հնգակողմ համատեղ նիստը հոկտեմբերի 13-ին և 14-ին գումարվի Կասպից ծովի թուրքմենական բաժնում և Թուրքմենբաշի նավահանգստի մերձակայքում գտնվող «Ավազե» տուրիստական ազգային գոտում, որին իրենց մասնակցությունն են բերելու Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը:

Հոկտեմբեր ամսին նախատեսված մերձկասպյան երկրների նավահանգիստների տնօրենների միջազգային նստաշրջանը գումարվում է մերձկասպյան երկրների տնտեսական համաժողովում ձեռք բերված համաձայնության շրջագծում, որի նպատակն է վերացնել հավանական արգելքները և դյուրություններ ստեղծել ծովային առևտրի ու փոխադրության նպատակով և հերթական կարգով գումարվելու է մերձկասպյան երկրներում: Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նավահանգիստների ու ծովագնացության տնօրենների նստաշրջանում քննարկվելու են մերձկասպյան երկրների միջև նավահանգստային ու ծովային համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր և նավահանգիստների տնօրենների միջոցով ստորագրվելու է նստաշրջանի արձանագրությունը:

Առևտրական ու տնտեսական նպատակներով ծովագնացության ու փոխադրության բնագավառում համակողմանի համագործակցությունը, բազմակողմ վերահսկողության ու քննության փոխհամաձայնագրի մշակման աշխատանքային խմբի նոր անդամների ներկայացումը, ափամերձ ուղևորությունների սահմանների հստակեցման հնգակողմ համաձայնագրի կնքման կապակցությամբ բանակցությունը և Կասպից ծովի հիդրոգրաֆիայի հանձնաժողովի ստեղծումն առաջիկա նստաշրջանում քննարկվող կարևոր ու ռազմավարական թեմաներից են լինելու:

Հիշեցնենք, որ Կասպից ծովը, Արալ, Միջերկրական ու Սև ծովերի և Պարսից ծոցի կողքին Թիթիոս կոչվող մեծ ծովի մնացորդներից է: Կասպիցն աշխարհի ամենամեծ լիճն է և պարունակում է աշխարհում բնական գազի ը անմշակ նավթի երրորդ խոշոր պաշարը: Հիշյալ լիճը հյուսիսից սահմանափակվում է Ռուսաստանով, հարավից՝ Իրանով, արևմուտքից՝ Ադրբեջանով, իսկ արևելքից՝ Ղազախստանով ու Թուրքմեստանով: Ջրային այս հսկա տարածքը 1204կմ երկարություն և 220-ից 550կմ լայնք ունի: Կասպից ծովի թեքությունն հյուսիսից դեպի հարավ ուղղված է Իրանի կողմը, այնպես որ դրա խորությունը հյուսիսում 10-ից 12մ, միջին բաժիններում 770մ, իսկ Իրանի ափերում գտնվող ամենախոր վայրում 1000մ է:

Իրանի իշխանությունները Կասպիցը խաղաղության ու բարեկամության ծով են կոչում և հավատացած են, որ Կասպիցի պոտենցիալները ճիշտ ու սկզբունքային շահագործման հանձնելով կարելի է այս ջրային տարածքը վերածել խաղաղության ու բարեկամության ծովի: Օտարների միջամտությամբ և մերձկասպյան երկրներին հրահրելով թվում է, որ մերձկասպյան որոշ երկրներ հարևան երկրներին մերձենալու և համագործակցության երկարաժամկետ հեռանկարներն ընդգծելու փոխարեն խորհում են կարճաժամկետ շահերի մասին: Մերձկասպյան այս կարգի երկրները քիչ ցանկություն են ցուցաբերում հարևան երկրների հետ համագործակցությանն ու մերձկասպյան երկրների հետ ամուր կապերի հաստատմանը: Թվում է, որ հիշյալ պետությունների նման հայացքը հիմնավորվում է այն առաքելության իրագործմամբ, որի նպատակն է խաթարել տարածաշրջանային համագործակցությունը:

Դա ի տես այն բանի, որ այս ջրային մեծ տարածքի ափամերձ հզոր պետություններն, այդ թվում ԻԻՀ-ն միայն խորհում են մերձկասպյան երկրների միջև բարեկամական ու եղբայրական երկարաժամկետ համագործակցության մասին և այդ կապակցությամբ ծրագրավորում են կատարում:

--------------------

Նկատի առնելով արտագնա աշխատանքի մեկնող տաջիկների համար Ռուսաստանում գոյություն ունեցող անբարենպաստ պայմանները, Դուշանբեի իշխանությունները այդ երկրի երիտասարդության Հարավային Կորեա մեկնելու համար հող են պատրաստում: Դուշանբեի և Սեուլի պաշտոնատարները տաջիկ քաղաքացիների Հարավային Կորեա արտագնա աշխատանքի մեկնելն օրինականացնելու համար միջպետական համաձայնագիր են մշակում: Այս կապակցությամբ բանակցություններն ընթացքի մեջ են և վերջնական համաձայնություն ձեռք բերվելու դեպքում 2018 թվականի սկզբից Տաջիկստանի քաղաքացիները կարող են արտագնա աշխատանքի մեկնել Հարավային Կորեա: Այսպիսով Տաջիկստանի երիտասարդներն աշխատանք գտնելու համար Ռուսաստանի փոխարեն այսուհետ մեկնելու են Հարավային Կորեա: Ռուսաստանը Հարավային Կորեայից առանձնացնող գլխավոր գործոնը Տաջիկստանի և Հարավային Կորեայի ժողովուրդների մշակութային տարբերություններն են: Միևնույն ժամանակ արտագնա աշխատանքի մեկնող տաջիկ աշխատավորների համար որևէ քվոտա չի սահմանվելու և տաջիկ քաղաքացիները համաձայն կորեական ընկերությունների կարիքների արտագնա աշխատանքի են մեկնելու այդ երկիր: Այս պահին 16 երկրներ, այդ թվում Ղրղզստանն ու Ուզբեկստանը նման համաձայնագիր ունեն Հարավային Կորեայի հետ: Հարավային Կորեայից բացի Դուշանբեի իշխանություններն, այդ թվում Տաջիկստանի նախագահը ցանկանում են աշխատուժ արտահանել Կատար: Մինչ այս Ռուսաստանը ավելի քան մեկ միլիոն տաջիկ աշխատավորների եկամտի գլխավոր աղբյուրն էր համարվում:

Անկասկած տաջիկ քաղաքացիների համար Հարավային Կորեան ու Կատարը լիովին տարբեր են լինելու Ռուսաստանից: Այդ տարբերությունը վերադառնում է լեզվին ու մշակույթին: Տաջիկստանի քաղաքացիների խոշոր մասը տիրապետում է ռուսերենին: Միևնույն ժամանակ Տաջիկստանի քաղաքացիները բարեկամներ ու ազգականներ ունենալով Ռուսաստանում, այդ երկիր ճամբորդելիս մեծ դժվարությունների չեն հանդիպում: Մինչդեռ նույն այդ քաղաքացիներն աշխատանքի նպատակով Հարավային Կորեա կամ Կատար մեկնելու դեպքում դիմագրավելու են բազմաթիվ բարդությունների, որոնցից գլխավորը լեզվին և միջավայրին խորթ լինելն է: