Սեպտեմբեր 04, 2017 12:37 Asia/Yerevan

Էնամ սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 71-74-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 71 և 72-րդ այաները.

قل اندعوا من دون الله ما لاينفعنا و لايضرنا و نرد علي اعقابنا

بعد اذ هديناالله كالذي استهوته الشياطين في الارض حيران له اصحاب

يدعونه الي الهدي ائتنا قل ان هدي الله هو الهدي و امرنا لنسلم لرب

العالمين / و ان اقيموا الصلوه و اتقوه هوالذي اليه تحشرون

<Ասա նրանց. Ինչո՞ւ օգնության կանչենք այնպիսի չաստվածների, ովքեր ոչ կարող են օգնել մեզ և ոչ էլ վնասել: Ինչո՞ւ վերդառնանք դեպի հետ, երբ այլևս լուսավորված ենք ու Աստված մեզ առաջնորդել է դեպի ճշմարիտ ճանապարհ: Եվ ինչո՞ւ նմանվենք նրանց, որոնց սատանայի գայթակղությունները մոլորեցրել են  երկրի վրա, մինչ իրենց ընկերները փրկության ճանապարհ են  հրավիրում իրենց և  գոչում. Մեզ մոտ եկեք: Ասա նրանց. Աստծո կրոնն է միայն ճշմարիտը: Մենք հրաման ենք ստացել` հնազանդվել արարչին: Ձեր աղոթքը ճշտապահությամբ կատարեցեք, երկնչեք Աստծուց: Դուք ամենքդ, իր առջև պիտի ելնեք>:

Այս այան, մարգարեին հրամայում է հստակորեն և կտրականապես պատասխան տալ անհավատներին ու կռապաշտներին ու հարցնել նրանց, արդյոք Աստծո փոխարեն անձ  կամ իր ե՞ք պաշտում, որոնք  օգուտ չեն տալիս: Դրանից բացի, մուսուլմանները նախապես եղել են կռապաշտներ և այսօր առաջ են գնացել: Ուրեմն, վերադանալ դեպի կռապաշտություն, այսինքն` հետադիմություն, որտեղ չկա ոչ մի զարգացում: Այստեղ Ղուրանը նաև ասում է. եթե մարդը միաստվածությունից վերադառնա դեպի կռապաշտություն և անհավատություն, դա նշանակում է, որ նա պետք է քայլի մութ ու խավար ճանապարհով, որը սատանաներն են նրա համար գծել: Այնուհետև Ղուրանն ասում է, որ մոլորություններից փրկվելու միակ ճանապարհը Աստծուն և նրա հրամաններին ենթարկվելն է, քանի որ մարդու վերջը Աստծո հետ է և նրա գոհունակությունը շատ կարևոր է մարդու փրկության հարցում:

Այս  այաներից սովորում ենք.

1. Կուռքերը ոչ մի արժեք չունեն: Ուրեմն նրանց պաշտելը ոչ մի նշանկություն չունի:

2. Ամբողջ տիեզերքը ենթարկվում է Աստծուն և մարդն էլ պետք է նրան ենթարկվի:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 73-րդ այան.

و هوالذي خلق السموات و الارض بالحق و يوم يقول كن فيكون قوله الحق

و له الملك يوم ينفخ في الصور عالم الغيب و الشهاده و هوالحكيم الخبير

<Նա երկնքի և երկրի ճարտարապետն է : Երբ ցանկանա էակներ ստեղծել, կասի. Եղիցի և կլինի: Իր խոսքը ճշմարտությունն է: Նա թագավորն է  այն օրվա, երբ փողը պիտի հնչի: Գիտի հայտնի և գաղտնի բաները: Տեր է իմաստության և գիտության>:

Այս այան ասում է. Միթե՞ չգիտեք, որ աշխարհի սկիզբը և վերջը նրա ձեռքում են: Նա է, որ ստեղծել է երկինքն ու երկիրը և նրան է պատկանում դատաստանի օրը: Նա է տիեզերքի արարիչը և  նա է կառավարում այն, ինչ գոյություն ունի: Ուրեմն եթե այսպես է, պետք է նրա  ճանպարհով քայլել, որովհետև նա է միակ ճշմարիտը:

Այս այայից սովորում ենք.

1. Ողջ տիեզերքը ստեղծվել է իմաստության հիման վրա և այն, ինչ գոյություն ունի, հատուկ նպատակով է ստեղծվել:

2. Սստվածային հրամանները իմաստության և գիտության վրա են հիմնված և իշխանությունը նույնպես պետք է լինի իմաստության հիման վրա:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 74-րդ այան.

واذ قال ابراهيم لابيه آزر اتتحذ اصناما آلهه اني ارائك و قومك في

ضلال مبين

<Աբրահամն ասաց իր հորը`Ազարին. Աստծո վայել պաշտամունքը կուռքերին պիտի մատուցե՞ս: Իմ և քո ժողովուրդը ամենախոր խավարի մեջ են>:

Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. Մի կարծիր, որ կռապաշտությանը հետևում է միայն Մեքքայի ժողովուրդը: Աբրահամի ժամանակ նույնպես ոմանք կռապաշտ էին, այնպես որ Աբրահամը, իր խնամակալին, որը այդ ժողովրդի ղեկավարն էր, ասաց. Ինչպե՞ս եք դուք անշունչ ու անկենդան կուռքերին պաշտում: Դա մոլորություն է: Իհարկե, Ազարը Աբրահամի հորեղբայրն էր և ոչ թե հայրը: Բայց քանի որ նա համարվում էր Աբրահամի խնամակալը, նրա մասին խոսվում է որպես վերջինիս հայր:

Այս այայից սովորում ենք.

1. Որդին պարտավոր չէ ընդունել իր ծնողների կարծիքը: Նա պետք է հրաժարվի տրամաբանորեն սխալ կարծիքներից և  իր ծնողներին բացատրի ճշմարտությունը:

2. Ճշմարտության չափորոշիչը տրամաբանությունն է: Կապ չունի, թե որքան մարդ է հետևում սխալ ճանապարհին: 

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 204-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան