Սեպտեմբեր 04, 2017 12:57 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 75-79-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 75-րդ այաները.

و كذلك نري ابراهيم ملكوت السموات والارض و ليكون من الموقنين :

<Մենք այսպես ցույց տվեցինք Աբրահամին երկնքի և երկրի թագավորությունը, որպեսզի իր հավատքը անփորձարկելի լինի>:

Այս այայում, Աստված ասում է.  Աբրահամի կտրուկ վերաբերմունքը կռապաշտության նկատմամբ պատճառ դարձավ, որ մենք նրան ցույց տանք երկրի ու երկնքի մասին շատ կարևոր ճշմարտություններ , որպեսզի նա կարողանա տեսնել տիեզերքի և էության իսկությունը , ու  համոզվի,  որ ամեն ինչ պատկանում է Աստծուն և բացարձակ իշխանությունը նրանն է:

Այս այայից սովորում ենք.

1. Նա, ով ճանաչի ճշմարտությունը և մյուսներին էլ հրավիրի հետևել դրան, Աստված  նրա առաջնորդությունը կկրկնապատկի և նա կկարողանա  աստվածային հավատք ունենալ:

2. Ցուցամոլ չլինենք ու չխաբվենք աշխարհի արտաքինով: Չմոռանանք տիեզերքի և մարդու կապը Աստծո հետ:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 76-րդ այան.

فلما جن عليه الليل را كوكبا قال هذا ربي فلما افل قال لا احب

الافلين

<Երբ գիշերն իր խավարով պատեց այն, մի աստղ տեսավ ու գոչեց. Ահա իմ Աստվածը: Երբ աստղը անհետացավ, ասաց. Ես չպիտի պաշտեմ այն չաստվածներին, որոնք անհետանում են>:

Աբրահամի ժամանակ, բացի կռապաշտությունից, մարդիկ նաև ուշադրություն էին դարձնում երկնային լուսատուներին, ինչպես` աստղերին ու արևին, կարևորելով դրանց իրենց կյանքում, իրենց ճակատագիրը կապելով դրանց հետ: Այսօր էլ մեր խոսակցության մեջ, այդ ազդեցությունը շարունակվում է`օրինակ. "մի աստղ էլ չունեմ երկնքում": Աբրահամը շատ հատուկ վերաբերմունք ցույց տվեց այս գաղափարախոսության նկատմամբ: Մյուս մարդկանց նման, նա աստղերին, լուսնին ու արևին իր Աստվածը կոչեց: Սակայն քանի որ բոլոր այդ ասղտերը մթության հետ անհետանում էին, ասաց. Քանի որ արևը մայր է մտնում, չի կարող արժանանալ իմ պաշտամունքին: Այլ խոսքով,  հնարավոր չէ պաշտել մի Աստծու, որը ինքն է ենթարկվում բնության օրենքներին:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդկանց կարելի է հավատքի բերել տարբեր ձևերով: Դրանցից մեկն այն է, որ մարդիկ ուրիշների հետ քայլեն և այդ ընթացքում նրանց ցույց տան իրենց սխալն ու ապացուցեն ճշմարտությունը:

2. Մարդիկ Աստծուն պաշտում են ոչ միայն տրամաբանորեն, այլ նաև հոգով ու սրտով:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 77 և 78-րդ այաները.

فلما رء ا القمر بازغا قال هذا ربي فلما افل قال لئن لم يهدني ربي

لاكونن من القوم الضالين / فلما رء االشمس بازغه قال هذا ربي هذا اكبر فلما

افلت قال يا قوم اني بري ء مما تشركون

<Երբ լուսինը տեսավ, գոչեց. Ահա իմ Աստվածը: Իսկ երբ լուսինն անհետացավ, նա հարեց. Եթե իմ ճշմարիտ տերը չլուսավորեր ինձ, ես կմոլորվեի: Երբ արևելքից ծագեց արևը, նա գոչեց. Սա իմ Աստվածն է: Մյուսներից ավելի մեծ է սա: Բայց երբ արևն էլ մայր մտավ, գոչեց. Ով իմ ժողովուրդ, ես մերժում եմ ձեր չաստվածների պաշտամունքը>:

Այս այաները նույնպես վերաբերում են լուսնի և արևի պաշտամունքին: Երբ Աբրահամը տեսնում է լուսինը և արևը, մյուսների նման ասում է, որ պաշտում է դրանց: Սակայն երբ լուսինն ու արևը մայր են մտնում, նա ասում է. Նման էակներ, որոնք ունեն մայր մտնելու հատկություն, չեն կարող պաշտամունքի արժանանալ: Եթե ես էլ դրանց պաշտեմ, ուրեմն ես էլ մոլորվածներից եմ:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները մշտապես փորձել են մարդկանց համար խորհելու առիթ ստեղծել:

2. Մոլորված գաղափարախոսության դեմ պետք է պայքարել քայլ առ քալ, ինչպես դա արեց Աբրահամը:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 79-րդ այան.

اني وجهت وجهي للذي فطر السموات و الارض حنيفا و ما انا من

المشركين

<Ճակատս բարձրացրի դեպի այն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: Ես պաշտում եմ միակ Աստծուն: Ես կռապաշտ չեմ>:

Այնուհետև Աբրահամը շարունակելով կռապաշտ մարդկանց ուղղած իր խոսքերն ասում է. Այս էակներից ոչ մեկը չի կարող արարիչ համարվել: Իմ արարիչը ստեղծել է ինձ և այն ամենն ինչ դուք պաշտում եք: Նա է, որ ստեղծել է երկինքներն ու երկիրը: Ես ճշմարիտ ճանապարհով եմ գնում և չեմ ցանկանում մոլորվել:

Այս այայից սովորում ենք.

1. Երբ ճշմարտությունը պարզ է դառնում մեզ համար, պետք է բարձրաձայնենք այդ մասին:

2. Երբ մարդը պաշտում է  ուրիշ էակների ու առարկաների, հեռանում է միաստվածությունից և մուտք գործում կռապաշտության հորձանուտները:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 205-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան