Ելք դեպի լույս 206
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 80-83-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 80-րդ այաները.
و حاجه قومه قال اتحاجوني في الله و قد هدان و لااخاف ما تشركون به
الا ان يشاء ربي شيئا وسع ربي كل شي علما افلا تتذكرون
<Երբ ժողովուրդը նրա հետ վիճաբանության մեջ մտավ, նա ասաց. Արդյոք Աստծո մասին ընդդիմախոսո՞ւմ եք ինձ հետ: Նրա, ով ինձ շիտակ ճանապարհ առաջնորդեց: Ես չեմ վախենում ձեր կուռքերից: Աստված ինչ որ ուզե կանե: Իր գիտությունը պարփակում է ողջ տիեզերքը: Դուք այդ մասին չգիտեի՞ք >:
Այստեղ խոսվում է այն մասին, որ Աբրահամի ցեղը ոչ միայն չենթարկվեց Աբրահամին, այլ ցանկանում էր նրան հնազանդեցնել իրեն ու հեռացնել միաստվածության ուսմունքից: Աբրահամն ի պատասխան ասաց. Ինչպե՞ս ես հրաժարվեմ իմ Աստծուց, երբ նա է ինձ ճշմարիտ ճանապարհը ցույց տվել: Ինչպե՞ս թողնեմ նրան ու հետևեմ ձեր սնոտիապաշտ ու անհիմն գաղափարներին: Ապա ավելացրեց. Ամեն ինչ լինում է միայն Աստծո կողմից և առանց նրա կամքի, ոչ մի բան չի կարող իրականանալ: Նա է, որ տիրապետում է ամեն ինչին ու տեղյակ է ամեն ինչից:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատացյալ մարդը չի վախենում անհավատությունից, եթե նույնիսկ շրջապատված լինի անհավատ մարդկանցով:
2. Հավատացյալ մարդը չի վախենում չաստվածներից:
Այժմ կլսենք Էն- ամ սուրայի 81-րդ այան.
و كيف اخاف ما اشركتم و لا تخافون انكم اشركتم بالله ما لم ينزل به
عليكم سلطانا فاي الفريقين احق بالامن ان كنتم تعلمون
<Ինչո՞ւ վախենամ նրանից, որին դուք Բարձրյալին հավասար եք դասում: Որովհետև դուք չեք վախենում չաստվածներին նրան հավասար դասելուց: Աստված դա ձեզ թույլ չի տվել: Երկու կրոններից ո՞րն է ճշմարիտը: Ասեք եթե գիտեք>:
Այս այայում, դիմելով մարդկանց, Աբրահամն ասում է. Դուք չեք վախենում Աստծո զայրույթից, աշխարհում և հանդերձյալ կյանքում: Եվ ինձանից սպասում եք որ ես վախենա՞մ, ձեր կուռքերի զայրույթից : Տրամաբանությունն ու բանականությունը ստիպում են, որ աստվածավախ լինենք և ոչ թե վախենանք կուռքերից: Որպեսզի հանդերձյալ կյանքում մեզ ավելի ապահով զգանք:
Այս այայից սովորում ենք.
1. Կրոնական գաղափարները պետք է հիմնված լինեն տրամաբանության ու բանականության վրա և ոչ թե ենթադրությունների:
2. Կրոնի հակառակոդրների հետ վիճաբանության ժամանակ, վեճը պետք է առաջ տանել հարց ու պատասխանով և չհռչակել որևէ բանաձև: Պետք է դիմացինին նույնպես թույլ տալ հայտնելու իր կարծիքը:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 82-րդ այան.
الذين آمنوا و لم يلبسوا ايمانهم بظلم اولئك لهم الامن و هم مهتدون
<Նրանք, որ հավատում են և իրենց հավատքը չեն ծածկել մոլորության վերարկուով, վայելելու են խաղաղությունը և ընթանալու են փրկության ճանապարհով>:
Աբրահամի և իր ժողովրդի միջև վիճաբանության ավարտին, պատասխանելով իր ժողովրդին ուղղված և անպատասխան մնացած Աբրահամի հարցին, Ղուրանն ասում է, որ հանդերձյալ կյանքում ապահովությունը միայն առաքինի հավատացյալների համար է, ովքեր մնացել են հավատացյալ և անհավատությունը նրանց չի կարողացել մոլորեցնել:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատքի պահպանումը ավելի կարևոր է, քան հավատքը: Որովհետև հաստատակամությունը ճշմարտության ճանապարհին, նպաստում է հավատքի շարունակական լինելուն:
2. Իսկական ապահովությունը կայանում է իսկական հավատքի մեջ:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 83-րդ այան.
و تلك حجتنا آتيناها ابراهيم علي قومه نرفع درجات من نشاء ان ربك
حكيم عليم
<Սրանք են Աստծո միության ապացույցները, որ տվեցինք Աբրահամին, որպեսզի գործածի իր ժողովրդի դեմ: Աստված բարձրացնում է իրեն հաճո թվացողներին: Գիտուն է նա և իմաստուն>:
Այստեղ ասվում է. մենք ենք նրան տվել այսպիսի տրամաբանություն և բանականություն, որպեսզի նա կարողանա ընդդիմանալ իր հակառակորդներին: Եվ եթե մենք Աբրահամին հռչակել ենք որպես առաքյալ, դա եղել է միայն իմաստության հիման վրա: Մարդիկ կարիք ունեն առաքյալների, որպեսզի նրանց օրինակ ծառայեն: Եվ այդ նպատակով, պետք է ընտրվեն միայն լավագույնները: Ոչ ոք չի կարող ավելորդաբանությամբ նման առաքելություն ստանալ:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդիկ ըստ իրենց գիտելիքի ու իմաստության են հասնում բարձր դիրքերի:
2. Մարդկանց հավատքի հրավիրելու մարգարեների ձևը , միշտ հիմնված է եղել բանկանության և տրամաբանության վրա:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 206-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան