Ելք դեպի լույս 207
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 84-90-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 84,85,86, և 87-րդ այաները.
و وهبنا له اسحاق و يعقوب كلا هدينا و نوحا هدينا من قبل و من
ذريته داود و سليمان و ايوب و يوسف و موسي و هارون و كذلك نجزي المحسنين
/ و زكريا و يحيي و عيسي و الياس كل من الصالحين / و اسماعيل واليسع
و يونس و لوطا و كلا فضلنا علي العالمين / و من آبائهم و ذرياتهم
و اخوانهم و اجتبيناهم و هديناهم الي صراط مستقيم
<Մենք Աբրահամին որպես զավակ տվեցինք Իսահակին ու Հակոբին, ովքեր քայլեցին հավատքի ջահով: Ավելի առաջ, լուսավորել էինք Նոյին: Իսկ Աբրահամի սերունդի մեջ , մեր լույսով առաջնորդեցինք Դավթին ու Սողոմոնին, Հոբին, Հովսեփին, Մովսեսին ու Ահարոնին:Մենք այսպես վարձատրեցինք առաքինությունը: Արդարների դասից էին նաև Զաքարիան ու Հովհաննեսը, Հիսուսը և Եղիան: Մենք իրենց նման մահկանացուներին ավելի վեր բարձրացրեցինք` Իսմայիլին, Եղիսին, Հովնանին, Ղովտին: Մենք փրկության ճանապարհով առջնորդեցինք նրանց, որ ընտրեցինք իրենց հայրերին, զավակներին և եղբայրներին>:
Այս այաները ասում են, որ Աբրահամին տրվեցին զավակներ, ովքեր առաջնորդվեցին Աստծո կողմից ու դարձան առաքյալներ և նույնիսկ նրանց զավակները կարողացան նման պաշտոններ ձեռք բերել: Այս այաներում տրվել է 18 մարգարեի անուններ, որոնց մի մասը, օրինակ` Նոյը, եղել են Աբրահամից առաջ, իսկ ոմանք էլ նրա սերնդակիցն են: Թեև այս այաների համաձայն, Աբրահամի որոշ զավակները դարձան առաքյալներ, սակայն դա չի նշանակում, որ եթե հայրը առաքյալ է, զավակը նույնպես պետք է առաքյալ լինի: Այստեղ չափորոշիչը միայն առաքինությունն է և դրա համար էլ Աստված նրանց է ընտրել:
Այս այաներից սովորում ենք.
1. Ծնողների բարի գործերը մեծ դեր են ունենում նրանց զավակների դաստիարակման գործում:
2. Առաքինի զավակը աստվածային շնորհ է:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 88-րդ այան.
ذلك هدي الله يهدي به من يشاء من عباده ولو اشركوا لحبط عنهم ما
كانوا يعملون
<Այս է Աստծո ճանապարհը: Իր ծառաներին առաջնորդելու համար այդ լույսն է գործածում: Բայց երբ մարդիկ կռապաշտություն անեն, իրենց գործերի պտուղը կկորցնեն>:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես է Աստված առաջնորդում իր առաքյալներին և ասում է, որ եթե Աստված կամենա, նրան հատուկ կերպով կառաջնորդի և կդարձնի իր առաքյալը: Իհարկե, այս պաշտոնը մշտապես նրանցը չի լինելու, քանի որ եթե նրանք սխալ քայլ կատարեն, Աստված իրենց ձեռքից կառնի այդ մեծ շնորհը:
Այս այայից սովորում ենք.
1. Իսկական առաջնորդությունը Աստծո կողմից է: Նույնիսկ առաքյալները առաջնորդվում են Աստծո կողմից:
2. Աստվածային գործում չկա խտրություն : Եթե նույնիսկ մարգարեները գնան սխալ ճանապարհով կպատժվեն:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 89-րդ այան.
اولئك الذين آتيناهم الكتاب والحكم والنبوه فان يكفر بها هولاء فقد
وكلنا بها قوما ليسوا بها بكافرين
<Այսպես արեցին նրանք, որոնց տվեցինք նվիրական մատյանը, իմաստությունը և շնորհը: Եթե սերունդը արհամարհի այս պայմանները, մենք դրանք կփոխանցենք մեկ ուրիշ հավատացյալ ազգի>:
Այս այան խոսում է այն մասին, որ բացի աստվածային դիրքն ու առաքյալի պաշտոնը, մարգարեներին առաքելություն է տրվել մարդկանց մեջ տարածել երկնային օրենքները և լուծել նրանց միջև առկա տարաձայնությունները: Այնուհետև Ղուրանը, դիմելով մարգարեին, ասոմ է. Եթե տեսնում ես, որ շատ մարդիկ չեն հավատում այս աստվածային գործընթացին, մի մտահոգվիր, որովհետև կան այլ մարդիկ, ովքեր հավատում են և հաստատակամ են:
Այս այայից սովորում ենք.
1. Հասարակության մեջ իշխանությունն ու դատողությունը, աստվածային մարգարեների ու առաջնորդների իրավունքն է:
2. Ճշմարտության չափորոշիչը մարդկանց ընդունել կամ չընդունելը չէ; Ու դրա համար, մարդկանց անհավատության պատճառով, մարդը երբեք չպետք է տատանվի իր հավատքի մեջ:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 90-րդ այան.
اولئك الذين هدي الله فبهداهم اقتده قل لااسئلكم عليه اجرا ان هو
الا ذكري للعالمين
<Այսպես եղան նրանք, ում Աստված առաջնորդեց: Ուրեմն հետևեք նրանց կրոնին:Ասա կռապաշտներին. Որևէ վարձ չեմ պահանջելու Ղուրանի համար: Այն ինձ ուղարկվեց մարդկանց լուսավորելու համար>:
Այստեղ Աստված ասում է. Ով մարգարե, քո առաքելությունը նախորդ առաքյալների գործի շարունակությունն է և չի առանձնանում նրանցից: Ուրեմն ասա մարդկանց. Ես շարունակելու եմ ձեզ հավատքի հրավիրել և ես նոր բան չեմ ասելու: Ես եկել եմ միայն ձեզ առաջնորդելու համար և ձեզանից գումար չեմ պահանջում:
Այս այայից սովորում ենք .
1. Բոլոր կրոնները հիմնված են միաստվածության վրա և միայն նրանց ձևերն են տարբեր:
2. Մարգարեների հավատքի հրավիրելու ձևը հիմնված չէ պարտադրանքի վրա:
3. Մարգարեները երբեք մարդկանցից նյութական և աշխարհիկ սպասելիք չեն ունեցել: Ուրեմն կրոնական քարոզիչները պետք է նույն ձևը կիրառեն իրենց գործում:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 207-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան