Ելք դեպի լույս 208
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 91-93-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 91-րդ այաները.
و ما قدروالله حق قدره اذ قالوا ما انزل الله علي بشر من شي قل من
انزل الكتاب الذي جاء به موسي نورا و هدي للناس تجعلونه قراطيس تبدونها
و تخفون كثيرا و علمتم مالم تعلموا انتم و لا آباوكم قل الله ثم ذرهم في
خوضهم يلعبون
<Անհավատները Աստծուն չեն ճանաչում այնպես, որ պետք է, որովհետև ասացին. Աստված ոչ մի բան չի հայտնել ոչ մի մարդու: Հարցրու նրանց. Ո՞վ ուղարկեց Մովսեսին այն գիրքը, որտեղ կփայլի ճշմարիտ լույսը, և որը մարդկանց ճշմարիտ առաջնորդն է: Այն գիրքը, որը նրբաշերտերի վրա ենք գրել : Այն գիրքը, որի մեկ մասը ծածկում եք սակայն: Ասա նրանց. Աստված ուղարկեց այդ գիրքը: Ղուրանը ձեզ սովորեցրեց այն, ինչ չգիտեիք, ինչպես ձեր հայրերը չգիտեին: Թող նրանց, որ մխրճվեն իրենց պարապ խոսքերի մեջ>:
Մի խումբ հրեաներ, չնայած որ իրենց տրվել էր հնգամատյանը, այդուհանդերձ ասում էին, որ հնարավոր չէ Աստված որևէ մարդու ներշնչի և նրա համար գիրք ուղարկի: Ի պատասխան, Ղուրանն ասում է. <Ինչպե՞ս է, որ դուք ընդունում եք, որ հնգամատյանը ուղարկվեց Մովսեսին, սակայն չեք ընդունում, որ Ղուրանն ուղարկվել է Մոհամմեդին>: Այնուհետև Ղուրանը հավելում է. Եվ այն, ինչ դուք և ձեր պապերը գիտեք կրոնի մասին, գիտեք հնգամատյանից; Եվ չնայած որ հնգամատյանի որոշ մասերը, որոնք ձեր օգտին չեն, ծածկում եք, սակայն այն համարում եք Աստծո գիրք: Ապա, դիմելով մարգարեին, Ղուրանն ասում է. Ով մարգարե, տուր նրանց պատասխանը , սակայն մի հուսահատվիր, եթե նրանք չեն հավատում: Ապավինիր Աստծուն և թող պարապ խոսողներն ասեն, ինչ ուզում են:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեներին ժխտելը հավասար է աստվածային բարիքների նկատմամբ երախտամոռ լինելուն: Որովհետև առաքելությունը հիմնված է Աստծո իմաստնության և բարեգթության վրա:
2. Մարգարեները պարտավոր են մարդկանց ուղղորդել ճիշտ ճանապարով և նրանց դեպի հավատք հրավիրել, ոչ թե պարտադրել:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 92-րդ այան.
و هذا كتاب انزلناه مبارك مصدق الذي بين يديه و لتنذر ام القري و
من حولها و الذين يومنون بالاخره يومنون به و هم علي صلاتهم يحافظون
<Այս օրհնյալ գիրքը երկնքից իջեցրինք, նախկին նվիրական մատյաները հաստատելու համար , որպեսզի դու այն քարոզես Մեքքայում և շրջակա վայրերում: Նրանք, որ հանդերձյալ կյանքին կհավատան, այս գրքին էլ կհավատան: Կետ առ կետ կգործադրեն աղոթքի պատվերները>:
Այս այան ասում է. թեև դուք չեք հավատում Ղուրանին, սակայն Ղուրանը չի ժխտում հնգամատյանը: Խոսքն ուղղված է նրանց, ովքեր հետևում են հնգամատյանին: Ղուրանն ասում է. Հնգամատյանը ուղարկված է Աստծո կողմից: Անուհետև, դիմելով իսլամի մարգարեին, հավելում է. <Ղուրանը քեզ ուղարկեցինք, որպեսզի նրանով առաջնորդես առաջին հերթին Մեքքայի, այնուհետև շրջակա վայրերի ժողովուրդներին: Սակայն իմացիր, որ բոլոր մարդիկ չեն հավատում քո խոսքին: Քո խոսքն ընդունում են նրանք, ովքեր չեն սահմանափակվում միայն աշխարհիկ կյանքով և հավատում են, որ գոյություն ունի նաև հանդերձյալ կյանք և մահը մարդու կյանքի ավարտը չէ: Այս մարդիկ հավատում են և' քեզ և' քո գրքին: Նրանք աղոթք են անում առ Աստված>:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամը և Ղուրանը ընդունում են բոլոր կրոնները և երկնային գիրքը:
2. Աղոթքը յուրաքանչյուր մուսուլմանի ամենացայտուն դրսևորումներից է և առանց դրա, այն չի կարող լիարժեք լինել:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 93-րդ այան.
و من اظلم ممن افتري علي الله كذبا او قال اوحي الي ولم يوح اليه
شي و من قال سانزل مثل ما انزل الله و لوتري اذالظالمون في غمرات الموت و
الملائكه باسطوا ايديهم اخرجوا انفسكم اليوم تجزون عذاب الهون بما كنتم
تقولون علي الله غيرالحق و كنتم عن آيايه تستكبرون
<Ինչ կա ավելի ամբարիշտ, քան Աստծո հաշվին ստեր ասելը, քան մարդն ինքն իրեն վերագրի այնպիսի հայտնություններ, որոնք երբեք չեն եղել: Քան ասելը, թե երկնքից մի գիրք պիտի իջեցնեմ` Աստծո ուղարկածին հար և նման: Ինչ ահռելի տեսարան պիտի պարզվի, երբ նենգամիտները մավան տանջանքների մեջ ընկնեն և հրեշտակն իր բազուկը նրանց վրա երկարելով, այս բառերը արտասանի. Տվեք հոգիներդ , այսօր զարհուրելի չարչարանքների պիտի ենթարկվեք, իբրև արժանավոր վարձատրություն, ձեր նախատալից ստերին և այն գոռոզության, որով արհարամարհեցիք Բարձրյալի կրոնը>:
Պատմության ընթացքում եղել են մարդիկ, ովքեր ասել են, թե իրենք առաքյալ են, Աստծո անունից որոշ խոսքեր են ասել և դրանք որպես ներշնչանք, տարածել մարդկանց մեջ: Այդ մարդիկ եղել են նաև Իսլամի մարգարեի ժամանակ: Նրանցից էր Աբդ Էբն Սաադը, ով գրում էր մարգարեին ներշնչված խոսքերը: Սակայն երբ նա դավաճանեց մարգարեին, վերջինս վտարեց նրան: Սաադը հավաքեց մարդկանց ու ասաց. Ես նույնպես կարող եմ Ղուրանի այաների պես այաներ ներկայացնել ձեզ:
Իսկ մի ուրիշ մարդ, Մասիլմե անունով, նույնպես մարգարեի կյանքի վերջին տարիներին նման հայտարարություն արեց, որը չընդունվեց մարդկանց կողմից:Այսպիսի ստերը շատ վնասում են հասարակությանը և այդ սուտ առաքյալները խիստ պատժվելու են:
Այս այաներից սովորում ենք.
1. Ամենամեծ բռնությունը մշակութայինն է, որի պատճառով, սերունդները շեղվում են:
2. Զգույշ լինենք այն սուտ մարդկանցից, ովքեր կրոնի հագուստով փորձում են իրենց շեղումները տարածել հասարակության մեջ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 208-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան