Ելք դեպի լույս 209
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 94-97-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 94-րդ այաները.
و لقد جئتمونافرادي كما خلقناكم اول مره وتركتم ماخولناكم وراء
ظهوركم و مانري معكم من شفعاء كم الذين زعتم انهم فيكم شركاء لقد تقطع
بينكم و ضل عنكم ما كنتم تزعمون
<Դուք մեզ կվերադառնաք մեն մենակ, այնպես, ինչպես ձեզ ստեղծեցինք: Դուք ձեր ետևում կթողնեք այն ինչքերը, որ շնորհել էինք ձեզ: Ո՞ւր են այն բարեխոսները, որ Աստծուն հավասար կդասեիք: Ձեզ ու նրանց կապող կապերը խզվեցին ու նրանցից սպասված պաշտպանությունն անհետացավ>:
Այս այան, դիմելով մարդկանց, ասում է. Դուք այս աշխարհում շատ մարդկանց հետևից գնացիք ու նույնիսկ ձեր ճակատագիրն ու սիրտը կապեցիք նրանց հետ : Դուք շատ հարստություն դիզեցիք, մտածելով, որ այն անձինք և այդ հարստությունը ձեզ պետք կգան: Սակայն այսօր, մենակ թողնում եք աշխարհն ու դեպի մեզ եք գալիս: Բոլոր կապերը խզվել են ու բոլոր սպասելիքներն անհետացել:Այս մասին ի՞նչ եք մտածում:
Այս այայից սովորում ենք.
1. Կյանքը մահից հետո շարունակվում է և այն անձնական է և ոչ թե հասարակական: Հանդերձյալ կյանքում ընտանեկան ու հասարակական կյանքերն այլևս գոյություն չունեն:
2. Միայն մահվան ժամանակ է պարզվում, թե իշխանությունը և հարստությունը ինչքան անզոր են ու փուչ:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 95-րդ այան.
ان الله فالق الحب والنوي يخرج الحي من الميت و مخرج الميت من
الحي ذلكم الله فاني توفكون
<Աստված զատում է ցորենի հատիկը հասկից ու կուտը արմավից: Աստված մահից կյանք է ստեղծում և կյանքից մահ: Ձեր տերն է նա: Որեմն ինչո՞ւ եք նրանից երես դարձնում>:
Այս այան խոսում է մադու դերի մասին, էակների մահվան և ապրելու վերաբերյալ: Այն ասում է, որ թեև մարդն է հասկը հողին հանձնում, սակայն սերմերի ծիլ տալու գործը Աստծունն է, որովհետև նրան են պատկանում և' ջուրը և' օդը: Նա այդ սերմին կենդանություն է տալիս և արթնացնում հողի տակից: Իսկ կենդանի ծառից ստեղծում է կորիզ:
Այս այայից սովորում ենք.
1. Բնության ուսումնասիությունը և էակների ստեղծման պրոցեսը, շատ լավ միջոց է աստվածաբանությունը քննարկելու համար:
2. Ինչպես կարող է մարդը, թողնել Աստծուն որը ապահովում է իր հանապազորյա հացը և պաշտել չաստվածներին:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 96-րդ այան
فالق الاصباح و جعل اليل سكنا والشمس والقمر حسبانا ذلك تقدير
العزيز العليم
<Նա է, որ արշալույսը զատում է խավարից: Նա է, որ գիշերը հաստաատել է հանգստի համար: Արևը և լուսինը ցույց են տալիս ժամանակի տոմարական հաշիվները: Այս է հրամանը նրա, ով հզոր և իմաստուն է>:
Լուսաբացը բնության ամենագեղեցիկ երևույթներից է, երբ արևը ծագում է և որի հետ գալիս է նաև ջերմություն ու կյանք: Մոլորակի պտույտն արևի շուրջ, ոչ միայն ստեղծում է գիշեր ցերեկը, այլ նաև լավ միջոց է` ժամանակի ընթացքը զգալու և կյանքը ծրագրելու համար:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդը պետք է շատ ուշադիր լինի արարչագործության ամբողջ համակարգի վրա, որովհետև դրանով նա կարող է ավելի լավ ճանաչել Աստծուն և նրա ուժը:
2. Աստծո գործը ճշգրիտ է և նրա արարածները նույնպես ենթարկվում են որոշակի համակարգի: Ուրեմն մարդը պետք է աշխատի ծրագրել իր կյանքը, որպեսզի ավելի նպատակային ապրի:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 97-րդ այան.
و هوالذي جعل لكم النجوم لتهتدوا بها في ظلمات البر والبحر قد
فصلناالايات لقوم يعلمون
<Նա է, որ աստղերը զետեղել է երկնքում, որպեսզի այսուհետ ձեզ առաջնորդեն խավարի մեջ` երկրի ու ծովերի վրա: Իմաստունը ամբողջ երկրի վրա տեսնում է Աստծո զորության հետքերը>:
Բացի լուսնից ու արևից, որոնք շատ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքի համար, աստղերը նույնպես աստվածային ուժի նշաններ են և շատ աստղեր դեռևս անհայտ են մնացել ու մարդը դրանց մասին ոչինչ չգիտի: Ղուրանը ասում է, որ աստղերը ստեղծվել են մարդու համար, սակայն դրանց հիմնական դերը մարդու կյանքում, դեռևս անհայտ է: Այս այան խոսում է այն մասին, թե անցյալում, երբ մարդը չուներ կողմնորոշվելու որևէ միջոց, ծովային ճանապարհորդություններն իրականացվում էին աստղերի օգնությամբ: Ընդհանրապես, բնությունը գտնվում է իսլամի ուշադրության կենտրոնում: Որպես օրինակ, նամազի ժամերը օրվա ընթացքում որոշվում են արևի միջոցով: Իսկ Ռամազան պահքի ամսվա սկիզբն ու վերջը որոշվում են լուսնի պտույտով: Ղուրանը ունի նաև այաներ արևի խավարման մասին, երբ լուսինը ծածկում է արևին , իսկ երաշտի համար, կա անձրևի նամազ: Այս ամենը պատճառ է դարձել, որ իսլամի մեծ գիտնականները, Դամասկոսում, Բաղդադում, Կահիրեում, Մարաղայում և այլ վայրերում, ստեղծեն աստղադիտարաններ և ուսումնասիրեն աստղերը:
Այս այայից սովորում ենք.
1. Աստղային համակարգը այնքան ճշգրիտ է, որ կարելի է դրա օգնությամբ ճանապարհներ գտնել:
2. Աստված մարդուն ճամփորդության մեջ օգնելու համար, նշանակել է ուղեցույց, որպեսզի նա իրեն մենակ չզգա:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 209-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան