Սեպտեմբեր 26, 2017 22:02 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 94-97-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 94-րդ այաները.

و لقد جئتمونافرادي كما خلقناكم اول مره وتركتم ماخولناكم وراء

ظهوركم و مانري معكم من شفعاء كم الذين زعتم انهم فيكم شركاء لقد تقطع

بينكم و ضل عنكم ما كنتم تزعمون

<Դուք մեզ կվերադառնաք մեն մենակ, այնպես, ինչպես ձեզ ստեղծեցինք: Դուք ձեր ետևում կթողնեք այն ինչքերը, որ շնորհել էինք ձեզ: Ո՞ւր են այն բարեխոսները, որ Աստծուն հավասար կդասեիք: Ձեզ ու նրանց կապող կապերը խզվեցին ու նրանցից սպասված պաշտպանությունն անհետացավ>:

Այս այան, դիմելով մարդկանց, ասում է. Դուք այս աշխարհում  շատ մարդկանց հետևից գնացիք ու նույնիսկ ձեր ճակատագիրն ու սիրտը կապեցիք նրանց հետ :  Դուք շատ հարստություն դիզեցիք, մտածելով, որ այն անձինք և այդ հարստությունը ձեզ պետք կգան: Սակայն այսօր, մենակ թողնում եք աշխարհն ու դեպի մեզ եք գալիս: Բոլոր կապերը խզվել են ու բոլոր սպասելիքներն անհետացել:Այս մասին ի՞նչ եք մտածում:

Այս այայից սովորում ենք.

1. Կյանքը մահից հետո շարունակվում է և այն անձնական է և ոչ թե հասարակական: Հանդերձյալ կյանքում ընտանեկան ու հասարակական կյանքերն այլևս գոյություն չունեն:

2. Միայն մահվան ժամանակ է  պարզվում, թե իշխանությունը և հարստությունը  ինչքան անզոր են ու փուչ:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 95-րդ այան.

ان الله فالق الحب والنوي يخرج الحي من الميت و مخرج الميت من

الحي ذلكم الله فاني توفكون

<Աստված զատում է ցորենի  հատիկը հասկից ու կուտը արմավից: Աստված մահից կյանք  է ստեղծում և կյանքից մահ:  Ձեր տերն է նա: Որեմն ինչո՞ւ եք նրանից երես դարձնում>:

Այս այան խոսում է մադու դերի մասին, էակների մահվան և ապրելու վերաբերյալ: Այն ասում է, որ թեև մարդն է հասկը հողին հանձնում, սակայն սերմերի ծիլ տալու գործը Աստծունն  է, որովհետև նրան են պատկանում և' ջուրը և' օդը: Նա այդ սերմին կենդանություն է տալիս և արթնացնում հողի տակից: Իսկ կենդանի ծառից ստեղծում է կորիզ:  

Այս այայից սովորում ենք.

1. Բնության ուսումնասիությունը և էակների ստեղծման պրոցեսը, շատ լավ միջոց  է  աստվածաբանությունը քննարկելու համար:

2. Ինչպես կարող է մարդը, թողնել Աստծուն որը ապահովում է իր հանապազորյա հացը և պաշտել չաստվածներին:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 96-րդ այան

فالق الاصباح و جعل اليل سكنا والشمس والقمر حسبانا ذلك تقدير

العزيز العليم

<Նա է, որ արշալույսը զատում է խավարից: Նա է, որ գիշերը հաստաատել է հանգստի   համար: Արևը և լուսինը ցույց են տալիս ժամանակի տոմարական հաշիվները: Այս է հրամանը նրա, ով հզոր և իմաստուն է>:

Լուսաբացը  բնության ամենագեղեցիկ երևույթներից է, երբ արևը ծագում է և որի հետ գալիս է նաև ջերմություն ու կյանք: Մոլորակի պտույտն արևի շուրջ, ոչ միայն ստեղծում է գիշեր ցերեկը, այլ նաև լավ միջոց է` ժամանակի  ընթացքը զգալու և կյանքը ծրագրելու համար:

 Այս այայից սովորում ենք.

1. Մարդը պետք է շատ ուշադիր լինի արարչագործության ամբողջ համակարգի վրա, որովհետև դրանով նա կարող է ավելի լավ ճանաչել Աստծուն և նրա ուժը:

2. Աստծո գործը ճշգրիտ է և նրա արարածները նույնպես ենթարկվում են որոշակի համակարգի: Ուրեմն մարդը պետք է աշխատի ծրագրել իր կյանքը, որպեսզի ավելի նպատակային ապրի:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 97-րդ այան.

و هوالذي جعل لكم النجوم لتهتدوا بها في ظلمات البر والبحر قد

فصلناالايات لقوم يعلمون

<Նա է, որ աստղերը զետեղել  է երկնքում, որպեսզի այսուհետ ձեզ առաջնորդեն խավարի մեջ` երկրի ու ծովերի վրա: Իմաստունը ամբողջ երկրի վրա տեսնում է Աստծո զորության հետքերը>:

Բացի լուսնից ու արևից, որոնք շատ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքի համար, աստղերը նույնպես աստվածային ուժի նշաններ են և շատ աստղեր դեռևս անհայտ են մնացել ու մարդը դրանց մասին ոչինչ չգիտի: Ղուրանը ասում է, որ աստղերը ստեղծվել են մարդու համար, սակայն դրանց հիմնական դերը մարդու կյանքում, դեռևս անհայտ է: Այս այան խոսում է  այն մասին, թե անցյալում, երբ մարդը չուներ կողմնորոշվելու որևէ միջոց, ծովային ճանապարհորդություններն իրականացվում էին աստղերի օգնությամբ: Ընդհանրապես, բնությունը գտնվում է իսլամի ուշադրության կենտրոնում: Որպես օրինակ, նամազի ժամերը օրվա ընթացքում որոշվում են արևի միջոցով: Իսկ Ռամազան պահքի ամսվա սկիզբն ու վերջը որոշվում են լուսնի  պտույտով: Ղուրանը ունի նաև այաներ արևի խավարման  մասին, երբ լուսինը ծածկում է արևին , իսկ երաշտի համար, կա անձրևի նամազ: Այս ամենը պատճառ է դարձել, որ իսլամի մեծ գիտնականները, Դամասկոսում,  Բաղդադում, Կահիրեում, Մարաղայում և այլ վայրերում, ստեղծեն աստղադիտարաններ և ուսումնասիրեն աստղերը:

Այս այայից սովորում ենք.

1. Աստղային համակարգը այնքան ճշգրիտ է, որ կարելի է  դրա  օգնությամբ ճանապարհներ գտնել:

2. Աստված մարդուն ճամփորդության մեջ օգնելու համար, նշանակել է ուղեցույց, որպեսզի նա իրեն մենակ չզգա:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 209-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան