Սեպտեմբեր 26, 2017 22:22 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 98-102-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 98-րդ այաները.

وهوالذي انشاكم من نفس واحده فمستقر و مستودع قد فصلناالايات لقوم

يفقهون

<Նա է, որ ձեզ բոլորիդ արարեց միակ մարդուց : Ձեզ համար անվտանգ տեղ ապահովեց: Իմաստունը հասկանում է նրա զորության արդյունքները>:

Այս այան խոսում է Աստծո արարչագործության մասին և ասում, որ Աստված մարդուն ստեղծեց բոլոր էակներից ավելի բարձր և առանձնացրեց բոլորից: Այան, դիմելով մարդկանց, ասում է. Դուք,  բոլորդ, կին թե տղամարդ, սև թե սպիտակ և  ինչ ցեղից էլ որ լինեք, ունեք մեկ սկիզբ և ստեղծվել եք մեկ շնչից: Իհարկե, ոմանք ծնվել են , իսկ ոմանք էլ հետո են ծնվելու : Նրանք պահվում են հայրերի ու մայրերի մեջ, որպեսզի ճիշտ ժամանակին ծնվեն: Այնպես որ մի խումբ հաստատվել է աշխարհում, իսկ մյուս  մասը  հողում է գտնվում, մինչև որ հասնի հարության օրը և դուրս գան գերեզմաններից

Այս այայից սովում ենք.

1. Բոլոր մարդիկ հավասար են և սխալ է դասակարգային կամ ազգային խտրությունը:

2. Այսպիսի բազմազանությունը աշխարհում  մի արարչից, ապացույցն է նրա հզորության:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 99-րդ այան.

و هوالذي انزل من السماء ماء فاخرجنا به نبات كل شي ء فاخرجنا منه خضرا

نخرج منه حبا متراكبا و من النخل من طلعها قنوان دانيه و جنات من اعناب

و الزيتون و الرمان مشتبها و غير متشابه انظروا الي ثمره اذا اثمر وينعه

ان في ذلكم الايات لقوم يومنون

<Նա է, ով անձրև իջեցրեց երկնքից` բույսերի սերմերը պտղաբերելու համար: Երկիրը դալարենիներով է ծածկել: Հասկերի մեջ հավաքել է ցորենահատիկներ: Աճեցնում  է արմավենիները և խաղողները, նռնենիները և ձիթապտուղները, որ գեղեցկացնում են ձեր պարտեզը, և որոնցից  յուրաքնաչյուրը յուրահատուկ է: Ձեր աչքերը սևեռեք այդ պտուղների և դրանց հասունության վրա և եթե հավատք ունեք, պիտի տեսնեք բարձրյալի զորությունը նրանց մեջ: 

Այս այան խոսում է անձրևի մասին և թե ինչ մեծ նշանակություն ունի այն բնության համար, և առանց որի չի կարող բուսականություն լինել: Այան ասում է, որ և' անձրևի մաղելը և' ճյուղերի ծլարձակումը, Աստծո գործն է և մարդը, որ բոլորովին չի կարող դեր ունենալ այդ նախապատրաստական գործում: Այս այան  խոսում է այնպիսի մրգերի մասին, ինչպես խաղողը և արմավը, որոնք շատ բազմազան են և սննդարար:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդու և ծառերի միջև կապը ոչ միայն նյութական է, այլ աստվածային: Եվ միտքն էլ, ինչպես ստամոքսը, պետք է  օգտվի  այդ մրգերի բարիքներից, որպեսզի հասնի Աստծուն:

2. Մարդը չպետք  է բնությունը մակերեսային դիտի, այլ պետք է խորանա և արարաչագործությունից հասնի արարչին:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 100-րդ այան.

و جعلوا لله شركاء الجن و خلقهم و خرقوا له بنين وبنات بغير علم

سبحانه و تعالي عما يصفون

<Նրանք հոգիները Աստծուն  հավասար դասեցին, մինչդեռ Աստված է որ ստեղծել է նրանց: Իրենց տգիտությամբ, Աստծուն վերագրեցին տղաներ և աղջիկներ: Գովյալ է Աստված: Նա շատ վեր է նման անարգանքներից>:

Իսլամից առաջ, որոշ կրոնների հետևորդներ, ինչ որ մեկին հավասար էին դասում Աստծուն, ինչպես քրիստոնյաները, որ Հիսուսին համարեցին Աստծո որդի, կամ զրադաշտները, որ Աստծուն համարում են բարության խորհրդանիշ և սատանային` չարության: Ալ խոսքով, նրանք սատանային զատում են Աստծուց և համարում , որ նա կարող է մրցակից լինել Աստծո համար`   տիեզերքը կառավարելու գործում: Որոշ արաբներ, նույնիսկ ոգիներին էին դասում Աստծո կողքին և ասում, որ նրանց միջև գոյություն ունի ազգակցական կապ: Այս այան, ի պատասխան ասում է որ նույնիսկ ոգիները Աստված է ստեղծել: Եվ ընդհանրապես, Աստված չունի ոչ աղջիկ և ոչ էլ տղա, որպեսզի նրանց օգնությամբ կառավարի տիեզերքը: Աստված ամեն ինչից վեր է և միակ Արարիչն է:

Այս այայից սովորում ենք.

1. Տգիտությունը հանգեցնում է սնոտիապաշտության: Մարդը պետք է հենվի գիտության վրա և ոչ թե սնոտիապաշտության:

2. Աստված չունի իրեն  հավասար և ոչ էլ կին, որպեսզի որդի ունենա:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 101 և 102-րդ այաները.

بديع السموات و الارض اني يكون له ولد و لم تكن له صاحبه و خلق كل شي ء

و هو بكل شي ء عليم / ذلكم الله لا اله الا هو خالق كل شي ء فاعبدوه و هو

علي كل شي ء وكيل

<Երկնքի և երկրի Արարիչն է նա: Որևէ կին չի ունեցել: Ուրեմն ինչպես կարող է զավակ ունենալ; Տիեզերքը իր ձեռակերտն է: Իր գիտությամբ ընդգրկում է ամբողջ տարածությունը:  Ձեր տերը ձեր Աստվածն է: Իրենից զատ ուրիշ Աստված չկա: Բոլոր էակները նրան են պարտական իրենց գոյությունը: Պաշտեցեք նրան: Ամեն բանի վրա հսկում է նա>:

Այս այան խոսում է այն մասին, որ Աստված ոչնչից ստեղծեց ողջ  տիեզերքը և կյանքը ու  նա է, որ տեղյակ է  տիեզերքի մանրուքներից ու կարիքներից: Ուրեմն կարիք չունի որևէ մեկին, որպեսզի նրանցից օգնություն խնդրի տիեզերքը կառավարելու համար:

Այս այաներից սովորում ենք.

1. Արարաչագործությունը Աստծուն պաշտելու հիմքն է: Մենք պաշտում ենք նրան, ով ստեղծել է մեզ և տիեզերքը:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 210-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան