Սեպտեմբեր 26, 2017 22:39 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 103-106-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 103-րդ այաները.

لا تدركه الابصار و هو يدرك الابصارو هو اللطيف الخبير

<Մարդկանց աչքերը չեն տեսնում նրան, բայց նա տեսնում է  բոլոր աչքերը, բարությամբ և իմաստությամբ լեցուն >:

Այս այան խոսում է Աստծո առանձնահատկություններից մեկի մասին և ասում . Ոչ միայն մարդու  աչքերը, այլև միտքը չի կարող լիարժեք ճանաչել Աստծո էությունը: Կարելի է միայն զգալ նրա գոյությունը և տեսնել նրա առանձնահատկությունները: Նա տիրապետում է  բոլոր մարդկանց գործերին: Ոչ միայն խոսքերը, այլ մարդու տեսածն էլ նրան պարզ է: Նա տեղյակ է ամեն ինչի մասին: Նա տեսանելի չէ, սակայն տեղյակ է այն ամենից, ինչ մենք տեսնում ենք:  Միևնույն ժամանակ որ անտեսանելի է, նա շատ նրբանկատ է և ոչինչ իրենից թաքուն չի մնում:Այս այայից սովորում ենք.

1. Աստծո էությունն անհասանելի է: Չխորանանք նրա էության շուրջ, քանի որ կշեղվենք ճանապարհից:

2. Չնայած Աստված տեսնում է մեր սխալները, սակայն չի զրկում մեզ իր շնորհներից:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 104-րդ այան.

قدجاء كم بصائر من ربكم فمن ابصر فلنفسه و من عمي فعليها و ما انا

عليكم بحفيظ

<Իր կրոնը ձեզ հայտնեց նա: Ով իր աչքերը բացել է, լույսը նրան  բաժին կհասնի: Ով որ փակել է աչքերը, խավարի մեջ կմնա: Աստված երբեք ինձ չի տվել ձեր վրա պահապան լինելու հոգսը>:

Այս այան ասում է այն, ինչ պետք է ասեինք, ասացինք և նշմարեցինք ճիշտ ճանապարհը: Այն, ինչ պետք է, ներկայացրեցինք տրամաբանությամբ, սակայն ոչ մեկը պարտավոր չէ ընդունել դա: Ով ընդունի, իր օգտին կլինի: Եվ ով որ չընդունի, մենք նրան չենք պարտադրելու: Աստված ցանկացել է, որ հավատքի և անհավատոթյան ճանապարհը ամեն մարդ ինքը ընտրի իր ցանկությամբ:

Այս այայից սովորում ենք.

1. Մեր պարտականությունն է`մարդկանց առաջնորդել ճիշտ ճանապարհ, սակայն  չպարտադրել:

2. Մարդկանց անհավատությունը դեռ չի նշանակում, որ մարգարեների ուսմունքները սխալ են, այլ ապացույցն է որոշ մարդկանց կուրության:

Այժմ  կլսենք Էն- ամ սուրայի 105-րդ այան.

و كذلك نصرف الايات و ليقولوا درست و لنبينه لقوم يعلمون

<Ահա այսպես, մենք բացատրեցինք վարդապետությունը, որպեսզի ասենք քեզ. դու լուսավորված ես: Եվ որպեսզի հայտնենք կրոնը իմաստունների աչքերի առջև>:

Անհավատներն իսլամի մարգարեին ասում էին, որ նա կրթություն է ստացել հրեա գիտնականների մոտ և այն, ինչ ներկայացնում է որպես Ղուրան, այն ամենն է, ինչ սովորել է նրանցից: Ի պատասխան, Աստված մխիթարում է մարգարեին և ասում. Մի նեղվիր այս հերյուրանքներից, որովհետև այս ամենը սխալ է և դրա  համար ոչ մի փաստ չկա: Բացի դրանից, Ղուրանի և Հնգամատյանի միջև տարբերությունները բազմաթիվ են:Այս այայից սովորում ենք.

1. Նույնիսկ Ղուրանի հակառակորդները խոստովանում են, որ այն ունի խորը բովանդակություն: Նրանք չեն ասում, որ Ղուրանը սխալ է և անհիմն: Նրանք ասում են, որ մարգարեն Ղուրանի խոսքերը սովորել է իր ժամանակի գիտնականներից:

2. Գիտությունը հաստատում է Ղուրանի ճշմարտացիությունը:

Այժմ  կլսենք Էն- ամ սուրայի 106-րդ այան.

اتبع ما اوحي اليك من ربك لااله الا هو و اعرض عن المشركين

<Աստծո ներշնչումներին հետևիր: Իրենից զատ ուրիշ Աստված չկա: Հեռացիր կռապաշտներից>:

Այս այան անդրադառնալով այն բոլոր հերյուրանքներին, որ տարածվում էին մարգարեի մասին, դիմելով նրան, ասում է. Ուշադրություն մի դարձրու անհավատների խոսքերին և ականջ դիր միայն աստվածային ներշնչանքին, քանզի նա վկայում է քո ճշմարտացի լինելը: Ուրեմն անհավատներին ու կռապաշտներին պետք է միայն ճիշտ ճանապարհ ցույց տալ:  Իսկ  եթե չընդունեն, չպետք է նրանց պարտադրել և պետք է հեռանալ նրանցից: Ուրիշներին հավատքի բերելու համար, չպետք է դիմել խնդրանքին, այլ պետք է տրամաբանական խոսքերով նրանց ականջին հասցնել ճշմարտությունը: Սակայն եթե նրանք դա էլ չընդունեն, չպետք է  խնդրել:

Այս այայից սովորում ենք.

1. Նրանք, ովքեր ընթանում են ճշմարիտ ճանապարհով, պետք  է միշտ սպասեն հակառակորդների հերյուրանքներին, բայց հավատացյալները չպիտի նահանջեն, այլ ուժեղ կամքով առաջ շարժվեն:

2. Մարգարեն հետևում է այն ամենին, ինչ ներշնչվել է նրան և ինքը ոչ մի որոշում չի կայացնում:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 211-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան