Հոկտեմբեր 05, 2017 21:35 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 107-110-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 107-րդ այան.

ولو شاء الله ما اشركوا و ما جعلناك عليهم حفيظا و ما انت عليهم

بوكيل

<Եթե Աստված ցանկանար, նրանք չէին պաշտելու չաստվածներին: Դու ոչ նրանց պահապանն ես, ոչ էլ պաշտպանը>:

Այս այայում, Ղուրանը, դիմելով հավատացյալներին, ասում է. Մի  կարծեք, որ Աստված չի կարող կառավարել անհավատներին: Եթե Աստված ցանկանար, այնպես կաներ, որ նրանք անհավատ չդառնային: Սակայն Աստծո ցանկությունն այնպիսին է, որ նա մարդուն թույլ է տալիս ինքնակամ ընտրել իր ճանպարհը: Եվ Ղուրանը, դիմելով մարգարեին, ասում է, որ նույնիսկ նա իրավունք չունի ստիպել մարդկանց, որ հավատքի գան: Բնականաբար, Աստված ցանկանում է, որ բոլորը հավատքի գան: Հենց դրա համար էլ ուղարկել է մարգարեներին: Սակայն միևնույն ժամանակ, Աստված ցանկանում է, որ մարդիկ իրենց կամքով և ցանկությամբ ընտրեն իրենց ճանպարհը և պարտադրված չլինեն ընդունել կրոնը:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված ցանկանում է, որ մարդն իր կամքով ընտրի իր ճանապարհը:

2. Մարգարեների և կրոնական քարոզիչների պարտականությունն է` առաջնորդել մարդկանց և ոչ թե նրանց պարտադրել ընդունել կրոն:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 108-րդ այա.

ولا تسبواالذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم كذلك

زينا لكل امه عملهم ثم الي ربهم مرجعهم فينبهم بما كانوا يعملون

<Մի նախատիր բնավ նրանց պաշտած չաստվածներին: Գուցե նրանք էլ իրենց տգիտությամբ Աստծուն նախատեն: Այսպես է, որ մարդկանց ցույց ենք տալիս իրենց պարտականությունները: Ամենքն էլ պիտի ելնեն Աստծո առջև, որը ցույց է տալու իրենց արարքների պատկերը>:

Այս այան խոսում է այն մասին, որ չպետք է նեղել կամ նախատել անհավատներին: Այն ասում է, որ պետք չէ նախատել անհավատներին ու նրանց պաշտամունքի առարկաները, քանի որ նրանք էլ կարող են նախատել ձեզ և ձեր Աստծուն: Այդ պատճառով, հարկավոր է նրանց տրամաբանորեն բացատրել հավատքի անհրաժեշտությունը: Իսկ եթե նրանք չեն ցանկանում ընդունել ձեր փաստերը, ուրեմն դուք նրանց առջև այլևս պարտականություն չունեք: Այնուհետև, այան ասում է. Յուրաքանչյուր խումբ ունի իր հավատալիքները: Սակայն երբ հանդերձյալ կյանքում, դատաստանի  օրը նրանք ելնում են Աստծո առաջ, Աստված նրանց ցույց է տալիս իրենց արած գործերը:

Այս այայից սովորում ենք.

1. Երբմեն պետք է ճիշտ հակազդել հակառակորդներին, իսկ երբեմն էլ պետք է լռել:

2.  Պետք է հեռու մնալ նախատելուց: Սակայն հավատացյալները պարտավոր են իրենց առանձնացնել անհավատներից և չմիանալ նրանց:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 109-րդ այան.

واقسمو با جهد ايمانهم لئن جائتهم آيه ليومنن بها قل انمالايات

عندا و ما يشعركم انها اذا جاء ت لايومنون

<Նրանք հանդիսավորապես երդվում են Աստծո անունով, որ եթե հրաշք գործի իրենց աչքերի առջև, այդ ժամանակ կհավատան Աստծուն: Ասա նրանց. հրաշք գործելը Աստծո կարողությունների սահմանի մեջ է, բայց հրաշք չի գործելու: Որովհետև անհավատները հրաշքից հետո  էլ հավատքի չեն գալու>:

Անհավատները մշտապես մարգարեին ասում էին. Ինչո՞ւ հրաշք չես գործում: Այս այայում, դիմելով մարգարեին, Աստված ասում է. Ասա նրանց, որ դու հրաշք չես գործելու: Հրաշք գործելը Աստծո կարողությունների մեջ է և նա է որ եթե ցանկանա, հրաշք կիրագործի:

Այս այայից սովորում ենք.

1. Չխաբվենք հակառակորդների սուտ երդումներին:

2. Անհավատության արմատը կարծրամտությունն է: Կան մարդիկ, որ եթե նույնիսկ հրաշքի ականատես լինեն, նորից կպնդեն իրենց խոսքերի վրա:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 110-րդ այան.

و نقلب افئدتهم و ابصارهم كما لم يومنوا به اول مره و نذرهم في

طغيانهم يعمهون

<Նրանց աչքերը և սրտերը հեռացնելու ենք ճշմարտությունից, քանի որ առաջին հրաշքին չհավատացին: Թողնելու ենք նրանց, որ թափառեն  խավարի մեջ>:

Անհավատությունը և կարծրամտությունը պատճառ են դառնում, որ մարդը աստիճանաբար կորցնի տեսնելու և լսելու, ինչպես նաև ճշմատությունն ընկալելու ուժը: Ղուրանն ասում է. Սա աստվածային արարչագործության ավանդույթ է, որի համաձայն, անհավատը մոլորվում է, որովհետև չի կարողանում տեսնել և ընկալել արարչագործության նպատակը:

Այս այայից սովորում ենք.

1. Աստծուն և մարգարեին հավատալու համար, պետք է ունենալ մաքուր սիրտ և առողջ հոգի, հակառակ դեպքում հնարավոր չէ հավատալ ոչ Աստծուն, ոչ  էլ մարգարեին:

2. Աստծուց հեռանալով, մարդն ընկնում է մոլորության մեջ:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 212-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան