Ելք դեպի լույս 213
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 111-114-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 111-րդ այան.
ولو اننا نزلنا اليهم الملائكه و كلمهم الموتي و حشرنا عليهم كل شي
قبلا ما كانوا ليومنوا الا ان يشاء الله ولكن اكثرهم يجهلون
<Եթե մինչև իսկ հրեշտակներ իջեցնեինք երկնքից, եթե մեռելները խոսեին իրենց հետ, եթե բոլոր հրաշքները նրանց առաջ հավաքեինք, դարձյալ չպետք է հավատային, եթե Աստված չթույլատրեր: Բայց իրենց մեծ մասը չգիտի այս ճշմարտությունը>:
Այս այայում ասվում է, որ անհավատների պահանջներից մեկն այն է, որ հրեշտակները իջնեն: Բայց մարդիկ արժանի չեն դրան: Բացի դրանից, որոշ այաների համաձայն, եթե որոշված լինի, որ հրեշտակները երևան, նրանք հայտնվելու են մարդու կերպարով: Ինչպես որ Աբրահամը և Լութը հայտնվեցին և անհավատները չընդունեցին նրանց հրեշտակ լինելը: Նրանց մեկ այլ պահանջն այն էր, որ իսլամի մարգարեն վերակենդանացներ մահացածներին, ինչպես որ դա անում էր Հիսուսը: Սակայն հարց է ծագում. Մի՞թե երբ նրանք Հիսուսի հրաշքը տեսան, հավատքի եկան: Ղուրանն ասում է. Երբ մարդու սրտում կա թշնամություն, եթե անգամ հրեշտակներն իջնեն երկնքից և մեռածները վերակենդանանան ու խոսեն նրանց հետ , ինչ էլ նրանց համար հայտնվի, նրանք նորից անհավատ կմնան: Ինչպես որ եթե մարգարեները նախապես հրաշք են գործել, նրանք դա համարել են կախարդանք:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատքի համար, գիտենալը բավական չէ: Մարդ պետք է ցանկություն ունենա:
2. Այնպես չէ, որ բոլոր մարդիկ պետք է հավատան: Որովհետև Աստված ցանկանում է, որ մարդիկ ընտրեն իրենց կամքով:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 112-րդ այան.
وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الانس و الجن يوحي بعضهم الي بعض
زخرف القول غرورا و لوشاء ربك ما فعلوه فذرهم و ما يفترون
<Ահա այս կերպով հարուցեցինք մեկական թշնամի յուրաքանչյուր մարգարեի դեմ և փորձիչ սատանաներ` ոգիների և մարդկանց միջև: Նա հրապուրիչ խոսքեր կգործածի նրանց գրավելու համար:Եթե Աստված չուզեր, նման բան չէր լինի: Հեռացիր նրանցից և իրենց ստերից >:
Այս այան ասում է, որ եթե մի խումբ սատանաներ կանգնում են մարգարեների դեմ, դա աստվածային ավանդույթի կարևորագույն բաղադրիչն է: Սա համարվում է մարդու կամք: Ինչպես որ Աստված սատանային, որը ջինից է, իր անհնազանդության պատճառով չոչնչացրեց և ժամանակ տվեց, այնպես էլ բոլոր մարդկանց թույլ է տալիս, որ չընդունեն հավատքը և նրանց ժամանակ է տալիս, որպեսզի մինչև իրենց կյանքի վերջը հետ գան իրենց ճանապարհից: Այս աստվածային ավանդույթը կարելի է այսպես մեկնաբանել, որ Աստված ինքն է ցանկացել, որ սատանան մարգարեների դեմ կանգնի և մարդկանց մի խումբը դառնան անհավատներ: Այնուհետև այան ասում է. Այն, ինչ անհավատներն ասում են, սատանաներն են ներշնչում նրանց սրտերին: Եվ այս մարդիկ ասում են այն, ինչ սատանան է իրենց ներշնչել: Ուստի, ով մարգարե, մի վախեցիր նրանց հակառակությունից և նրանց թող իրենց կամքով: Որովհետև դու պարտավոր ես քարոզել մարդկանց ու ճիշտ ճանապարհ ցույց տալ նրանց և ոչ թե նրանց պարտադրել հավատքի գալ:
Այս այայից սովորում ենք.
1. Պատմության ընթացքում Ճշմարիտի և ստի միջև մշտապես եղել է պայքար:
2. Զգույշ լինենք գեղեցիկ խոսքերից, որովհետև դրանց տակ թաքնված է սատանան:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 113-րդ այան.
و لتصغي اليه افئده الذين لايومنون بالاخره و ليرضوه و ليقترفوا
ماهم مقترفون
<Հանդերձյալ կյանքն ուրացողներին ձգիր իրենց սրտերը բանան այն հրապույրների առջև, որ շատ են սիրում: Ձգիր, թող սատանան իրենց տա այն վարձքը, որին արժանի են >:
Այս այան խոսում է թշնամիների քարոզների մասին, ասելով, որ մարդը չպետք է ականջ դնի այդ քարոզներին: Այան ասում է, որ սատանաներին հետևող մարդիկ այնքան գեղեցիկ են խոսում, որ եթե մարդը մի փոքր կասկածի հանդերձյալ կյանքի մասին, նրան այդ խոսքերը կգրավեն ու նա կսկսի հետևել այդ մարդկանց: Իսկ եթե որևէ մեկը չլսի սատանայական խոսքերը, այդ մարդիկ չեն կարողանա հասնել իրենց նպատակին:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 114-րդ այան.
افغيرالله ابتغي حكما و هوالذي انزل اليكم الكتاب مفصلا والذين
آتيناهم الكتاب يعلمون انه منزل من ربك بالحق فلاتكونن من الممترين
<Աստծուց զատ ուրիշ դատավոր ինչո՞ւ պիտի փնտրեն: Նա է, որ երկնքից ուղարկեց Ղուրանը: Մաս առ մաս, նրա մեջ բարին ու չարը կշռված են: Նրանք, ում գիրք տվեցինք, գիտեն, որ Ղուրանը իրապես երկնքից է իջել: Ուրեմն, չլինի, որ կասկածես >:
Այս այան խոսում է քրիստոնյաների ու հրեաների մասին և ասում, որ նրանք տեսել են մարգարեին, լսել են նրա խոսքերը և գիտեն, որ նրա գիրքն ուղարկել է Աստված, ինչպես Հնգամատյանն ու Ավետարանը, բայց պատրաստ չեն հավատալ նրան ու նրա գրքին: Նրանք ասում են, որ իսլամի մարգարեն պետք է Մովսեսի ու Հիսուսի պես հրաշքներ գործի: Սակայն դա միայն պատրվակ է: Այնուհետև, այան մուսուլմաններին զգուշացնում է, ասելով. չկասկածեք, որ ձեր ճանապարհը ճիշտ է:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամի ճշմարտացի լինելու պատճառներից մեկն այն է, որ նախորդ մարգարեները, հնգամատյանում և ավետարանում ավետել են այդ մասին:
2. ճիշտն ու սխալը մարդկանց ընդունել կամ չընդունելու վրա հիմնված չէ, այլ ինքն ունի որոշակի չափորոշիչներ:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 213-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան