Հոկտեմբեր 07, 2017 09:16 Asia/Yerevan

Մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

«Ամռանը, երբ երեխան շատ ազատ ժամանակ է ունենում, միայն տրվում է առօրյա հաճույքներին, անում այն, ինչ ուզում է, միանգամից անցում կատարելը դպրոցական կյանքին, շատ բարդ է, ու երեխաների համար այդ կտրուկ անցումից կարող են բարդություններ առաջանալ, հատկապես այն դեպքում, երբ ծնողներն այդքան էլ չեն կարողանում օգնել իրենց երեխաներին ու համապատասխան փուլերն ապահովեն», Դպրոցահասակ երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս ամառային արձակուրդներից հետո երեխային նախապատրաստել դպրոցին:

Դպրոց գնալու նախապատրաստական աշխատանքների մեջ է մտնում օրինակ երեխաների հետ դպրոցական պարագաների գնումները: Հոգեբանի խոսքով, դա երեխային կօգնի ավելի արագ գիտակցել, որ շուտով դպրոց է գնալու: ոչ մի դեպքում չի կարելի դպրոցից տուն եկող երեխային միանգամից նստեցնել դաս սովորելու կամ նրան հարցախեղդ անել` ինչ եղավ դպրոցում, կամ էլ միանգամից տանել լրացուցիչ պարապմունքի. «Սա բարդացնում է երեխայի հարմարմանը դպրոցին: Պետք հասկանալ, որ երեխան նոր է գնում դպրոց ու գոնե առաջին ամիսը նրան հանգիստ թողնել»:

Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է պարտականություն ձեռք բերել։ 3-4 տարեկան հասակում երեխան ակտիվորեն ինքնահաստատվում է նրա մոտ ձևավորվում է նախաձեռնողականություն, նպատակասլացություն և մեղքի զգացում։ Ձևավորվում է աշխարհայացքը բարոյաէթիկական հասկացությունները, դրդապատճառները։ Ձևավորվում է ինքնագնահատականը իր տեղը մեծահասակների հարաբերությունների համակարգում։ Ավագ նախադպրոցական տարիքում, երբ բարդանում են շփումը մեծահասակների հետ, երեխան ինքն է հաճախ որոշում իր հարաբերությունները ինչ-որ բանի նկատմամբ գնահատում է իր արարքները և դժվարությամբ է ընտրություն կատարում դրդապատճառի միջև։ Նախադպրոցական տարիքում կտրուկ կերպով աճում են ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, առաջացնելով նոր պահանջմունքներ, հետաքրքրությունները։ Նախադպրոցական տարիքում փոփոխություն է լինում ակտիվության ոլորտում, եթե 2 տարեկան երեխաները հաճույքով կատարում են տարբեր շարժումներ՝ թռչկոտել, վազել և այլն, ապա նախադպրոցականները ավելի հաճախ են իրենց ակտիվությունը ուղղում ցանկալի արդյունքների հասնելու համար։ Փոխվում է նախադպրոցականի հարաբերությունները հասակակիցների հետ։ Նրանք ցանկանում են խաղալ այլ երեխաների հետ ավագ նախադպրոցականները ընդհանրապես չեն սիրում միայնակ խաղալ՝ ձգտում են ինչ-որ բան պատմել ընկերոջը, նրա հետ միասին կատարել աշխատանքային հանձնարարությունը, նրանք անհանգստանում են մեկը մյուսի համար առանց ընկերների ձանձրանում են։

Նախադպրոցական տարիքին զուգընթաց տեղի է ունենում նկատելի փոփոխություններ։ Ավելի է ամրանում համակրանքի զգացումը կարեկցումը և նրբությունը մոտիկների, հատկապես մոր նկատմամբ։ Լավ կազմակերպված կոլեկտիվում առաջանում է ընկերասիրության, բարեկամության զգացում։ Նախադպրոցականը ձեռք է բերում պարտքի և պատասխանատվության զգացում։ Նախադպրոցական տարիքում հաճախ են վախ և տագնապ զգում նրանք կարող են ունենալ ֆիզիկական պատժից կամ, երբ ծնողները պատժելու համար ասում են, որ էլ չեն սիրում երեխային։ Վախն ու տագնապը կանխելու համար պետք է երեխային սեփական օրինակով ցույց տալ, որ վախենալու ոչինչ չկա։ Պետք է զերծ պահել երեխային ընտանեկան վեճերից և արգելել հեռուստացույցով դիտել ագրեսիվ տեսարաններ։

Նախադպրոցական տարիքի վերջում՝ երեխային անհրաժեշտ է նախապատրաստել ուսուցմանը՝ դպրոցում։ Դպրոցում սովորելու համար երեխայից պահանջվում է մտավոր, հուզական և սոցիալական զարգացվածության որոշակի մակարդկակ։ Երեխան պետք է կարողանա խոսել, մտածել արտահայտել իր մտքերն ու զգացմունքներն, ունենա որոշակի բառապաշար, կարողանա կատարել տարական տրամաբանական մտահանգնումներ։

Շատ կարևոր է երեխայի մոտ նախապես ձևավորել որոշակի դիրքորոշում դպրոցական դառնալու, դպրոցում սովորելու նկատմամբ։ 7 տարեկան երեխաների մեծ մասը ձկտում է աշակերտ դառնալ, բայց ոչ բոլոր դեպքերում են նրանք բավականչափ հստակորեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում սոցյալական այդ դիրքը։ Երբեմն նտանց գրավում է գործի միայն արտաքին կողմը, նրանք ցանկանում են պայուսակ ունենալ մեծ համարվել, գնահատականներ ստանալ և այլն