Հոկտեմբեր 07, 2017 11:57 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրառնանք Կասպից ծովի երկու ափերին ձգվող երկրների գլխավոր իրադարձություններին:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներն անցած շաբաթ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցեցին «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և փոքր ու միջակ բիզնեսների միջև փոխհամագործակցության» թեմայով գումարված համաժողովին: ՎԶԵԲ-ի պատվիրակությունը գլխավորում էր Միջին Ասիայում և Ռուսաստանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Նատալյա Խանժինկավան: Այս ուղևորության շրջանակներում եվրոպական կառույցի ներկայացուցիչները հանդիպում ու զրույց ունեցան Ուզբեկստանի Սենատի, ԱԳ, ֆինանսների, էկոնոմիկայի, կապի եվ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և առևտրի պալատի պաշտոնատարների հետ:  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը շուկայական տնտեսության և ժողովրդավարության հովանավորման նպատակով հիմնադրվել է 1991 թվականին: Աշխարհի 65 երկրներ, ԵՄ-ն և եվրոպայի ներդրման բանկը ՎԶԵԲ-ի  գլխավոր բաժնետերերն են: Ուզբեկստանը 1992 թվականից անդամակցում է ՎԶԵԲ-ին: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն Ուզբեկստանում իրագործել է 500 միլիոն եվրո արժողությամբ շուրջ 55 նախագծեր:

--------------------

Պեկինում գումարված Ինտերպոլի Ընդհանուր ժողովի 86-րդ նստաշրջանում Տաջիկստանի ՆԳ նախարարը հանդիպում ու զրույց ունեցավ տարբեր երկրների իր պաշտոնակիցների և Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ: Տաջիկստանի ՆԳ նախարարի և Չինաստանի հանրային անվտանգության նախարարի հանդիպման ժամանակ քննարկվեցին անվտանգության բնագավառում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Հանդիպման ժամանակ Չինաստանի անվտանգության նախարարը ծայրահեղական խմբերի դեմ պայքարի պես հարցերում, վարժությունների, ինչպես նաև երկու երկրի միջև համագործակցության հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Տաջիկստանի հետ Պեկինի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ հույս հայտնեց:

---------------------------

Տաջիկստանն անցած շաբաթ մայրաքաղաք Դուշանբեում հյուրընկալեց ԱՊՀ երկրների զինվորական պաշտոնատարներին և ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդին կից համադրման կոմիտեի նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները: Նստաշրջանի ժամանակ քննարկվեցին տարբեր բնույթի հարցեր, այդ թվում ռազմական վարժանքների ռ զինված ուժերի անձնակազմի պատրաստման ուղղությամբ անդամ երկրների համագործակցությունը և միջազգային համագործակցությունները:

-----------------------

Ուզբեկստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ կատարած արտահայտություններում հարևան երկրների հետ սերտ համագործակցությունն ու բարի դրացիական հարաբերությունները Տաշքենդի կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունը համարեց: Աբդոլազիզ Քամելովը Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարելով, ասաց. «Մենք տարածաշրջանի երկրների, այդ թվում Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սերտ համագործակցությամբ կարգավորելու ենք բոլոր խնդիրները»:

------------------------

Ղրղզստանի վարչապետն իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Մոսկվայի ու Բիշկեկի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Այս հանդիպման ժամանակ Ղրղզստանի վարչապետն անդրադառնալով Ռուսաստանի և Ղրղզստանի միջև սերտ հարաբերություններին, ասաց. «Մենք այսօր հստակ կերպով կարող ենք ասել, որ երկու երկրի հարաբերությունների էությունը ռազմավարական է և Բիշկեկը կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները»: Ռուսաստանի վարչապետն էլ փոխադարձաբար հույս հայտնեց, որ Ղրղզստանի նոր կառավարության գործունեության արդյունքում կպահպանվեն ու կընդլայնվեն երկու երկրի միջև նախկինից գոյություն ունեցող հարաբերությունները:

----------------------------

Ռուսաստանի նախագահն անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ ժամանեց և դիմավորվեց այդ երկրի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի կողմից: Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն անդրադառնալով վերջին տարիներին երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների կրճատմանը, ասաց. «Երկու երկրները պիտի քննարկեն առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղիները»:

-----------------------

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Չինաստանի առևտրի նախարարությունն առևտրական ու տնտեսական համագործակցությունների փաստաթուղթ ստորագրեցին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան անդրադառնալով այս փաստաթղթի նշանակությանը, ասաց. «ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև առևտրական ու տնտեսական համագործակցություններին վերաբերող հիշյալ հաղորդագրությունը կողմերի համար պատմական իրադարձություն է համարվում»: Նա ընդգծեց, որ այս համաձայնությունը ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև երկարաժամկետ ու գործունյա համագործակցությունների մեխանիզմի համար օգտակար կարող է լինել և հանգեցնելու է այդ երկրի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև առևտրական հարաբերությունների ընդլայնմանը:

--------------------

Անցած հինգշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, որին դեմ քվեարկեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները: Հայ-ռուսական միացյալ զորախմբից Հայաստանը որևէ շահ չունի, նման  կարծիք է հայտնել քաղաքագետ, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Ռուզաննա Ստեփանյանին:

-------------------------

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Չինաստանի առևտրի նախարարությունն առևտրական ու տնտեսական համագործակցությունների փաստաթուղթ ստորագրեցին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան անդրադառնալով այս փաստաթղթի նշանակությանը, ասաց. «ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև առևտրական ու տնտեսական համագործակցություններին վերաբերող հիշյալ հաղորդագրությունը կողմերի համար պատմական իրադարձություն է համարվում»: Նա ընդգծեց, որ այս համաձայնությունը ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև երկարաժամկետ ու գործունյա համագործակցությունների մեխանիզմի համար օգտակար կարող է լինել և հանգեցնելու է այդ երկրի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև առևտրական հարաբերությունների ընդլայնմանը: Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի անդամներն ու Չինաստանը նպատակ ունեն այս համաձայնագիրը միջոց ծառայեցնել փոխադարձ առևտրի ակտիվացման և առևտրա-տնտեսական հարաբերություններում նոր մակարդակ ստեղծելու ուղղությամբ: Հատկապես որ կողմերը համաձայնել են ամենասեղմ ժամկետներում իրականացնել համաձայնագրի բովանդակության իրավական ու տեխնիկական մշակումը և այնուհետև դրա գործադրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Այս պահին ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսիան և Ղրղզստանը: Այս միության շրջագծում դրա անդամները ԵԱՏՄ-ի սահմաններում ապրանքի, մարդուժի և ծառայությունների ազատ շրջանառության ուղղությամբ համաձայնության են հանգել: ԵԱՏՄ-ի անդամները նաև հայտարարել են, որ էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և փոխադրամիջոցների կապակցությամբ ընդհանուր քաղաքականություն են կիրառելու: ԵԱՏՄ-ի անդամների գործունեության համար այս շրջանակի մշակումը գործնականում Չինաստանի նման երկրների մոտ նախկին ԽՍՀՄ-ի անդամ հանրապետությունների հետ առավել ընդլայնված առևտրական համագործակցություններ ունենալու հետաքրքրություն են առաջացրել: Այլ խոսքով մի կողմից Չինաստանի տնտեսական կարողությունը և տեխնիկական ու արդյունաբերական հնարավորությունները և միևնույն ժամանակ տնտեսական հավասարություններում առավել դերակատարություն ունենալու ԵԱՏՄ-ի անդամ երկրների պահանջը հնարավորություն են ստեղծել, որպեսզի Չինաստանն ու այդ միության անդամները տնտեսական բնագավառում առավել համագործակցության ուղիներ որոնեն: Դա հանգեցնելու է Ռուսաստանի նախաձեռնությամբ տարածաշրջանային կառույցներում Չինաստանի տնտեսական ներկայության հզորացմանը: Մոսկվան դեմ չէ, որպեսզի Պեկինը բավարարի ԵԱՏՄ-ի անդամ  երկրների շտապ ու տնտեսական կարիքները: Հատկապես որ այս պահին Մոսկվան տարածաշրջանային ու միջազգային քաղաքական ու ապահովական մարտահրավերներ է դիմագրավում և ցանկանում է ֆինանսական ու տնտեսական մեծագումար օժանդակությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ իր առևտրական բացերը լրացնելու բեռը կուտակի Չինաստանի ուսերին: Տարածաշրջանի երկրներն էլ Պեկինի հետ իրենց համագործակցություններն ամրապնդելով ցանկանում են ապացուցել, որ Մոսկվայից անկախ քաղաքականություն են վարում: Սա գործնականում հող է նախապատրաստում նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների տնտեսական, քաղաքական ու ապահովական կառույցներում Չինաստանի համակողմանի ներկայության համար: