Հոկտեմբեր 21, 2017 17:18 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում թռուցիկ հայացք կնետենք կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին ձգված տարածքների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որ անցած շաբաթ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էր ժամանել հանդիպում ու զրույց ունեցավ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիրալի Միրզայի հետ: հանդիպման ժամանակ Շոյգուն դրական գնահատեց Դուշանբեի հետ Մոսկվայի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունները և ասաց, որ Աֆղանստանում տիրող բարդ պայմաններից բխող սպառնալիքները նկատի առնելով երկու երկրները տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Նա միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանն օժանդակում է Տաջիկստանի ԶՈՒ-երի արդիականացմանը, հավելեց. «Այս ուղղությամբ ուշագրավ ծրագիր է իրականացվում, որի ընդլայնման փուլերն այս պահին քննարկման փուլում են գտնվում»:

Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջեդդին Ասլովը Դուշանբեում հանդիպեց Կենտրոնական Ասիայում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պիեր Բորիանին: Հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում կատարեցին Տաջիկստանի և ԵՄ-ի երկկողմ համագործակցությունների և մինչև 2030 թվականն ազգային զարգացման ռազմավարության իրագործման համար կողմերի միջև համագործակցության ամրապնդման ուղիների շուրջ: Տաջիկստանի տնտեսական վիճակը, տարածաշրջանային համագործակցությունները և անվտանգությունն ու ահաբեկչության դեմ պայքարը Տաջիկստանի ԱԳ նախարարի և Կենտրոնական Ասիայում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից էին:

Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովն անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ երկօրյա այցով Թեհրան ժամանեց: Քամելովն այս այցի շրջանակներում հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և այլ պաշտոնատարների հետ: Ուզբեկական պատվիրակության անդամները նաև մասնակցելով Իրանի և Ուզբեկստանի տնտեսական ու առևտրական համաժողովին այդ կապակցությամբ քննարկումներ կատարեցին իրենց իրանցի գործընկերների հետ:

Ղազախստանի նախագահն Աֆղանստանում կայուն զարգացումն ու անվտանգության հաստատումը Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության ու ծաղկման գրավականը համարեց: Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը Աստանայում Աֆղանստանի նոր դեսպան Ղադամշահ Շահանի հավատարմագրի հանձնման արարողության ժամանակ անդրադառնալով 2015 թվականին Աֆղանստանի նախագահի Ղազախստան կատարած այցին, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում կայացած հանդիպումներին, ասաց. «Վերջին շրջանում Աստանա-Քաբուլ  միջպետական կապերի ուշագրավ աճ է նկատվում»:

Աֆղանստանի ԱԳ փոխնախարարն անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Աշխաբադ ժամանեց և հանդիպելով Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարին մտքերի փոխանակում կատարեց երկու երկրի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ներկա ընթացքի և ապագա հեռանկարների շուրջ:

Հանդիպման ժամանակ կողմերն ակնարկելով բարեկամական պատմական հարաբերություններին երկու երկրի միջև հարաբերությունների և տնտեսական ու առևտրական փոխանակումների աճող ընթացքից իրեն գոհունակությունը հայտնեցին:

Այս հանդիպման ժամանակ կողմերը տնտեսական ինտեգրումն ու համագործակցությունն իրենց երկրների գերակայությունը համարելով ընդգծեցին նոյեմբերի 14-ին և 15-ին Աշխաբադում գումարվելիք ՌԻՔԱ-ի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունների 7-րդ նստաշրջանի գումարման համար իրենց պատրաստակամությունը:

----------------------

Բարեկամներ մեր հաղորդման այս բաժնում ավելի հանգամանորեն  կանդրադառնանք տարածաշրջանի քաղաքական զարգացումներին:

Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրանական իշխանությունների հետ քննարկել է Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ ձևաչափով համագործակցության հարցերը:

Ոչ պակաս հետաքրքիր էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ. այդ հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Իրանագետ Արմեն Իսրայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ իր կարծիքով՝ հիմա ակտիվ քննարկումների փուլն է:

«Դրանք արդեն մեկ տարի է ընթանում են: Հիմա ավելի շատ քննարկվում են հնարավորությունները, և գնալով քննարկումներն ավելի առարկայական են դառնում»:

Իրանագետի խոսքով՝ վերջին քննարկումների առարկան թուրքմենական գազը Իրանի տարածքով Հայաստան բերելն է:Եթերում է Իրանագետ Արմեն Իսրայելյանը:

------------------------

Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովն անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ երկօրյա այցով Թեհրան ժամանեց: Քամելովն այս այցի շրջանակներում հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և այլ պաշտոնատարների հետ: Ուզբեկական պատվիրակության անդամները նաև մասնակցելով Իրանի և Ուզբեկստանի տնտեսական ու առևտրական համաժողովին այդ կապակցությամբ քննարկումներ կատարեցին իրենց իրանցի գործընկերների հետ: Իրանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին նավթի ու գազի, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրի միջև օդային ուղիղ գիծ հաստատելու շուրջ համագործակցություններն ու նաև տարածաշրջանային զարգացումները:

Տուրիզմի ոլորտում երկու երկու համագործակցությունը, հյուպատոսային դյուրությունները, տեխնիկական ու ինժիներական ծառայությունների, գյուղատնտեսության և ինքնաշարժի արտադրության համագործակցությունների ընդլայնումը, երկու երկրի տնտեսական միջպետական հանձնաժողովի նստաշրջանի գումարումը, ինչպես նաև եռակողմ ու քառակողմ տարանցումը կողմերի միջոցով քննարկված հարցերից էին: Իրանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարներն իրենց բանակցություններում նաև անդրադարձան տարածաշրջանային հարցերի, այդ թվում Աֆղանստանի, Իրաքի ու Սիրիայի զարգացումներին: Հանդիպման ավարտին Զարիֆն ու Քամելովը ստորագրեցին երկու երկրի ԱԳ նախարարությունների միջև համագործակցության ծրագրի փաստաթուղթը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Աբդոլազիզ Քամելովի հետ հանդիպման ժամանակ մատնանշելով այն կետը, որ Իրանն Ուզբեկստանին դիտում է որպես իր անցյալ պատմության ու նաև ապագայի բարեկամ մի պետություն, ասաց. «երկու ժողովուրդների պատմական կապերը, մշակույթն ու քաղաքակրթությունը, կրոնի, ընդհանուր համոզոււմների և ազգային ու տարածաշրջանային շահերին զուգահեռ համատեղ սահման չունեցող երկու երկրներին լիովին միացնում են իրար»:

Ռոհանին էներգիային Ուզբեկստանի կարիքները բավարարելու համար Իրանի լիարժեք պատրաստակամությունը հայտնելով հույս հայտնեց, որ միջպետական հանձնաժողովի նիստերի կանոնավոր գումարմամբ հարաբերությունների առավել ընդլայնման համար լուծումներ կգտնվեն ու անհապաղ գործադրման կհանձնվեն:

Ռոհանին անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության կարևոր հարցին և ընդգծելով տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության փոխկապակցվածությունը, տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման ի խնդիր հավաքական ջանքի կոչ արեց:

-------------------------

Անցած շաբաթ կայացան Ղրղզստանի նախագահական ընտրությունները, որի ընթացքում  թեկնածուների միջից հաղթեց Սուրոնբայ Ջինբեկովը: Այս ընտրություններին մասնակցելու պայմանները լրացնում էին 3 միլիոն 25 հազար 768 ղրղիզ քաղաքացիներ, որոնցից 2 միլիոն 908 հազար 453-ը՝ Ղրղզստանում, իսկ 18 հազար 580-ն արտասահմանում մասնակցեցին քվեարկությանը:

Ղրղզստանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի հայտարարության համաձայն Ջինբեկովից հետո երկրորդ տեղում է կանգնել «Ռեսբուլիկա» կուսակցությունից նրա մրցակից Օմար Բեյք Բանանովը:

Ընտրությունների ավարտին Ղրղզստանի ընտրությունների կենտրոնական շտաբը պաշտոնապես հայտարարեց, որ այդ երկրի նախագահական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Սուրոնբայ Ջինբեկովը:

Ղրղզստանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի հայտարարության համաձայն նախկին վարչապետ Սուրոնբայ Ջինբեկովը շահել է ձայների 54 տոկոսը:

Թեև Սուրոնբայ Ջինբեկովի մրցակիցները չեն արձագանքել ընտրությունների արդյունքներին, սակայն Բաբանովն ընտրություններից հետո մամուլի ասուլիսի մասնակցելով տեղեկացրեց ընտրախախտումների գրանցման մասին: Միևնույն ժամանակ Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթանակած թեկնածու Սուրոնբայ Ջինբեկովն ասել է, որ ընտրություններին ժողովրդի մասնակցությունն ապացուցեց, որ Ղրղզստանն ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր է: