Հոկտեմբեր 24, 2017 15:30 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 120-122-րդ այաներին:

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 120-րդ այան.

و ذروا ظاهرالاثم و باطنه ان الذين يكسبون الاثم سيجزون بما

كانوا يقترفون

<Մեղք մի գործեք ոչ գաղտնի, ոչ հայտնապես, որովհետև մեղավորները պետք է ստանան իրենց արժանի վարձքը>:

Այս այան, դիմելով հավատացյալ մարդկանց ասում է. Մեղք մի գործեք ոչ գաղտնի և ոչ էլ հայտնապես, որովհետև մեղքը նման է թունավոր ուտելիքին: Թեև այն հաճելի է, սակայն կարող է հիվանդացնել ու կործանել մարդու  հոգին: Հարամ ուտելիքները կարող են մարդկանց հաճույք պատճառել: Սակայն դրանք ուղղակիորեն ազդում են մարդու սրտի վրա և քարացնում այն: Այնուհետև այան ասում է. Աշխարհիկ կամ հանդերձյալ կյանքում, Աստված մարդկանց պատժում է իրենց արարքի համար:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը ուշադրություն է դարձնում և' արտաքին և' ներքին մաքրությանը Մարդ ոչ միայն չպետք է մեղք գործի, այլ մեղքը նրա սրտում ընդհանրապես չպետք է լինի:

2.  Թեև սատանան մշտապես մարդուն գայթակղում է մեղք գործել, սակայն չի կարող խլել մարդու կամքը: Ամեն մարդ ինքնակամ է մեղք գործում:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 121-րդ այան.

و لا تاكلوا مما لم يذكراسم الله عليه و انه لفسق و ان الشياطين ليوحون

الي اوليائهم ليجادلوكم و ان اطعتموهم انكم لمشركون

<Մի կերեք այն կենդանիների միսը, որոնց վրա հնչեցված չէ Աստծո անունը: Մեղք է: Սատանաները մշտապես այս մասին կվիճաբանեն ձեզ հետ: Եթե տեղի տաք, կռապաշտ կլինեք>:

Քանի որ աստվածային կրոնները հայտնվել են մարդուն երջանկացնելու համար, ուստի նրանց որոշ պատվերները վերաբերում են մարդկանց առօրյա կյանքին, ինչպես ուտելը և հագնվելը: Իսլամը նույնպես անդրադարձել է այս հարցերին և միևնույն ժամանակ, որ մարդուն հրավիրում է օգտագործել բնության մեջ եղած աստվածային բարիքները, պատվիրում է չուտել որոշ ուտելիքներ: Դրանցից  է օրինակ սատկած կենդանու միսը, որը արգելված է ուտել: Որոշ արաբներ սա չէին ընդունոմ, ասելով թե տարբերություն չկա կենդանին ինքն է սատկել թե նրան սպանել են: Նրանք չէին հասկանում, որ եթե կենդանին սատկել է, ուրեմն եղել է հիվանդ և նման կենդանու միսը վնասակար է: Բայց այն կենդանին, որը մորթվում է իսլամի օրենքով, առողջ է, որովհետև արյունը դուրս է գալիս նրա երակներից ու մարմնից: Կարևոր է նաև մորթելիս Աստծո անունը տալը: Դա ցույց է տալիս, որ հավատացյալն ուտում է այն, ինչ Աստված է պատվիրել: Ինչպես երբ հավատացյալը նամազ է անում առ Աստված, իր դեմքն ուղղելով Աստծո կողմը, նույն կերպ էլ կենդանին, որը ուտելու է հավատացյալը  պետք է մորթվի Աստծո անունով և դեպի այն կողմը, որի ուղղությամբ  հավատացյալը ամեն օր աղոթում է, այսինքն` դեպի Քյաբե: 

Այս այայից սովորում ենք.

1.  Հավատացյալը պետք է սնվելիս նույնպես հավատարիմ լինի իր  պարտավորություններին: 

2. Եթե սատանան մարդուն գայթակղում է ուտել հարամ ուտելիք, ուրեմն դա ապացուցում է, որ այդ սնունդը մարդու վրա կարող է թողնել բացասական ազդեցություն: 

3. Անհավատներին հետևելը, նույնիսկ խոսքի մակարդակով, պատճառ է դառնում, որ մարդը հեռանա հավատքից: 

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 122-րդ այան.

او من كان ميتا فاحييناه و جعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله

في الظلمات ليس بخارج منها كذلك زين للكافرين ما كانوا يعلمون

<Նա, որ մեռած էր և որին տվինք կյանք ու լույս, որպեսզի մարդկանց մեջ շիտակ ճանապարյով ընթանա, միթե պետք է նման լինի նրան, որ խավարի մեջ մխրճված է և նրանից դուրս չպիտի գա բնավ: Չարամիտների աչքին ոճիրը կգեղեցկանա>:

Երբ իսլամի մարգարեի հորեղբայր` Համզեն հավատքի եկավ ու կանգնեց մի բռնատեր մարդու դեմ, որի անունն էր Աբու Ջահլ,  այս այան հայտնվեց ու գովերգեց նրա քայլը: Մարգարեն ուներ նաև  ուրիշ հորեղբայր, որի մասին խոսվում է այլ այայում:

Այս այայից սովորում ենք.

1. Անհավատությունը խորտակում և ոչնչացնում է մարդուն,  ինչպես որ հավատքը երջանկացնում: Ուրեմն հավատքը կյանք  է և մահը անհավատություն:

2. Հավատքը լույս է բերում և անհավատությունը` խավար: Հավատացյալ մարդը երբեք փակուղու առջև չի կանգնում և մշտապես առաջնորդվում է աստվածային լույսով:

3. Անհավատները այնքան են խորտակվել իրենց նյութական կյանքում, որ չեն կարող տեսնել, թե ինչպես են խորտակվում:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 215-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան