Ելք դեպի լույս 216
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 123-125-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 123-րդ այան.
و كذلك جعلنا في كل قريه اكابر مجرميها ليمكروا فيها و ما يمكرون الا
بانفسهم و ما يشعرون
< Յուրաքանչյուր քաղաքում մեծ ոճրագործներ դրինք, որպեսզի խաբեն: Բայց նրանք խաբում են միայն իրենց և չգիտեն >:
Նախորդ այաներում նշեցինք, որ Մեքքայի որոշ մեծամեծներ, ինչպես` Աբու Ջահլը, մշտապես պայքարում էին իսլամի մարգարեի դեմ և սադրանքներ նյութելով, փորձում էին թույլ չտալ, որ մուսուլմանների ազդեցությունը տարածվի: Այս այան, դիմելով հավատացյալներին և մարգարեին, ասում է. Աբու Ջահլի նման մարդկանց գոյությունը նորություն չէ: Պատմության ընթացքում նման մարդիկ եղել են միշտ և նրանք մշտապես սադրանքներ են նյութել մարգարեների դեմ: Քանի որ յուրաքանչյուր բարի կամ չար գործ կառավարվում է Աստծո կողմից և առանց նրա կամքի ոչ մի գործողություն չի կատարվում, ուստի այս այան ասում է, որ ոճրագործները կանգնում են արդարության դեմ, չմտածելով, որ ոչ թե Աստված չի կարող նրանց ոչնչացնել և նրանք դուրս են եկել Աստծո կառավարումից, այլ Աստված այդպես է որոշել և մարդկանց տվել է ընտրելու իրավունք, որպեսզի նրանք իրենց կամքով որևէ բարի գործ կատարեն:
Այս այայից սովորում ենք.
1. Անբարո ղեկավարները հասարակության մեջ անբարոյականության տարածման աղբյուրն են:
2. Մարգարեների հակառակորդները դիմում են միայն սադրանքների ու խաբեության և նրանց ոչ մի քայլը տրամաբանության հիմք չունի:
3. Նա, ով փոս է փորում, ինքն է վերջում ընկնում այդ փոսը: Այսինքն` երբ մարդը սադրանք է նյութում, վերջում ինքն է դառնում դրա զոհը:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 124-րդ այան.
واذا جاء تهم آيه فالوا لن نومن حتي نوتي مثل ما اوتي رسل الله / الله
اعلم حيت يجعل رسالته سيصيب الذين اجرموا صغار عندالله و عذاب شديد بما
كانوا يمكرون
<Մեքքայի բնակիչները հրաշքի ականատես լինելով, ասում են. Մենք չպիտի հավատանք, մինչև որ չտեսնենք մարգարեների գործածի նման հրաշքներ: Աստված գիտի, թե ուր պետք է ուղղի իր առաքելությունը: Հանցավորները նախատինքի ու չարաչար տանջանքների պիտի ենթարկվեն` ի վարձ իրենց անօրինությունների>:
Այս այան ասում է. Մեքքայի անհավատների մեծամեծներն ասում էին, որ իրենք հարուստ են ու պաշտոն ունեն և կարիք չունեն, որ մարգարեն իրենց ղեկավարի: Նրանք ասում էին. Եթե Աստված պետք է ընտրեր մեկն ու մեկին որպես մարգարեի, նա պետք է մեր միջից ընտրվեր և ոչ թե լիներ Մոհամմեդը: Ուրեմն եթե այդպես չէ, մենք երբեք չենք հավատա մարգարեին ու երբեք նրան չենք հաստատի: Ի պատասխան, Ղուրանն ասում է. Աստված բոլորից լավ գիտե, թե ով է արժանի մարդկանց առաջնորդելու: Եվ միայն պաշտոն ու հարստություն ունենալը դեռևս չի նշանակում, որ մարդը կարղ է ուրիշներին առաջնորդել :
Այս այայից սովորում ենք.
1. Գոռոզամտությունն այն պատճառներից է, որի հետևանքով մարդը հրաժարվում է հավատալ մարգարեներին ու հետևել նրանց :
2. Աստված ասել է, որ բռնատերերը պատժվելու են հենց աշխարհիկ կյանքում:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 125-րդ այան.
فمن يرد الله ان يهديه يشرح صدره للاسلام و من يرد ان يضله يجعل صدره
ضيقا حرجا كانما يصعد في السماء كذلك يجعل الله الرجس علي الذين
لا يومنون
<Աստված ում ցանկանա առաջնորդել, բացելու է նրա սիրտը իսլամի համար և ում մոլորեցնի իր սխալ արարքների համար, ճնշելու է նրա սիրտը հավատքի նկատմամբ : Նրա նման, որ ասես դժվարությամբ է երկինք բարձրանում: Անհավատների պատիժը ահա այս է լինելու>:
Այս այան ասում է, որ մարդու հավատքը կամ անհավատությունը վերաբերում են նրա սրտին: Որորվհետև հավատքը կամ անհավատությունը միայն արտաքին գործողություններ չեն: Հավատքը պետք է լինի սրտանց և մարդը սրտանց պետք է ենթարկվի Աստծուն: Իսկ անհավատ մարդն իր սիրտը փակում է հավատքի և արդարության նկատմամբ: Ղուրանն ասում է. Նա, ով ընդունում է աստվածային առաջնորդությունը, ունի պարզ սիրտ և նրա հոգին կարողանում է ընդունել արդարությունը: Սակայն եթե մարդու հոգին հիվանդ լինի, ինչպես հիվանդը, որ որևէ սնունդ չի ընդունում , չի կարողանա ընդունել ճշմարտությունը: Այս այան ասում է , որ նա, ով պատրաստ չէ ընդունել ճշմարտությունը, նրա նման է, որ ուզում է երկինք բարձրանալ, սակայն թթվածնի պակասի պատճառով, շնչասպառ է լինում և այլևս չի կարողանում շնչել:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդը պետք է ունակ լինի արդարությունն ընդունելու համար: Իսկ ընդունելուց հետո, նա ավելի ու ավելի է խորանում ճշմարտության մեջ: Եվ սա հենց աստվածային բարիքն է հավատացյալների նկատմամբ:
2. Մոլորվածները, չնայած իրենց հանգիստ են զգում, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ ու ենթարկվում են ճնշումների:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 216-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան