Ելք դեպի լույս 217
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 126-130-րդ այաներին:
Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 126 և 127-րդ այաները.
و هذا صراط ربك مستقيما قد فصلنا الايات لقوم يذكرون / لهم دارالسلام
عند ربهم و هو وليهم بما كانوا يعملون
<Սա Աստծո ճանապարհն է: Ճշմարիտ է այն: Արդեն մանրամասնորեն բացատրել ենք մեր վարդապետությունը նրանց համար, ովքեր կընդունեն: Աստված պատրաստել է նրանց համար խաղաղության բնակավայրը: Ի վարձատրություն նրանց արարքների, իրենց պաշտպանը կլինի: Հանցավորներին իրենց արարքի համեմատ, կբաժանենք դասակարգերի>:
Այս այան ասում է, որ իսլամի պատվիրանները ճշմարիտ ճանապարհն է, որ նա որոշել է մարդու երջանկության և կատարելագործության համար: Նա, ով ընդունի իսլամը, ավելի կմոտենա Աստծուն և ճշմարիտ ճանապարհին: Իսկ նա, ով աշխարհում ընթանում է Աստծո ճանապարհով, հանդերձյալ կյանքում լինելու է դրախտում:
Այս այաներից սովորում ենք.
1. Ճշմարիտ ճանապարհը միայն Աստծո ճանապարհն է: Մնացած ճանապարհները միայն դեպի մոլորություն են տանում:
2. Աստծո ճանապարհին հաստատակամ լինելը, մարդուց պահանջում է հետևողականություն:
3. Դրախտում գոյություն չունի ոչ մի հիվանդություն, աղքատություն, բռնություն, նախանձ ու ատելություն:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 128-րդ և 129-րդ այաները.
و يوم يحشرهم جميعا يا معشرالجن قداستكثرتم من الانس و قال اولياء هم
من الانس ربنا استمتع بعضنا ببعض و بلغنا اجلنا الذي اجلت لنا قال النار
مثويكم خالدين فيها الا ماشاء الله ان ربك حكيم عليم / و كذلك نولي بعض
الظالمين بعضا بما كانوا يكسبون
<Այն օրը, որ ամենքը հավաքվելու են Աստծո առջև, ոգիներին ասելու ենք. Ով ոգիներ, դուք խաբեցիք մարդկանց: Տեր, ասելու են նրանց պաշտողները: Նրանք մեզանից շատերին օգնության հասան: Մենք փոխադարձ ծառայություններ մատուցեցինք այս կյանքի ընթացքում, որի նախասահմանված վախճանին հասանք ահա: Աստված կպատասխանի. Կրակը կլինի ձեր բնակավայրը: Այնտեղ կմնաք հավիտենապես և իմ կամքով: Բարձրյալը գիտուն է և իմաստուն>:
Այս այայում, Ղուրանը նորից անդրադառնում է մոլորյալների ճակատագրին և թե ինչպես են ապրելու նրանք հանդերձյալ կյանքում: Ե'վ սատանան, որը մոլորվածներին առաջնորդել է դեպի սխալ ճանապարհ, և' նրա հետևորդները, հարցաքննվելու են: Սակայն նրանց համար չկա ո'չ վերադարձի ճանապարհ, և ո'չ էլ հատուցման ելք:
Այս այայում, Ղուրանն անդրադառնում է սատանային և նրանց, ում սատանան գայթակղում է մեղք գործել: Սակայն խելացի մարդը ընտրում է դրախտը իր բարի գործերով, հրաժարվելով աշխարհիկ կյանքի շվայտություններից: Այնուհետև Ղուրանն ասում է. Դուք, որ աշխարհիկ, կյանքում մեղքի հետևից էիք, այսօր ձեր իսկ վառած կրակը պարուրելու է ձեզ և փախուստի ճանապարհ չունեք: Դուք փրկվելու եք միայն այն դեպքում, եթե Աստված ների ձեզ: Աստված գիտուն է և նրա պատիժն ու ներումը հիմնվարոված են:
Այս այաներից սովորում ենք.
1. Հանդերձյալ կյանքում, մարդն ու սատանան հարցաքննվում են մեկտեղ:
2. Մարդը մշտապես պետք է մտածի իր արած գործի հետևանքների մասին և հետևի այն առաջնորդին, որը կարողանա պաշտպանել մարդուն հանդերձյալ կյանքում:
3. Բոլոր մոլորվածները չունեն նույն պատիժը: Պատժի չափը որոշում է Աստված:
4. Կյանքում հետևելով սատանային, մարդը հնարավորություն է ստեղծում բռնապետների համար, որպեսզի իշխեն հասարակության վրա:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 130-րդ այան.
يا معشرالجن و الانس الم ياتكم رسل منكم يقصون عليكم آياتي وينذرونكم
لقاء يومكم هذا قالوا شهدنا علي انفسنا و غرتهم الحيوه الدنيا و شهدوا
علي انفسهم انهم كانوا كافرين
<Ով հավաքույթ մարդկանց և ոգիների: Դուք ձեր մեջ չունեցա՞ք միթե ձեր միջից ընտրված Աստծո մագարեներին, որպեսզի իմ այաները կարդան ձեզ համար և ձեզ զգուշացնեն այսպիսի օրվա հանդիպման մասին: Անհավատները կպատասխանեն. Մենք մեր դեմ խոստովանում ենք , որ նրանք եկան ու մեզ զգուշացրեցին, սակայն մենք չընդունեցինք: Այս աշխարհի կյանքը հրապուրել էր նրանց: Նրանք կխոստովանեն, թե անհավատ են եղել>:
Այս այան ասում է, որ հանդերձյալ կյանքում. նախքան անհավատներին պատժելը, Աստված նրանցից խոստովանություն է ստանում, որ ընկալել են աստվածային ճշմարտությունը, սակայն չեն ընդունել այն: Ունեցել են առաջնորդվելու հնարավորություն, սակայն ընտրել են մոլորությունը: Լսել են հանդերձյալ կյանքի մասին, սակայն այնքան են տարվել աշխարհիկ կյանքով, որ մոռացել են այն: Ահա այսպիսի անհավատությունից հետո, նրանք ուղարկվում են դժոխք:
Այս այայից սովորում ենք.
1. Հանդերձյալ կյանքում հնարավոր չէ ժխտել և ստել:
2. Անհավատության ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հրապուրվում են աշխարհիկ կյանքով ու նրա հաճույքներով:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 217-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։