Հոկտեմբեր 24, 2017 16:05 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 131-136-րդ այաներին:

Խոսափողի մոտ  է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 131 և 132-րդ այաները.

ذلك ان لم يكن ربك مهلك القري بظلم و اهلها غافلون / و لكل درجات

مما عملوا و ما ربك بغافل عما يعملون

<Եվ այսպես եղավ. Աստված մարգարեներ ուղարկեց նրանց, որովհետեւ նա չի պատժում բնավ հանցավոր քաղաքները, բնակիչներին զգուշացնելուց առաջ: Արժանիքների համաձայն, կտրվեն վարձատրությունները: Աստված ուշադիր դիտում է ձեր արարքները>:

Այս այաներն ասում են, որ Աստված մարդկանց զգուշացնում է, որպեսզի նրանք վերջապես հրաժարվեն տգիտությունից և անփութությունից և իմանան, թե ինչ է ճշմարտությունը: Որովհետև եթե առանց զգուշացնելու և տեղեկություն փոխանցելու, Աստված անհավատներին տանջի, դա կհամարվի բռնություն և պետք է ճշմարտությունն ասվի նրանց, ովքեր այդ մասին չգիտեն; Իսկ եթե նրանք չընդունեն դա, նոր պետք է պատժվեն: Սա աստվածային ավանդույթ է, որին անդրադառնում են նաև այլ այաներ:

Այսայայիցսովորումենք.

1. Նրանք են մտնում դժոխք, ովքեր ընկալել են աստվածային ճշմարտությունը, սակայն պատրաստ չեն այն ընդունել:

2. Տգետ մարդկանց պատժելը անարադար է; Նրանց պետք է առաջին հերթին եղեկացնել:

2. Երջանկությունը և դժբախտությունը մարդն ինք է որոշում և առաջին հերթին դրա չափորոշիչը մարդու գործն է:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 133 և 134-րդայաները.

و ربك الغني ذوالرحمه ان يشاء يذهبكم و يستخلف من بعدكم مايشاء

كما انشاكم من ذريه قوم آخرين / ان ما توعدون لات و ما انتم بمعجزين

<Աստված հարուստ և ողորմած է: Եթե ցանկանա, կարող է ձեր փոխարեն նոր մարիկ բերել, ինչպս որ ձեզ ստեղծեց նախկին սերունդներից: Իր խոստումները կիրագործի նա և դուք չեք կարող ջնջել Աստծո վճիռները>:

Այս այան ասում է, որ Աստված իր արարածների դեմ բռնություն չի գործադրում, որովհետև բռնության աղբյուրը կամ կարիքն է կամ չարությունը: Իսկ Աստված չունի ոչ մի կարիք և բարեգութ է: Իհարկե, մեղավորները չպիտի շահագործեն Աստծո բարությունը և ասեն, որ եթե այդպես է, Աստված մեզ ներելու է , քանի որ Աստված և՛ աշխարհիկ և՛ հանդերձյալ կյանքում, կարող է կենդանություն տալ կամ ոչնչացնել ում որ ցանկանա:

Այսայայիցսովորումենք.

1. Աստված կարիք չունի մեր աղոթքներին և մեզ: Եթե ցանկանա, կարող է մեզ ոչնչացնել:

2. Թեկուզ Աստծո բարությունն անսահման է, սակայն որոշ մեղավորներ դուրս են մղվում այդ բարեգթության սահմաններից և պատժվում:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 135-րդ այան.

قل يا قوم اعملو علي مكانتكم اني عامل فسوف تعلمون من تكون له

عاقبه الدار انه لايفلح الظالمون

<Ասա մարդկանց. ուժերիդ չափ աշխատեք, ես էլ իմ կարողության համապատասխան, կանեմ բարիքներ: Դուք կտեսնեք, թե ում առջև կբացվի արքայությունը: Կռապաշտները բնավ չեն վայլելելու աստվածային երջանկությունը>:

Այս այան մարգարեին պատվիրում է մարդկանց ասել, որ ինչ որ ցանկանում են կատարել և ինչ էլ որ Աստված է ինձ  պատվիրել , կատարելու եմ: Շուտով կպարզվի թե մեր արարքների հետևանքներն ինչպիսին են լինելու, սակայն բռնատերերը երբեք չեն հաղթելու:

Այսայայիցսովորումենք.

1. Հաջողության չափորոշիչը պարզվում է վերջում:

2. Եթե նույնիսկ մարդկանց մեծամասնությունը չընթանա Աստծո ճանապարհով, մենք պետք է կատարենք մեր պարտականությունը  և դեմ կանգնենք մեր սխալին ու ընթանանք Աստծո ճշմարիտ ճանապարհով:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 136-րդայան.

و جعلوا مما ذرا من الحرت و الانعام نصيبا فقالوا هذا لله بزعمهم

و هذا لشركائنا فما كان لشركائهم فلا يصل الي الله و ما كان لله فهو يصل

الي شركائهم ساء ما يحكمون

<Նրանք Աստծո ստեղծած հունձքից և խոտերից մեկ մասը տալիս են Աստծուն և մեկ մասն  էլ իրենց չաստվածներին: Աստված չընդունեց նրանց ընծան և նրանք իրենց կուռքերին մատուցեցին այն: Որքան սխալ են իրենց դատողությունները>:

Այս այան, խոսում է Մեքքայի անհավատների սնոտիապաշտության մի այլ կողմի մասին, ասելով, որ նրանք իրենց հոտերից ու գյուղմթերքից տալիս էին՝ մի մասը Աստծուն և մի մասը` կուռքերին: Նրանք Աստծո բաժինը տալիս էին կարիքավորներին ու հյուրերին, իսկ կուռքերի բաժինը` կուռքերի պատասխանատուներին: Իսկ եթե Աստծո բաժինը պակասում էր, նրանք կուռքերի բաժնից էին տալիս: Նրանք ասում էին. Աստված ընծաների  կարիքը չունի, իսկ կուռքերն  ունեն: Այայի վերջում ասվում է, որ որքան սխալ է նրանց որոշումը,քանի որ նրանք Աստծուն ցածր էին դասում կուռքեից: Սակայն Աստված ամեն ինչի տերն է և  ինքն է բաժանում ամեն ինչ:

Այսայայիցսովորումենք.

1. Հողի իսկական տերն Աստված է և ոչ մարդը: Հողագործը միայն սերմը դնում է հողի մեջ, սակայն Աստված է, որ որոշում է դրա աճը և ծաղկումը:

2. Մարգարեների ամենակարևոր առաքելություններից էր սնոտիապաշտության դեմ պայքարը:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 218-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։