Ելք դեպի լույս 218
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 131-136-րդ այաներին:
Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 131 և 132-րդ այաները.
ذلك ان لم يكن ربك مهلك القري بظلم و اهلها غافلون / و لكل درجات
مما عملوا و ما ربك بغافل عما يعملون
<Եվ այսպես եղավ. Աստված մարգարեներ ուղարկեց նրանց, որովհետեւ նա չի պատժում բնավ հանցավոր քաղաքները, բնակիչներին զգուշացնելուց առաջ: Արժանիքների համաձայն, կտրվեն վարձատրությունները: Աստված ուշադիր դիտում է ձեր արարքները>:
Այս այաներն ասում են, որ Աստված մարդկանց զգուշացնում է, որպեսզի նրանք վերջապես հրաժարվեն տգիտությունից և անփութությունից և իմանան, թե ինչ է ճշմարտությունը: Որովհետև եթե առանց զգուշացնելու և տեղեկություն փոխանցելու, Աստված անհավատներին տանջի, դա կհամարվի բռնություն և պետք է ճշմարտությունն ասվի նրանց, ովքեր այդ մասին չգիտեն; Իսկ եթե նրանք չընդունեն դա, նոր պետք է պատժվեն: Սա աստվածային ավանդույթ է, որին անդրադառնում են նաև այլ այաներ:
Այսայայիցսովորումենք.
1. Նրանք են մտնում դժոխք, ովքեր ընկալել են աստվածային ճշմարտությունը, սակայն պատրաստ չեն այն ընդունել:
2. Տգետ մարդկանց պատժելը անարադար է; Նրանց պետք է առաջին հերթին եղեկացնել:
2. Երջանկությունը և դժբախտությունը մարդն ինք է որոշում և առաջին հերթին դրա չափորոշիչը մարդու գործն է:
Այժմ կլսենք Էն-ամսուրայի 133 և 134-րդայաները.
و ربك الغني ذوالرحمه ان يشاء يذهبكم و يستخلف من بعدكم مايشاء
كما انشاكم من ذريه قوم آخرين / ان ما توعدون لات و ما انتم بمعجزين
<Աստված հարուստ և ողորմած է: Եթե ցանկանա, կարող է ձեր փոխարեն նոր մարիկ բերել, ինչպս որ ձեզ ստեղծեց նախկին սերունդներից: Իր խոստումները կիրագործի նա և դուք չեք կարող ջնջել Աստծո վճիռները>:
Այս այան ասում է, որ Աստված իր արարածների դեմ բռնություն չի գործադրում, որովհետև բռնության աղբյուրը կամ կարիքն է կամ չարությունը: Իսկ Աստված չունի ոչ մի կարիք և բարեգութ է: Իհարկե, մեղավորները չպիտի շահագործեն Աստծո բարությունը և ասեն, որ եթե այդպես է, Աստված մեզ ներելու է , քանի որ Աստված և՛ աշխարհիկ և՛ հանդերձյալ կյանքում, կարող է կենդանություն տալ կամ ոչնչացնել ում որ ցանկանա:
Այսայայիցսովորումենք.
1. Աստված կարիք չունի մեր աղոթքներին և մեզ: Եթե ցանկանա, կարող է մեզ ոչնչացնել:
2. Թեկուզ Աստծո բարությունն անսահման է, սակայն որոշ մեղավորներ դուրս են մղվում այդ բարեգթության սահմաններից և պատժվում:
Այժմ կլսենք Էն-ամսուրայի 135-րդ այան.
قل يا قوم اعملو علي مكانتكم اني عامل فسوف تعلمون من تكون له
عاقبه الدار انه لايفلح الظالمون
<Ասա մարդկանց. ուժերիդ չափ աշխատեք, ես էլ իմ կարողության համապատասխան, կանեմ բարիքներ: Դուք կտեսնեք, թե ում առջև կբացվի արքայությունը: Կռապաշտները բնավ չեն վայլելելու աստվածային երջանկությունը>:
Այս այան մարգարեին պատվիրում է մարդկանց ասել, որ ինչ որ ցանկանում են կատարել և ինչ էլ որ Աստված է ինձ պատվիրել , կատարելու եմ: Շուտով կպարզվի թե մեր արարքների հետևանքներն ինչպիսին են լինելու, սակայն բռնատերերը երբեք չեն հաղթելու:
Այսայայիցսովորումենք.
1. Հաջողության չափորոշիչը պարզվում է վերջում:
2. Եթե նույնիսկ մարդկանց մեծամասնությունը չընթանա Աստծո ճանապարհով, մենք պետք է կատարենք մեր պարտականությունը և դեմ կանգնենք մեր սխալին ու ընթանանք Աստծո ճշմարիտ ճանապարհով:
Այժմ կլսենք Էն-ամսուրայի 136-րդայան.
و جعلوا مما ذرا من الحرت و الانعام نصيبا فقالوا هذا لله بزعمهم
و هذا لشركائنا فما كان لشركائهم فلا يصل الي الله و ما كان لله فهو يصل
الي شركائهم ساء ما يحكمون
<Նրանք Աստծո ստեղծած հունձքից և խոտերից մեկ մասը տալիս են Աստծուն և մեկ մասն էլ իրենց չաստվածներին: Աստված չընդունեց նրանց ընծան և նրանք իրենց կուռքերին մատուցեցին այն: Որքան սխալ են իրենց դատողությունները>:
Այս այան, խոսում է Մեքքայի անհավատների սնոտիապաշտության մի այլ կողմի մասին, ասելով, որ նրանք իրենց հոտերից ու գյուղմթերքից տալիս էին՝ մի մասը Աստծուն և մի մասը` կուռքերին: Նրանք Աստծո բաժինը տալիս էին կարիքավորներին ու հյուրերին, իսկ կուռքերի բաժինը` կուռքերի պատասխանատուներին: Իսկ եթե Աստծո բաժինը պակասում էր, նրանք կուռքերի բաժնից էին տալիս: Նրանք ասում էին. Աստված ընծաների կարիքը չունի, իսկ կուռքերն ունեն: Այայի վերջում ասվում է, որ որքան սխալ է նրանց որոշումը,քանի որ նրանք Աստծուն ցածր էին դասում կուռքեից: Սակայն Աստված ամեն ինչի տերն է և ինքն է բաժանում ամեն ինչ:
Այսայայիցսովորումենք.
1. Հողի իսկական տերն Աստված է և ոչ մարդը: Հողագործը միայն սերմը դնում է հողի մեջ, սակայն Աստված է, որ որոշում է դրա աճը և ծաղկումը:
2. Մարգարեների ամենակարևոր առաքելություններից էր սնոտիապաշտության դեմ պայքարը:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 218-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։