Հոկտեմբեր 24, 2017 16:16 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 137-140-րդ այաներին:

Խոսափողի մոտ  է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 137 -րդ այան.

و كذلك زين لكثير من المشركين قتل اولادهم شركاوء هم ليردوهم و

ليلبسوا عليهم دينهم ولو شاء الله ما فعلوه فذرهم و مايفترون

«Իրենց հավատալիքները հաստատելու և իրենց նմաններին անդունդ քաշելու համար, կռապաշտները պարծանք էին համարում իրենց զավակներին սպանելը: Եթե Աստված ցանկանար, կարող էր արգելել այս բարբարոսությունը: Բայց թող, որ կատարեն իրենց ուզածը: Նրանցից և նրանց հնարած սրբապղծություններից հեռացիր»:

Այս այան խոսում է կռապաշտների մասին և ասում, որ նրանք ոչ միայն իրենց ունեցվածքի մի մասն էին նվիրում  կուռքերին, այլ երբեմն նրանց էին զոհաբերում նաև իրենց երեխաներին, դա համարելով պաշտամունքի մի մասը: Ղուրանն ասում է. Երկրպագությունը կուռքերին այնքան էր խորացել, որ այդ տեսակ զոհաբերությունը նույնիսկ գեղեցիկ էր համարվում և մարդիկ հպարտանում էին որդի սպանելու համար: Այնուհետև այան ասում է, որ այս սխալ ծեսը պատճառ էր դարձել, որ Աբրահամի ուսմունքները խեղաթյուրվեն և սնոտիապաշտությունը դառնա պաշտամունք: Ղուրանը մարգարեին ասում է. Նրանք իրենց հանցագործությունը վերագրում են Աստծուն և պատրաստ չեն ընդունել քո ճշմարիտ խոսքը: Ուրեմն թող նրանց, որովհետև Աստված էլ չի ցանկանում նրանց պարտադրել, որ ընդունեն ճշմարտությունը:

Այսայայիցսովորումենք.

1. Մեղք գործելը սխալ է: Սակայն ավելի սխալ է, երբ մարդ փորձում է արդարացնել իր հանցագործությունը:

2. Մարգարեները և կրոնական քարոզիչները պետք է մարդկանց մեջ տարածեն աստվածային ուսմունքները և ոչ թե մարդկանց պարտադրեն ընդունել դրանք: Ուրեմն, չպետք է հիսաթափվել ու հուսահատվել այն բանի համար, որ մարդիկ չեն հետևում աստվածային ուսմունքներին:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 138-րդ այան.

و قالوا هذه انعام و حرت حجر لايطعمهاالا من نشاء بزعمهم وانعام حرمت

ظهورها و انعام لايذكرون اسم الله عليها افتراء عليه سيجزيهم بما كانوا

يفترون

«Նրանք ասում են. Այսինչ  կենդանիները և այնինչ հունձքերը արգելված են առանց մեր արտոնության: Ոչ ոք չի կարող սնվել դրանցով: Երևակայական վճիռների մեջ մոլորվում են: Կենդանիներ ունեն, որոնց բեռնել չեն տալիս: Ուրիշ կենդանիներ են մորթում, առանց Աստծո անունը հիշելու: Իրենց բոլոր ստերը Աստծո վրա են բարդում: Աստված իրենց արարքների համաձայն կտա վարձքը»:

Այս այան ասում է, որ կռապաշտները ասում էին, թե որոշ կենդանիներ պատկանում են կուռքերին և դրանք չի կարելի օգտագործել: Նրանք այդ կենդանիների մսի ու կաթի օգտագործումը համարում էին հարամ և անընդունելի, ասելով, որ դրանք կարող են ուտել միայն կուռքերին ծառայողները: Նույնիսկ այդ կենդանիներին հեծնելը անընդունելի էր համարվում և դրանց մորթելու ժամանակ Աստծո անունը չէր հիշատակվում: Հիշատակվում էր այն Աստծո անունը, որի համար զոհաբերում էին այդ կենդանուն: Ղուրանն ասում է. Նրանով հանդերձ, որ այս ամենը անընդունելի է, ավելի անընդունելի է այն, որ սոնտիապաշտությունը կրոնի անունով է տարածվում մարդկանց մեջ, դա համարելով աստվածային: Սակայն Աստված այս ամենի համար պատժելու է նրանց:

Այսայայիցսովորումենք.

1. Սնոտիապաշտության դեմ պայքարը մարգարեների կարևոր նպատակներից է եղել:

2. Այն ամենն ինչ Աստված հարամ է համարել, հալալ համարելը անընդունելի է: Անընդունելի է նաև այն, որ Աստված որևէ բան հալալ է համարել և ոմանք դա հարամ են համարում:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 139 և 140-րդ այաները.

و قالوا مافي بطون هذه الانعام خالصه لذكورنا و محرم علي ازواجنا و ان

يكن ميته فهم فيه شركاء سيجزيهم وصفهم انه حكيم عليم / قد خسرالذين

قتلوا اولادهم سفهابغير علم و حرموا ما رزقهم ا افتراء علي ا قد

ضلوا و ما كانوا مهتدين

«Նրանք ասում են. այն ինչ կենդանիների որովայնի մեջ է, թույլատրված է տղամարդկանց(եթե ծնվում է առողջ)և արգելված է կանանց: Բայց ամենքն էլ կարող են ուտել մեռած կենդանիների սաղմը: Աստված կհատուցե իրենց արարքները: Գիտուն և իմաստուն է նա : Անդունդը կլանել է նրանց, ովքեր իրենց  կույր տգիտությամբ սպանում էին իրենց որդիներին  և ստերի վրա հիմնվելով, արգելում  այն ուտեստները, որոնց ուտելը թույլատրել է Աստված: Նրանք մոլորված են և ճշմարիտ ճանապարհի մեջ չեն բնավ>:

Այս այաները կրկին անդրադառնում են կռապաշտության ժամանակաշրջանի սին հավատալիքներին և սնոտիապաշտությանը: Դրանցից մեկն այն է, որ ասում էին, որ այն կենդանիները, որ առողջ են և մորթվում են, կարող են օգտագործել միայն տղամարդիկ, իսկ այն կենդանիները, որոնք սատկած են ծնվում կարող են ուտել եւ' կանայք եւ' տղամարդիկ: Դա իհարկե սխալ է, քանի որ սատկած կենդանիների միսն ուտելը վնասակար է: Այան անդրադառնում է նաև ծնողների կողմից իրենց որդիներին զոհաբերելու ծեսին, ասելով, որ տգիտությունն այնքան տարածված էր, որ նույնիսկ որդի սպանելը համարվում էր ընդունելի:  Իսլամի մարգարեն հենց այսպիսի միջավայրում հայտնվեց, որպեսզի մարդկանց փոխանցի աստվածային խոսքը և պայքարի  մարդկանց սխալ հավատալիքների դեմ:

Այս այաներից սովորումեն.

1. Կնոջ և տղամարդու միջև յուրաքանչյուր խտրություն` աստվածային բարիքները օգտագործելու համար տգիտություն է:

2. Սնոտիապաշտոթյունը ոչ մի կապ չունի աստվածային իմաստության և գիտության հետ:

3. Իսկական վնասը այն ժամանակ է, երբ մարդը տգետ է և անտեղյակ: Եվ հարստություն կորցնելը, դրա համեմատ  այնքան էլ մեծ կորսուստ չի համարվում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 219-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։