Հոկտեմբեր 28, 2017 10:52 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանի կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Նախ թռուցիկ հայացք ենք նետելու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին սկսելով Հարավային Կովկասից:

«Վրացական երազանք» իշխողող կուսակցությունը հաղթանակ արձանագրեց Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Վրաստանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը հայտարարել է. «Վրացական երազանք իշխող կուսակցությունը քաղաքական 22 կուսակցությունների միջից շահելով ձայների 55.7 տոկոսը իրեն է հատկացրել 3644 ընտրատեղամասերի ձայների մեծամասնությունը:

Վրաստանի «Միավորված Ազգային Ճակատ» ընդդիմադիր կուսակցությունն ընտրությունների այս շրջանում շահեց ձայների միայն 17.07 տոկոսը:

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպեել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա հայրապետին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին ԼՂ-ի և Հայոց առաքելական եկեղեցու կապերը և ընդգծեցին ԼՂ-ի բարգավաճման համար տարբեր նախագծերի իրագործման անհրաժեշտությունը:

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով տեղեկացրեց ԼՂ-ի հակամարտության տարածքում հայկական կողմի հարձակման հետևանքով այդ երկրի մի զինծառայողի սպանվելու մասին: Հաղորդագրության մեջ ասված է. «Հայկական կողմը խախտելով հրադադարի կանոնները կրակ է բացել ադրբեջանական ուժերի դիրքերի կողմը»:

Իսկ այժմ մի քանի լուր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:

Աֆղանստանի ու Տաջիկստանի սահմանին տեղակայված ահաբեկիչների թիվը 7000 հոգի է հայտարարվել: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարեց. «Այս պահին շուրջ 7000 ահաբեկիչներ են տեղակայված Աֆղանստանի տարածքում՝  Տաջիկստանի հետ այդ երկրի սահմանի երկայնքով: Այս ահաբեկիչներն Աֆղանստանում կռվում են Թալիբների ու ԻԼԻՊ-ի համար:

Ղրղզստանի նախագահ Ալմազբեյք Աթամբայևն առանձին հեռախոսազրույց է  ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաովի հետ: Աթամբայևի և Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվեցին Ռուսաստանի և Ղրղզստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:

Աթամբայևն ու Միրզիաովն ևս հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությունների ընդլայնման հեռանկարները և ընդգծել են փոխայցելությունների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությունը:

Իսկ վերջին լուրը վերաբերում է Ղրղզստանի ազգային ժողովի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հրաժարականին: Թուրսունբեկովն ասել է, որ մեկ ու կես տարի ազգային ժողովի խոսնակի պաշտոնը  վարելուց հետո հասարակության մեջ կայունության հաստատման և հետընտրական լարվածությունները մեղմացնելու նպատակով վայր է դնում իր լիազորությունները: Ղրղզստանի ազգային ժողովի նախագահն ավելի վաղ տեղեկացրել էր իր հրաժարականի մասին:

Հիշատակելի է, որ Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական իշխող կուսակցությունը չէր պաշտպանել նախագահական ընտրություններում Թուրսունբեկովի թեկնածությունը:

-------------------------

Բարեկամներ հաղորդման այս բաժնում կանդրադառնանք շաբաթվա քաղաքական իրադարձություններին:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի երկու տարբեր թվեր են  ներկայացվել: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Աստղիկ Բեդևյանի հաղորդումը:

-------------------

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով տեղեկացրեց ԼՂ-ի հակամարտության առարկա տարածքում հայկական կողմի հարձակման հետևանքով իր մեկ զինծառայողի սպանվելու մասին: Այդ հաղորդագրության մեջ ասված է, որ հայկական կողմը խախտելով հրադադարի կանոնները կրակ է բացել ադրբեջանական ուժերի դիրքերի կողմը, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել:

ԼՂ-ի հակամարտության առարկա տարածքում լարվածությունն ու բախումները շարունակվում են այն պայմաններում, երբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով հանդիպում ունեցան Ժնևում:

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Հարավային Կովկասի տարածքում հայ-ադրբեջանական  ուժերի բախումները շարունակվելու գլխավոր պատճառը տարածաշրջանային ու միջազգային ուժերի մրցակցությունն է տարածաշրջանում: Միևնույն ժամանակ որոշ վերլուծաբանների կարծիքով հակամարտող կողմերի տարածքային և  պատմական հավակնությունների պատճառով է որ մինչ այժմ չի հաջողել կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը: Տարածաշրջանային ու համաշխարհային գերպետություններն էլ փոխադարձ մեղադրանքներ ուղղելով փորձում են գլխավոր մեղքը բարդել մյուս կողմի ուսերին:

Այս կապակցությամբ CIA-ի վերլուծաբան և նախկին ԽՍՀՄ-ի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության խորհրդական Փոլ Գոբելն ադրբեջանական «Ախար» կայքին տված հարցազրույցում ասել է. «Մոսկվան մինչև այնքան ժամանակ երբ չի վստահացել Ռուսաստանի հանդեպ Բաքվի անկեղծության կապակցությամբ չի թույլատրելու ԼՂ-ի հակամարտության կարգավորումը և այս հարցը երկար ժամանակ շարունակվելու է»:

Ամերիկացի այս վերլուծաբանը, հավելել է. «Ինչքան իրավիճակն ավելի սրվի, հակամարտությունը կշարունկվի և մեծ հավանականությամբ միայն ռազմական միջոցով հնարավոր կլինի դրան լուծում տալ»:

Փոլ Գոբելի արտահայտությունները վկայում են այն մասին, որ չնայած ԼՂ-ի հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու համար ԱՄՆ կառավարության ընդգծումներին, ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններին կապված ուժերն Կովկասի տարածաշրջանում պատերազմի վերսկսման ուղղությամբ իրենց ամբողջ ջանքն ի գործ են դրել:

Անկասկած, ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագիծը ներկայացվելուց հետո Սպիտակ տան պետայրերն ընդունել են Հարավային Կովկասում Կրեմլի դիմաց իրենց դիվանագիտության կրած պարտությունը: Ամերիկացի շատ դիվանագետներ Վաշինգտոնի վարչակազմին հորդորում են, որ այս պարտությունը փոխարինելու համար միայն պատերազմի վերսկսմամբ և հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվելու դեպքում հնարավոր կլինի սատարել տարածաշրջանում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականություններին: Իրականում պատերազմի վերսկսմամբ ԱՄՆ-ը կկարողանա վերականգնել Հարավային Կովկասի տարածաշրջանում իր դիրքը: Այլապես ԱՄՆ-ն պարտավոր է լինելու հեռանալ ռազմավարական նշանակություն ունեցող կովկասյան տարածաշրջանից և  այն թողնել Ռուսաստանին:

--------------------------------

Աֆղանստանի ու Տաջիկստանի սահմանին տեղակայված ահաբեկիչների թիվը 7000 հոգի է հայտարարվել: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղատ Յուրի Խաչատուրովը հայտարարեց. «Այս պահին շուրջ 7000 ահաբեկիչներ են տեղակայված Աֆղանստանի տարածքում՝ Տաջիկստանի հետ այդ երկրի սահմանի երկայնքով: Այս ահաբեկիչներն Աֆղանստանում կռվում են Թալիբների ու ԻԼԻՊ-ի համար:

Մոսկվայի  մուսուլմանների մուֆթին վերջերս բացահայտեց ահաբեկչական խմբերի և հատկապես ԻԼԻՊ-ի հետ Տաջիկստանի որոշ քաղաքացիների համագործակցությունը:

Ահաբեկիչների հետ Տաջիկստանի քաղաքացիների համագործակցության վերաբերյալ բացահայտումը կարող է անուղղակի ձևով բարդություններ առաջացնել արտասահմանում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս կապակցությամբ Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Էմամեդդին Սաթարովն անհիմն է համարել Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Տաջիկստանի քաղաքացիների մոտ ծայրահեղական հակումների առաջացման մասին արված  հայտարարությունը:

Էմամեդդին Սաթարովը քննադատելով Մոսկվայի  մուսուլմանների մուֆթիի արտահայտություններն ասել է. «Արտագնա աշխատանքի մեկնած Տաջիկստանի քաղաքացիների ծայրահեղական խմբերին կապվելու կապակցությամբ որոշ ճշմարտություններ գոյություն ունեն, սակայն սխալ կլինի ասել, թե Ռուսաստանում բնակվող տաջիկական ամբողջ համայնքը ծայրահեղականներ են»:

Մոսկվայում Տաջիկստանի դեսպանը միևնույն ժամանակ խոստովանել է. «Հնարավոր է, որ հասարակական անարդարությունը Տաջիկստանի որոշ քաղաքացիների ծայրահեղական ու ահաբեկչական խմբերին միանալու պատճառներից լինեն»:

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ու նաև ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտոնատարները տարածաշրջանում ահաբեկչական խմբերի ու նրանց աջակիցների տեղաշարժերից խիստ մտահոգված են: Օրինակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել է, որ Տաջիկստանի սահմանների մերձակայքում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է համարվում Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունների համար: