Նոյեմբեր 12, 2017 08:18 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին ձգվող տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

-ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը հանդիպելով Տաջիկստանի նախագահին նրա հետ զրույց ունեցավ երկկողմ հարցերի ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպման ժամանակ կողմերը զրուցեցին երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ: Այս այցի շրջանակներում նաև Դուշանբեում Իրանի դեսպանատան նոր շենքի պաշտոնական բացումը կատարվեց: Մոհամմեդ Ջավադ Զարիֆը տաջիկ պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալուց հետո Կենտրոնական Ասիայի այդ հանրապետությունից Սամարղանդ մեկնեց, որպեսզի Ուզբեկստանում հանդիպում ու զրույց ունենա իր ուզբեկ պաշտոնակիցների հետ:

-Ղրղզստանի խորհրդարանում «Ռեսբուլիկա» կուսակցության խմբակցության փոխնախագահ Ռոզլան Ղազաղբայևը տեղեկացրեց այդ կուսակցության առաջնորդ Ամուրնբեք Բաբանովի երկրից հեռանալու մասին: Նրա ընդգծմամբ Բաբանովը Ռուսաստան է մեկնել այդտեղ բուժումներ ստանալու նպատակով:

-Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Փալթավչենկոն Տաշկենդ կատարած ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիայևի հետ: Հանդիպման ժամանակ ընդգծվեց Սանկտ Պետերբուրգ քաղաքի իշխանությունների հետ Ուզբեկստանի արդյունավետ փոխհամագործակցության առավել ընդլայնումն ու ամրապնդումը: Կողմերը նաև ընդգծեցին առևտրաշրջանառության ծավալի մեծացման համար գոյություն ունեցող պոտենցիալի շահագործման ու երկու երկրի խոշոր ձեռնարկությունների միջև փոխադարձ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:Առողջապահության, ուսման ու տուրիզմի բնագավառում համատեղ նախագծերի ու ծրագրերի գործադրումը կողմերի միջև բանակցության առանցքներից էին:

-Չինաստանի նավթի ու գազի ազգային ընկերությունը տեղեկացրեց ԹԱՓԻ խողովակագիծ կոչվող Թուրքմենստանի էներգետիկայի միջազգային նախագծին իրագործմանը մասնակցելու պատրաստակամության մասին: Այդ մասին Աշխաբադում հայտարարեց Չինաստանի նավթի ու գազի ազգային ընկերության մասնաճյուղի տնօրեն Լի Շոլիանը, միևնույն ժամանակ հավելելով, որ այդ երկիրը պատրաստ է ներդրում կատարել ԹԱՓԻ անուն անունով հայտնի դարձած Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատար խողովակագծի կառուցման նախագծում:

-ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին Ուզբեկստան կատարած ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի նախագահի հետ: Տաշկենդ գործուղված ԵՄ-ի պատվիրակությունը նաև մասնակցեց նոյեմբերի 10-ին և 11-ին Սամարղանդում գումարված «Կենտրոնական Ասիան, անցյալն ու ներկան» միջազգային համաժողովին:

Տաշկենդի ու Դուշանբեի բարձրաստիճան պաշտոնատարները Ուզբեկստանից Տաջիկստան գազի արտահանումը վերականգնելու շուրջ համաձայնության հանգեցին: Ուզբեկստանը Տաշկենդում կայացած երկու երկրի պաշտոնատարների բանակցությունների երկրորդ փուլում յուրաքանչյուր հազար խմ գազի գինը Տաջիկստանի համար շուրջ 150 դոլար գնահատեց: Ուզբեկստանը 2012 թվականի սկզբին դեպի Ռուսաստան և Չինաստան իր բնական գազի արտահանման ծավալները մեծացնելու պատրվակով դադարեցրեց դեպի Տաջիկստան բնական գազի արտահանումը:

--------------------------

Իսկ այժմ բարեկամներ կանդրադառնանք այս տարածաշրջանի գլխավոր իրադարձություններին:

Անցած շաբաթվա ընթացքում Երևանի Պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ դասադուլ անցկացրեցին՝ բողոքելով զինվորական ծառայության մասին օրինագծի դեմ։ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով, հիշեցնենք, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել 3 տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հորդորում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին դադարեցնել դասադուլի կոչերը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացնող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում չտալ և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին:

Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Տաթևիկ Լազարյանը:

----------------------

ԻԻՀ ԱԳ նախարարը Դուշանբեում հանդիպելով Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանին նրա հետ զրուցեց երկկողմ հարցերի ու տարածաշրջանային զարգացումների շուրջ: Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարի Տաջիկստան կատարած այցի շրջագծում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր տաջիկ պաշտոնակից հետ հանդիպման ժամանակ զրուցեց տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Թեհրան-Դուշանբե երկկողմ համագործակցություններին վերաբերող հարցեր և կողմերը մտքերի փոխանակում կատարեցին առևտրի, ներդրման, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ու արդյունաբերության բանագավառներում համագործակցության ընդլայնման շուրջ:

Հանդիպման ժամանակ կողմերը նաև ընդգծեցին մոտ ապագայում Դուշանբեում գումարվելիք երկու երկրի առևտրական, տնտնեսական ու մշակութային համագործակցությունների միջպետական հանձնաժողովի նստաշրջանի նշանակությունը: Ռահմանն ու Զարիֆը նաև մտքերի փոխանակում կատարեցին տարածաշրջանային անվտանգության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջագծում համագործակցության շուրջ:

----------------------------

Չինաստանի նավթի ու գազի ազգային ընկերությունը տեղեկացրեց ԹԱՓԻ խողովակագիծ կոչվող Թուրքմենստանի էներգետիկայի միջազգային նախագծին իրագործմանը մասնակցելու պատրաստակամության մասին: Այդ մասին Աշխաբադում հայտարարեց Չինաստանի նավթի ու գազի ազգային ընկերության մասնաճյուղի տնօրեն Լի Շոլիանը, միևնույն ժամանակ հավելելով, որ այդ երկիրը պատրաստ է ներդրում կատարել ԹԱՓԻ անուն անունով հայտնի դարձած Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատար խողովակագծի կառուցման նախագծում:

Նա միևնույն ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում միջազգային գազատար խողովակագծերի կառուցման հաջող փորձերին, ասաց. «Այս պահին Չինաստանը Թուրքմենստանից գազ ներկրող գլխավոր երկիրն է համարվում և 2009 թվականի վերջերից մինչ այսօր 184 միլիարդ խմ թուրքմենական գազ է ներկրել Չինաստան-Թուրքմենստան գազատար խողովակագծի միջոցով: Չինաստանը 2209 թվականի ավարտին Թուրքմենստանից Չինաստան ձգվող 7000կմ երկարությամբ խողովակագիծ կառուցեց: ԹԱՓԻ գազատար խողովակագիծն անցնելու է Աֆղանստանի  արևմտյան Հարաթ և Ֆարահ և հարավային Հելմանդ ու Ղանդահար քաղաքներից և ապա Պակիստանի տարածքով գազը փոխադրելու է Հնդկաստան: ԹԱՓԻ գազատար խողովակագծի երկարությունը 1814կմ է, որի 214կմ-ն անցնելու է Թուրքմենստանի, 774կմ-ն Աֆղանստանի և 826կմ-ն Պակիստանի տարածքով և հասնելու է մինչև Հնդկաստանի սահմանները: Դա ի տես այն բանի, որ փորձագետները Աֆղանստանում անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով առնվազն մոտիկ ապագայում ԹԱՓԻ-ի նախագծի իրագործման որևէ հեռանկար չեն տեսնում: