Ելք դեպի լույս 220
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 141-144-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 141-րդ այան.
و هوالذي انشاء جنات معروشات و غير معروشات و النخل و الزرع مختلفا
اكله والزيتون و الرمان متشابها و غير متشابه كلوا من ثمره اذا اثمر و
آتوا حقه يوم حصاده و لاتسرفوا انه لايحب المسرفين
«Աստված է, որ ծլեցնում է տունկերը և ծառերը: Նա, է որ ծաղկեցնում է ձիթենիները, արմավենիները և տեսակ տեսակ ծառերը. Նարնջենիները, նռնենիները և բազմազան պտուղները, որոնց ձևն ու համը այնքան տարբեր են: Նա ասաց. Ձեզ եղած ընծաներով սնվեք և հունձքի օրը տասանորդ տվեք: Զգուշացեք մսխումներից: Աստված չի սիրում անհարկի շռայլություն»:
Այս այան ասում է, որ այն, ինչ պատկանում է Աստծուն և պետք է նվիրվի որբերին ու զրկվածներին, չի սահմանափակվում միայն չորքոտանիներով, այլ գյուղատնտեսության բաժինը նույնպես Աստծուն է պատկանում և հունձքի օրը Աստծո բաժինը պետք է տրվի: Իհակե ոչ միշտ է այսպես եղել: Որոշ մարդիկ այսպես չէին անում, իսկ որոշներն էլ իրենց ողջ հարստությունը բաժանում էին աղքատներին: Ղուրանը նման արարքը համարում է ծայրահեղ և ասում, որ դա անհարկի շռայլություն է: Իսլամի ճանապարհը չափավորությունն է և ոչ թե ծայրահեղությունը: Եվ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնելը դատապարտելի է իսլամի տեսակյունից: Ֆորղան սուրայի 67-րդ այայում, աստված ասում է. Նրանք, ովքեր խնայում են , չեն շռայլում անհարկի ու ժլատ չեն,նրանք գնում են չափավորության ուղիով:
Այս այայից սովորումենք.
1. Ծլարձակումը և մրգերի ու տարբեր բույսերի աճը, աստվածային ուժի նշաններից է:
2. Ջուրը, հողը, լույսը և թթվածինը, որոնք անհրաժեշտ են բույսերին` աճելու համար, Աստծուց են եկել և պետք է բերքի մի մասը նվիրենք Աստծուն:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 142-րդայան.
و من الانعام حموله و فرشا كلوا مما رزقكم الله و لا تتبعوا خطوات
الشيطان انه لكم عدو مبين
«Ձեր ընտանի կենդանիների մեջ կան, որ ստեղծվել են բեռ կրելու համար: Եվ կան նաև , որ անկարող են նման բան անել: Կերեք այն կենդանիներին, որոնց միսը ուտելը թույլատրված է ձեզ: Եվ մի անսացեք սատանայի հրապույրներին: Որովհետև ձեր հայտնի թշնամին է նա»:
Այս այան խոսում է այն մասին, որ ամեն ինչ արարել է Աստված և այն բոլոր բարիքները, որ օգտագործում է մարդը, բոլորը պատկանում են Աստծուն և նա է դրանց արարիչը: Կուռքերը ոչ մի դեր չունեն այդ բարիքների ստեղծման հարցում և ոչ մի բաժին էլ չունեն դրանցից : Աստված էր, որ որոշ կենդանիների տվեց մարդուն բեռ կրելու համար, իսկ որոշներին էլ` միսն ու կաշին օգտագործելու համար: Այս այան, մերժելով ամեն տեսակի ծայրահեղություն, ասում է . Հարգեք հալալն ու հարամը, ընդունելին և անընդունելին և մի գայթակղվեք սատանայական խոսքերով:
Այսայայիցսովորումենք.
1. Հմակերությունը իսլամի կողմից չի խրախուսվում:
2. Ուտելու մեջ պետք է շատ զգույշ լինենք: Որովհետև եթե հիշենք Ադամի պատմությունը, սատանան հենց ուտելիքով գայթակղեց ու մոլորեցրեց նրան:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 143 և 144-րդայաները.
ثمانيه ازواج من الضان اثنين و من المعز اثنين قل الذكرين حرم ام
اما اشتملت عليه ارحام الانثيين نبئوني بعلم ان كنتم صادقين / و من الابل
اثنين و من البقراثنين قل الذكرين حرم ام الانثنيين اما اشتملت عليه ارحام
الانثيين ام كنتم شهداء از وصاكم ا بهذا فمن اظلم ممن افتري علي ا
كذبا ليضل الناس بغير علم ان ا لايهدي القوم الظالمين
«Կռապաշտները պնդում են, թե Աստված արգելել է ութ զույգ կենդանի: Դրանց մեջ երկու զույգը ոչխարի ցեղից են, իսկ երկու զույգը` այծի: Հարցրու նրանց. Աստված էգերը արգելեց, թե՞ արուները, թե՞ էգերի կրած սաղմերը արգելեց: Բանական պատասխան տվեք ինձ, եթե անկեղծ եք: Նրանք ասում են դարձյալ, թե Աստված արգելեց երկու զույգ ուխտեր և երկու զույգ եզներ: Հարցրու նրանց. Աստծո արգելածները արուներ էին, թե՞ էգեր, կամ թե՞ էգերի ընդերքի մեջ գտնվածները: Դուք ներկա էի՞ք, երբ Աստված այս պատվերը տվեց: Ինչ կա ավելի ամբարիշտ, քան Աստծուն վերագրել մի սուտ` տգետ մարդկանց մոլորեցնելու համար: Անտարակույս, Աստված չի առաջնորդելու նենգամիտներին»:
Այս այաներում ասվում է, որ Աստված մարդուն տվել է զույգ կենդանիներ` ոչխարը, այծը, ուխտը, կովը, որոնք եթե էգ ու արու լինեին, կլինեին ութը` այսինքն` չորս զույգ: Եվ դա այն դեպքում, երբ նախորդ այաներում ասվում է, որ կռապաշտները երբեմն այս կենդանիների էգերին ուտելն էին հալալ համարում, իսկ երբեմն` արուների, երբեմն էլ դրանց սաղմերն էին համարվում ընդունելի: Սակայն Աստված այդ կենդանիների բոլոր տեսակները ուտելը ընդունելի է համարել և դրանց միսն ուտելու համար ոչ մի արգելք չկա: Այնուհետև այան ասում է. Այս սին հավատալիքները կատարվում են Աստծո անունով և մոլորեցնում մարդկանց: Նրանք, որ նման սխալ ուսմունքներ են տարածում, հետագայում պատասխանելու են իրենց արարքի համար:
Այս այաներից սովորումենք.
1. Սնունդ օգտագործելու հիմքը հալալ լինելն է: Եվ միայն այն դեպքում ուտելիքից չի կարելի օգտվել, եթե Աստված շեշտել է դրանց ոչ հալալ լինելը:
2. Կրոնագետները պարտավոր են սին հավատալիքները և սնոտիապաշտությունը հեռացնել կրոնից և ճշմարտությունը ճիշտ ձևով փոխանցել մարդկանց:
3. Հավատալիքները պետք է հիմնված լինեն գիտության և ոչ թե տգիտության վրա:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 220-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։