Ելք դեպի լույս 221
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 145-149-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 145-րդ այան.
قل لااجد في مااوحي الي محرما علي طاعم يطعمه الا ان يكون ميته او دما
مسفوحا او لحم خنزير فانه رجس او فسقا اهل لغيرالله به فمن اضطر غير
باغ و لا عاد فان ربك غفور رحيم
«Ասա նրանց. Ոտեստի մասին ինձ հայտնված օրենքում արգելք դրված է միայն մեռած կենդանիների միս, ինչպես նաև խոզի միս ու հոսող արյուն ուտելու վրա: Դրանց ուտելը սրբապղծություն է: Նմանապես արգելված է ուտել այն կենդանիները, որոնց մորթելիս Աստծո անունը չեք ասել: Նա ով պարտավորված և ոչ թե իր փափագը գոհացնելու կամ ահնազանդ լինելու համար չկատարի իր այս պատվերը, կարժանանա Աստծո գութին»:
Այս այայով մարգարեն պարտավորվում է հայտարարել այն հարամ ուտելիքների անունները, որոնք շատ սահմանափակ են, որպեսզի ճշմարտությունը պարզվի: Այն, ինչ այս այայում հարամ է համարվում, կամ անմաքուր է, կամ ամընդունելի դրանց ուտելը: Օրինակ, սատկած կենդանիների, խոզի միսը կամ եփված արյունն ուտելը վտանգավոր է և տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում: Ինչպես Ղուրանն է ասում Բաղարա սուրայի 57-րդ այայում. Օգտվեք այն ուտելիքներից, որոնք մաքուր են և որոնց ուտելը հաճելի է: Իսկ այն ուտելիքները, որոնք պետք է ուտեն իսլամի հետևորդները, պետք է մորթվեն Աստծո անունով: Այայի վերջում ասվում է. Այն, ինչ հարամ է համարվել, կարելի է օգտագործել անհրաժեշտության դեպքում:
Այս այայից սովորումենք.
1. Այն, ինչ իսլամում հարամ է համարվում, միշտ կապ չունի առողջապահական հարցերի հետ, այլ երբեմն դրա մեջ նկատի են առնվել նաև բարոյական ուսմունքները:
2. Իսլամը փակուղի չունի և անհրաժեշտության դեպքում, մարդը կարող է օգտագործել այն, ինչն անընդունելի է համարվում:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 146 և 147-րդայաներ.
و علي الذين هادوا حرمنا كل ذي ظفر و من البقر والغنم حرمنا عليهم
شحومها الا ماحملت ظهورهما اوالحوايا او مااختلط بعظم ذلك جزيناهم ببغيهم
و انا لصادقون / فان كذبوك فقل ربكم ذو رحمه واسعه و لا يرد باسه عن القوم
المجرمين
«Գալով հրեաներին, մենք նրանց արգելեցինք ուտել բոլոր այն կենդանիների մսից, որոնց կճղակը ճեղքված չէ: Նրանց արգելեցինք նաև եզան և ոչխարի ճարպը, բացառությամբ կռնակի և աղիքների ու ոսկորների հետ խառնված ճարպի: Այս արգելքը դրեցինք ի պատիժ իրենց ոճիրների: Մենք արդարադատ ենք: Եթե քեզ ամբաստանեն իբրև խաբեբա, ասա նրանց. Ձեր Աստված անհուն բարեգթությամբ լեցուն է: Բայց ապիրատներին կզգացնի իր վրեժխնդրությունը»:
Աստված այս այաներում խոսում է հրեաների վարդապետության մասին , որպեսզի պարզվի, որ կռապաշտների սնոտիապաշտությունները ոչ իսլամի հետ են համապատասխանում, ոչ հրեականության և ոչ էլ քրիստնեության: Ըստ այս այայի, բոլոր այն կենդանիները, որոնց ոտքի կճղակը ճեղքված չէ, լինեն չորքոտանի, թե թռչուններ, հրեաների համար արգելված են : Ուստի արգելված է նաև ուխտի միսն ուտելը: Եզան և ոչխարի մսի ճարպը նույնպես հարամ են համարվում, բացառությամբ կռնակի և աղիքների ու ոսկորների հետ խառնված ճարպի: Իհարկե, անընդունելի ուտեստների մի մասը, քրիստոնեության ժամանակ ընդունելի համարվեցին: Հաջորդ այան, դիմելով մարգարեին, ասում է. Եթե կռապաշտները կամ հրեաները ժխտեն քեզ, ասա նրանց. Թեև աստված գթառատ է իր արարածների նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ ապիրատները և անիրավ մարդիկ չեն պատժվելու: Նրանց ժամանակ է տրվելու` իրենց արարքի համար զղջալու համար:
Այս այաներից սովորումենք.
1. Զգույշ լինենք մեր արարքների համար, քանի որ Աստծո պատիժներից մեկն այն է, որ մարդը զրկվում է բարիքներից:
2. Հակառակորդների դիմաց և' հիշենք Աստծո բարիքները և' նրանց զգուշացնենք աստվածային պատիժների մասին:
Այժմ կլսենք Էն-ամսուրայի 148 և 149-րդայաները.
سيقول الذين اشركوا لوشاء الله ما اشركنا و لا آباونا و لا حرمنامن شي ء
كذلك كذب الذين من قبلهم حتي ذاقوا باسنا قل هل عندكم من علم فتخرجوه
لنا ان تتبعون الا الظن وان اتم الا تخرصون / قل فلله الحجه البالغه فلو شاء
لهديكم اجمعين
«Կռապաշտներն ասելու են, որ եթե Աստված ցանկանար, ո'չ մենք, ո'չ մեր հայրերը, խունկ չէինք ծխելու կուռքերի առջև: Այսպես ասացին նաև նրանք, որ իրենցից առաջ եկան: Մինչև այն վայրկյանը, երբ մեր պատուհասները թափվեցին նրանց գլխին: Պատասխանիր նրանց. Եթե ձեր այս խոսքերը հիմք ունեն, հասկացրեք մեզ, բայց դուք առաջնորդվում եք միայն ձեր անհիմն կարծիքներով և անպարկեշտորեն ստում եք: Ասա նրանց. Միայն Աստծո վճիռն է ճշմարիտ: Եթե նա ցանկանա, ձեզ բոլորիդ կլուսավորի»:
Այս այայները, դիմելով իսլամի մարգարեին, ասում են, որ շուտով անհավատները իրենց սնոտիապաշտության համար ասելու են. Աստված տեսավ, որ մենք շարունակում ենք մեր օրենքներով առաջնորդվել և եթե ցանկանար, կխանգարեր մեզ ու թույլ չէր տա նույնիսկ, որ մենք կռապաշտ դառնայինք: Նրանց խոսքերով, Աստված է ցանկացել, որ իրենք այդպես լինեն : Ի պատասխան, Ղուրանն ասում է.Աստված, ուղարկելով մարգարեներին և երկնային վարդապետությունը, հայտարարեց, որ դեմ է սին հավատալիքներին: Բայց Աստված ձեզ չի պարտադրում ընդունելու ճշմարտությունը: Դուք ազատ եք` ընտրելու Ձեր ճանապարհը: Սակայն Աստված մարգարեներին ուղարկել է ձեզ առաջնորդելու համար, որպեսզի հանդերձյալ կյանքում ոչ ոք չասի, թե մենք չգիտեինք և ոչ ոք Աստծո խոսքը մեր ականջին լսելի չդարձրեց: Այնուհետև Ղուրանն ասում է. Սա միայն մարդկանց մի խմբի խոսքը չէ: Պատմության ընթացքում մշտապես եղել են նման հակառակորդներ:
Այս այաներից սովորումենք.
1. Աստված ցանկանում է, որ մարդիկ հավատացյալ լինեն: Սակայն ոչ թե պարտադրաբար, այլ ինքնակամ: Ուստի, մարգարեներին թույլ չի տրվում, որ մարդկանց պարտադրաբար հավատքի բերեն:
2. Մեղքից ավելի վատ այն է, երբ մարդը փորձում է արդարացնել իր մեղքը և ավելի վատ, երբ փորձում է այդ մեղքը վերագրել Աստծուն:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 221-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։