Նոյեմբեր 20, 2017 19:58 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 145-149-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 145-րդ այան.

قل لااجد في مااوحي الي محرما علي طاعم يطعمه الا ان يكون ميته او دما

مسفوحا او لحم خنزير فانه رجس او فسقا اهل لغيرالله به فمن اضطر غير

باغ و لا عاد فان ربك غفور رحيم

 «Ասա նրանց. Ոտեստի մասին ինձ հայտնված օրենքում արգելք դրված է միայն մեռած կենդանիների միս, ինչպես նաև խոզի միս ու հոսող արյուն ուտելու վրա: Դրանց ուտելը սրբապղծություն է: Նմանապես արգելված է ուտել այն կենդանիները, որոնց մորթելիս Աստծո անունը չեք ասել: Նա ով պարտավորված և ոչ թե իր փափագը գոհացնելու կամ ահնազանդ լինելու համար չկատարի իր այս պատվերը, կարժանանա Աստծո գութին»:

Այս այայով մարգարեն պարտավորվում է հայտարարել այն հարամ ուտելիքների անունները, որոնք շատ սահմանափակ են, որպեսզի ճշմարտությունը պարզվի:  Այն, ինչ այս այայում հարամ է  համարվում, կամ անմաքուր է, կամ ամընդունելի դրանց ուտելը: Օրինակ, սատկած կենդանիների, խոզի միսը կամ եփված արյունն ուտելը վտանգավոր է և տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում: Ինչպես Ղուրանն է ասում  Բաղարա սուրայի 57-րդ այայում. Օգտվեք այն ուտելիքներից, որոնք մաքուր են և որոնց ուտելը հաճելի է: Իսկ այն ուտելիքները, որոնք պետք է ուտեն իսլամի հետևորդները, պետք է մորթվեն Աստծո անունով: Այայի վերջում ասվում է. Այն, ինչ հարամ է համարվել, կարելի է օգտագործել անհրաժեշտության դեպքում:

Այս այայից սովորումենք.

1. Այն, ինչ իսլամում  հարամ է համարվում, միշտ  կապ չունի առողջապահական հարցերի հետ, այլ երբեմն դրա մեջ նկատի են առնվել նաև բարոյական ուսմունքները:

2. Իսլամը փակուղի չունի և անհրաժեշտության դեպքում, մարդը կարող է օգտագործել այն, ինչն անընդունելի է համարվում:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 146 և 147-րդայաներ.

و علي الذين هادوا حرمنا كل ذي ظفر و من البقر والغنم حرمنا عليهم

شحومها الا ماحملت ظهورهما اوالحوايا او مااختلط بعظم ذلك جزيناهم ببغيهم

و انا لصادقون / فان كذبوك فقل ربكم ذو رحمه واسعه و لا يرد باسه عن القوم

المجرمين

 «Գալով հրեաներին, մենք նրանց արգելեցինք ուտել բոլոր այն կենդանիների մսից, որոնց  կճղակը ճեղքված չէ: Նրանց արգելեցինք նաև եզան և ոչխարի ճարպը, բացառությամբ կռնակի և աղիքների ու ոսկորների հետ  խառնված ճարպի: Այս արգելքը դրեցինք ի պատիժ իրենց ոճիրների: Մենք արդարադատ ենք: Եթե քեզ ամբաստանեն իբրև խաբեբա, ասա նրանց. Ձեր Աստված անհուն բարեգթությամբ լեցուն է: Բայց ապիրատներին կզգացնի իր վրեժխնդրությունը»:

Աստված այս այաներում խոսում է հրեաների վարդապետության մասին , որպեսզի պարզվի, որ կռապաշտների սնոտիապաշտությունները ոչ իսլամի հետ են համապատասխանում, ոչ հրեականության և ոչ էլ քրիստնեության: Ըստ այս այայի, բոլոր այն կենդանիները, որոնց ոտքի կճղակը ճեղքված չէ, լինեն չորքոտանի, թե թռչուններ, հրեաների համար արգելված են : Ուստի արգելված է նաև ուխտի միսն ուտելը: Եզան և ոչխարի մսի ճարպը նույնպես հարամ են համարվում, բացառությամբ կռնակի և աղիքների ու ոսկորների հետ խառնված ճարպի: Իհարկե, անընդունելի ուտեստների մի մասը,   քրիստոնեության ժամանակ  ընդունելի համարվեցին: Հաջորդ այան, դիմելով մարգարեին, ասում է. Եթե կռապաշտները կամ հրեաները ժխտեն քեզ, ասա նրանց. Թեև աստված գթառատ է իր արարածների նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ ապիրատները և անիրավ մարդիկ չեն պատժվելու: Նրանց ժամանակ է տրվելու` իրենց արարքի համար զղջալու համար:

Այս այաներից սովորումենք.

1. Զգույշ լինենք մեր արարքների համար, քանի որ Աստծո պատիժներից մեկն այն է, որ մարդը զրկվում է բարիքներից:

2. Հակառակորդների դիմաց  և' հիշենք Աստծո բարիքները և' նրանց զգուշացնենք աստվածային պատիժների  մասին:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 148 և 149-րդայաները.

سيقول الذين اشركوا لوشاء الله ما اشركنا و لا آباونا و لا حرمنامن شي ء

كذلك كذب الذين من قبلهم حتي ذاقوا باسنا قل هل عندكم من علم فتخرجوه

لنا ان تتبعون الا الظن وان اتم الا تخرصون / قل فلله الحجه البالغه فلو شاء

لهديكم اجمعين

 «Կռապաշտներն ասելու են, որ եթե Աստված ցանկանար, ո'չ մենք, ո'չ մեր հայրերը, խունկ չէինք ծխելու կուռքերի առջև: Այսպես ասացին  նաև նրանք, որ իրենցից  առաջ եկան: Մինչև այն վայրկյանը, երբ մեր պատուհասները թափվեցին նրանց գլխին: Պատասխանիր նրանց. Եթե ձեր այս խոսքերը հիմք ունեն, հասկացրեք մեզ, բայց դուք առաջնորդվում եք միայն ձեր անհիմն կարծիքներով և անպարկեշտորեն ստում եք: Ասա նրանց. Միայն Աստծո վճիռն է ճշմարիտ: Եթե նա ցանկանա, ձեզ բոլորիդ կլուսավորի»:

Այս այայները, դիմելով իսլամի մարգարեին, ասում են, որ շուտով անհավատները իրենց սնոտիապաշտության համար ասելու են. Աստված տեսավ, որ մենք շարունակում ենք մեր օրենքներով առաջնորդվել և եթե ցանկանար, կխանգարեր մեզ ու թույլ չէր տա նույնիսկ, որ մենք կռապաշտ դառնայինք: Նրանց խոսքերով, Աստված է ցանկացել, որ իրենք այդպես լինեն :  Ի պատասխան, Ղուրանն ասում է.Աստված, ուղարկելով մարգարեներին և երկնային վարդապետությունը, հայտարարեց, որ դեմ է սին հավատալիքներին: Բայց Աստված ձեզ չի պարտադրում ընդունելու  ճշմարտությունը:  Դուք ազատ եք` ընտրելու Ձեր ճանապարհը: Սակայն Աստված մարգարեներին ուղարկել է ձեզ  առաջնորդելու համար, որպեսզի հանդերձյալ կյանքում ոչ ոք  չասի, թե մենք չգիտեինք և ոչ ոք Աստծո խոսքը մեր ականջին լսելի չդարձրեց: Այնուհետև Ղուրանն ասում է. Սա միայն մարդկանց մի խմբի խոսքը չէ: Պատմության ընթացքում մշտապես եղել են նման հակառակորդներ:

Այս այաներից սովորումենք.

1. Աստված ցանկանում է, որ մարդիկ հավատացյալ լինեն: Սակայն ոչ թե պարտադրաբար, այլ ինքնակամ:  Ուստի, մարգարեներին թույլ չի տրվում,  որ մարդկանց պարտադրաբար հավատքի բերեն:

2. Մեղքից ավելի վատ այն է, երբ մարդը փորձում է արդարացնել իր մեղքը և ավելի վատ, երբ փորձում է այդ մեղքը վերագրել Աստծուն:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 221-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։