Նոյեմբեր 20, 2017 20:16 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 150-152-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 150-րդ այան.

قل هلم شهداء كم الذين يشهدون ان احرم هذا فان شهدوا فلاتشهد معهم

و لا تتبع اهواء الذين كذبوا باياتنا و الذين لايومنون بالاخره و هم بربهم

يعدلون

 «Ասա նրանց. Ուր  են Ձեր վկաները, որ կարող են վկայել, թե Աստված արգելել է ուտել ձեր ասած կենդանիները: Եթե որոշ անձինք սուտ վկայություն տան, չլինի, թե դու էլ նրանց նման անես: Մի հետևիր նրանց , ովքեր իսլամի դեմ են խոսում, ոչ էլ նրանց, ովքեր ուրանում են հանդերձյալ կյանքը և կուռքերի համար խունկ են ծխում»:

Այս այան, դիմելով մարգարեին ասում է. Մի ընդունիր նրանց խոսքերը, ովքեր սուտ վկայություն են տալիս և մի հետևիր նրանց,  որովհետև նրանք երբեք չեն հավատալու քեզ և ոչ էլ քո գրքին: Եվ մի կարծիր, որ եթե որոշ հարցերի շուրջ կիսես նրանց կարծիքը, նրանք կընդունեն քո խոսքերը և կհավատան քեզ:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը բանականության ու տրամաբանության կրոն է և չի ընդունում սնոտիապաշտությունը:

2. Չպետք է հետևել մարդկային անհիմն օրենքներին: Հավատացյալը պետք է հետևի աստվածային օրենքներին:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 151-րդ այան.

قل تعالوا اتل ماحرم ربكم عليكم الا تشركوا به شيئا و بالوالدين احسانا

و لاتقتلوا اولادكم من املاق نحن نرزقكم و اياهم و لا تقربوا الفواحش ماظهر

منها و ما بطن و لاتقتلوا النفس التي حرم ا الا بالحق ذلكم وصاكم به

لعلكم تعقلون

«Ասա նրանց. Եկեք և Ձեզ կկարդամ, թե ինչ բան է արգելել Ձեր Աստված: Ոչ մեկին Աստծո հավասար մի դասեք: Ձեր ազգականներին բարիք արեք: Աղքատությունից վախենալով, Ձեր որդիներին մի սպանեք: Մենք ձեզ կտանք հարկ եղած սնունդը, թե' նրանց  և թե' ձեզ համար: Թե' հրապարակային, և թե' գաղտնի, խուսափեք ամոթալի գործերից: Ձեր նմաններին մի' սպանեք բնավ: Տարբեր խնդիր է, եթե արդարությունը այնպես է պահանջում: Աստծո արգելքը բացարձակ է այս մասին: Ահա սրանք են Աստծո պարգևները, որ կտա ձեզ, որպեսզի իմաստուն դառնաք վերջապես»:

Սյս այան խոսում է այն մասին, թե ինչն է Աստծո կողմից անընդունելի, հատկապես ուտելիքի առումով, ինչը ընդհանուր է բոլոր աստվածային կրոնների մոտ : Որևէ մեկին Աստծուն հավասար դասելն անընդունելի է, ինչը համարվում է մեծ մեղք: Բացի դրանից, այստեղ ասվում է. Դուք  սպանում եք ձեր որդիներին` աղքատությունից կամ երաշտից վախենալով և նրանց նվիրում եք կուռքերին, որպեսզի ձեզ հեռու պահեն սովից ու երաշտից, մոռանալով, որ Ձեր հանապազօրյա հացը մենք ենք ապահովում: Այայում նաև ասվում է, որ մարդիկ թաքուն կամ բացահայտ կերպով գործում են սխալներ, որոնց մասին իրենք թերևս տեղյակ չեն: Չնչին հարցերով բախվում են միմյանց հետ և պատերազմ են հրահրում, ինչի արդյունքում սպանվում են բազմաթիվ մարդիկ: Իսկ Աստված անընդունելի է համարում ուրիշներին սպանելը և սխալ արարքները:

Այս այայից սովորում ենք.

1. Աստծուն որևէ մեկին հավասար դասելը ամենամեծ հանցանքն է համարվում, իսկ ծնողներին սիրելը`ամենամեծ բարությունը:

2. Որոշ մեղքեր այնքան վտանգավոր են, որ դրանց նույնիսկ չի կարելի մոտենալ:

3. Աստծո հրամանները համապատասխանում են մարդկային գործին ու բնազդին և պայմաններ են ստեղծում մարդու զարգացման համար:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 152-րդ այան.

ولا تقربوا مال اليتيم الا بالتي هي احسن حتي يبلغ اشده و اوفوا الكيل

والميزان بالقسط لانكلف نفسا الا وسعها و اذا قلتم فاعدلوا و لو كان ذا

قربي و بعهد ا اوفوا ذلكم وصاكم به لعلكم تذكرون

 «Մի դիպչեք բնավ որբերի ունեցվածքին: Տարբեր խնդիր է, եթե ցանկանում եք արդյունավորել այն, մինչև որ որբը չափահասության հասնի: Կշռելու և չափելու մեջ արդար եղեք: Ամեն մեկից իր կարողության չափով պահանջեք: Ձեր խոսքերի  և վճիռների մեջ ճշգրիտ եղեք, եթե նույնիսկ ձեր անձի դեմ խոսելու կարիք լինի: Ահա սրանք են Աստծո պատվերները: Հիշեք դրանք»:  

Այս այայում, Ղուրանն ուղղակիորեն արգելում է հափշտակել  աղքատների և որբերի ունեցվածքը, նշելով, որ եթե նույնիսկ անհրաժեշտ է պահպանել որբերի ունեցվածքը, պետք է այն պահել, մինչև որբը չափահաս դառնա: Տնտեսական հարցերի վերաբերյալ , այան ասում է, որ պետք է արդար լինել այս հարցում և երբեք որևէ մեկի իրավունքները չոտնահարել: Իսկ հասարակական հարաբերությունների վերաբերյալ ասում է, որ պետք է արդար լինել, եթե նույնիսկ այդ արդարությունն ուղղված  լինի մարդու կամ նրա հարզատների դեմ:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված իր բոլոր արարքները կատարում է լավագույն կերպով  և մեզանից էլ պահանջում է նույնը:

2. Հասարակության տնտեսական համակարգը պետք է հիմնված լինի արդարության վրա:

3. Աստվածային պատվիրանները նախատեսված են մարդու համար, ուրեմն մարդը կարող է դրանք իրականացնել:

4. Արդարամտությունը իսլամի ամենակարևոր սկզբունքներից   է:

5. Ամեն ինչից վեր արդարությունն է, նույնիսկ բարեկամական կապերից:  

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 222-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։