Նոյեմբեր 20, 2017 20:34 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 153-157-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 153-րդ այան.

و ان هذا صراطي مستقيما فاتبعوه و لا تتبعوا السبل فتفرق بكم عــن

سبيله ذلكم وصيكم به لعلكم تتقون

«Սա է փրկության ճանապարհը: Այն ուղիղ է. Մի հետևեք այն ճանապարհներին, որոնք ձեզ  մոլորեցնեն: Աստված Ձեզ պատվերներ է տալիս, որպեսզի իրենից երկնչեք»:

Այս այայում խոսվում է այն մասին, որ պետք է հետևել միայն Աստծո ճանապարհին, փոխարեն անընդհատ մարդկանց առաջարկած ճանապարհով ընթանալու: Հատկապես սխալ է այն մարդկանց հետևել, ովքեր սնոտիապաշտ են և ցականում են, որ ուրիշներն էլ իրենց նման լինեն: Մարդիկ, ովքեր իրենց գաղափարները կրոնի  անվան տակ տարածում են հասարակության մեջ: Իսկ կրոնը ճշմարտության ուղիով է ընթանում և չափավոր է: Այն չի ընդունում ոչ մի ծայրահեղություն:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնի պատվիրաններին հետևելը, հասարակության միասնության երաշխիքն է:

2. Աստծո ճանապարահը մեկ  է, ինչպես մեկն է ճշմարտությունը:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 154-րդ այա.

ثم آتينا موسي الكتاب تماما علي الذي احسن و تفصيلا لكل شي و هدي و رحمه

لعلهم بلقاء ربهم يومنون

«Մենք Մովսեսին տվեցինք  օրենքի տախտակները /ճշմարտի գիրքը/, որոնք արդարներին առաջնորդում են դեպի կատարելություն, որոնց մեջ հրեաները կգտնեն ամեն ինչի մանրամասն բացատրություն, լույս, գթություն և հավատք հանդերձյալ կյանքի նկատմամբ»:

Բոլոր աստվածային գրքերը հաստատում են միմյանց և ընդհանրապես, վարդապետությունն ու մարգարեությունը, մի  գծով  մեկը մյուսի հետևից եկել են և բոլորի նպատակը մեկն է` մարդկանց առաջարկել ճիշտ ուղի և փոխանցել աստվածային պատվիրանները: Այս այայում  օրինակ, Ղուրանը  Հնգամատյանը համարում է աստվածային շնորհ, որին հետևելով,  Մովսեսի ժողովուրդը  կընթանա ճիշտ ճանապարհով:

Այս այայից սովորում ենք.

1. Աստվածային գրքերը մեկ  նպատակ ունեն` բավարարել մարդկային կարիքը` կատարելագործվելու և երջանկանալու հարցում:

2. Միայն բարի մտածողներն ու բարեգործներն են, որ կարող են լիարժեք օգուտ ստանալ աստվածային գրքերից:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 155 և 156-րդ այաները.

و هذا كتاب انزلناه مبارك فاتبعوه واتقوا لعلكم ترحمون / ان تقولوا

انما انزل الكتاب علي طائفتين من قبلنا و ان كنا عن دراستهم لغافلين

«Հավատացեք Ղուրանին, որ երկնքից իջեցրինք: Օրհնյալ գիրք է այն  /Հետևեք նրան/ և երկնչեք Տիրոջից, որպեսզի արժանանաք իր գթությանը:

Դուք չպետք է այլևս ասեք, թե մեզանից առաջ երկու ազգեր երկնքից ընդունեցին նվիրական մատյանները և թե դուք ծանոթ չեք դրանց»: Այս այաներն ասում են, որ Ղուրանը ուղարկվել է ինչպես Հնգամատյանը, որին հետևելով մարդիկ կարող են զարգանալ և երջանկանալ: Այն ասում է, որ գիրքը ուղարկվել է նաև նրա համար, որպեսզի մարդիկ չասեն, թե իրենք անտեղյակ են աստվածային գրքից և այդ մասին ոչ մի բան չգիտեին: Ուրեմն հետևեք դրան և վախեցեք Աստծուց:

Այս այաներից սովորում ենք.

1. Ղուրանը միայն տեսության գիրք չէ: Այն գիրք է, որի պատվիրանները պետք է իրականացնել:

2. Մարդու երջնակությունը կախված է երկու բանից` նախ հետևել ճշմարտությանը և երկրորդ` հեռու մնալ ստից:

Այժմ  կլսենք Էն-ամսուրայի 157-րդ այան.

او تقولوا لو اناانزل عليناالكتاب لكنا اهدي منهم فقد جاء كم بينه

من ربكم و هدي و رحمـه فمن اظلم ممن كذب بايات الله و صدف عنها سنجزي

الذين يصدفون عن آياتنا سوء العذاب بما كانوا يصدفون

«Դուք չպետք է այլևս ասեք, որ եթե ձեզ էլ մի գիրք ուղարկվեր, նրանց նման լուսավորված կլինեիք: Դուք արդեն ստացել եք աստվածային պատվիրանները, լույս և երկնային շնորհներ: Ուրեմն որքան անօրեն է անարգել սուրբ կրոնը և ուրանալ այն: Կրոնը մերժողնը սարսափելի պատիժ կստանան, որ իրենց անհնազանդության արդար վարձքն է լինելու»:

Այս այան ասում է. մենք Ղուրանը ձեզ  համար ուղարկեցինք, որպեսզի ոչ մի պատրվակ չունենաք անհավատության և կռապաշտության համար: Ղուրանն ուղարկեցինք, որ չասեք, եթե գիրքը ուղարկվեր մեզ, մենք կհետևեինք դրան և հավատացյալ կդառնայինք: Մի մոռացեք, որ այս այաների ժխտումը ծանր հետևանք է ունենալու  ձեզ համար:

Այս այայից սովորում ենք.

1. Շատ մարդիկ են ասում, որ  հավատացյալ են, սակայն հավատքը պարզվում է գործի մեջ:

2. Մարդկության նկատմամբ ամենամեծ բռնությունը աստվածային այաներին չհետևելն է:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 223-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։