Նոյեմբեր 20, 2017 20:48 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 158-161-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Էն-ամ սուրայի 158-րդ այան.

هل ينظرون الا ان تاتيهم الملائكه او ياتي ربك او ياتي بعض آيات ربك

يوم ياتي بعض آيات ربك لاينفع نفسا ايمانها لم تكن امنت من قبل اوكسبت

في ايمانها خيرا قل انتظروا انا منتظرون

 «Արդյոք նրանք սպասու՞մ են, որ հրեշտակները գան, կամ Աստված ինքը գա և իր նշաններն ու վրեժները հայտնվեն : Այն օրը, որ Աստված դրանք ցույց տա, հավատքն անօգուտ կլինի նրա համար, որ մինչև այդ չէր հավատում և բարիք չէր գործել: Ասա նրանց. եթե դուք սպասեք, մենք էլ պիտի սպասենք»:

Նախորդ այաներում  ասացինք, որ Ղուրանը իսլամի մարգարեի ամենակարևոր հրաշքն է: Գիրք, որը և' իսլամի օրենքն է և' իսլամի հրաշքը: Սակայն անհավատներն ու կռապաշտները, առանց որևէ տրամաբանության, մերժում են այդ փաստը և այլ հրաշքներ են պահանջում, ինչպես` հրաշքների ուղարկում Աստծո կողմից: Սակայն մարգարեն ասում է. Դուք հավատացյալ չեք, որովհետև եթե նույնիսկ նման հրաշքներ տեղի ունենան, դուք չեք հավատալու աստվածային զորությանը: Նրա ասելով. այն հավատքն է արժեքավոր, որը բանականության վրա է հիմնված և մարդու կամքի ու ցանկության, ոչ թե վախի  կամ պարտադրանքի:  Որոշ պատմական աղբյուրների համաձայն Սալեհ անունով մի առաքյալ սարի միջից ուխտին հանեց որպես հրաշք, սակայն նրա հակառակորդները, փոխարեն Աստծուն հավատալու, սպանեցին ուխտին, որի պատճառով էլ անհավատները աստվածային չարչարանքների ենթարկվեցին:

Այս այայից սովորում ենք.

1. Կարծրամիտ անհավատները, նույնիսկ աստվածային հրաշքները տեսնելով, հավատքի չեն գալիս:

2. Հավատքն առանց գործի և գործն առանց հավատքի, ոչ մի արժեք չունեն:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 159-րդ այան.

ان الذين فرقوا دينهم و كانوا شيعا لست منهم في شي ء انما امرهم الي

الله ثم ينبئهم بما كانوا يفعلون

 «Չլինի, որ անցնես նրանց կողմը, ովքեր իրենց կյանքի ընթացքում պառակտված լինելով, տարբեր հարանվանություններ են կազմել»:

Ոչ միայն անհավատներն ու կռապաշտները, այլ այն հավատացյալները, որոնք սնոտիապաշտ  են, պատճառ են դառնում, որ կրոնի վերաբերյալ թյուրըմբռնում առաջանա և այն խեղաթյուրվի: Իսկ նրանք պարտավոր են պատասխան տալ  իրենց արարքի համար: Այստեղ շատ կարևոր է մի խնդիր. Ղուրանի այաների մեկնաբանությունը, որը պատճառ է դարձել, որ մուսուլմանների միջև տարաձայնություններ առաջանան: Եվ այս գրքում, կրոնագտեները պարզաբանում են սխալ մեկնաբանությունները և կրոնը հեռացնելով սնոտիապաշտությունից, ստեղծում  իսկական միասնականություն:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատքը պետք է լինի ամբողջական: Չի կարելի հավատալ մի բանի և մերժել կրոնի մեկ ուրիշ դրվագ:

2. Մուսուլմանների միջև պառակտումը կրոնի սխալ մեկնաբանության արդյունքն է:

Այժմ  կլսենք Էն-ամ  սուրայի 160-րդ այան.

من جاء بالحسنته فله عشر امثالها و من جاء بالسيئه فلا يجزي الا

مثلها و هم لا يظلمون

 «Ով որ բարիք գործի, տասնապատիկ ավել կվարձատրվի: Ով որ չարիք գործի, միայն այդ չարիքի հավասար պիտի պատժվի: Ոչ ոքի նկատմամբ անարդարություն չպիտի լինի»

Աստվածային օրենքները մարդկային օրենքներից գերադասելի են այն պատճառով, որ այդ օրենքների համաձայն, երբ մարդը կատարում է ճիշտ գործ,  վարձատրվում է դրա համար : Այսինքն, եթե մարդը դեմ գնա աստվածային օրենքներին, կպատժվի, իսկ եթե կատարի իր պարտականությունները, կվարձատվի և նույնիսկ տասնապատիկ կերպով: Սա Աստծո բարեգթության նշաններից է:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամի դաստիարակչական սկզբունքների համաձայն, խրախուսանքը պետք է ավելին լինի, քան պատիժը:

2. Մարդիկ տարբերվում են իրենց բարի կամ չար գործերով:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 161-րդ այան.

قل انني هداني ربي الي صراط مستقيم دينا قيما مله ابراهيم حنيفا

و ما كان من المشركين

 «Ասա նրանց. Աստված ինձ ուղիղ ճանապարհով առաջնորդեց և ինձ սովորեցրեց սուրբ կրոնը, Աբրահամի հավատքը, որ հավատաց միակ Աստծուն և մերժեց խունկ վառել կուռքերի համար»:

Քանի որ կռապաշտներն իրենց համարում էին Աբրահամի հետևորդներ և Հաջջի ուխտգանացությունը համարում էին դրա նշաններից,  Աստված այս այայում պատվիրում է նրանց ասել, որ Աբրահամը չի ընդունել այդ արարքը և նրանց սխալ արարքները երբեք չեն կարող հաստատվել: Աբրահամի կրոնը, մյուս աստվածային կրոնների նման, ունի տրամաբանություն, որտեղ գոյություն չունի կռապաշտություն:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը, հետևելով մարգարեին, գնում է  ճիշտ ճանապարհը:

2. Բոլոր կրոնների հիմքը միաստվածությունն է և այս սկզբունքները նման են Աբրահամի սկզբունքներին: Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 224-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

  Մնացեք խաղաղությամբ