Նոյեմբեր 27, 2017 12:34 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 162-165-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Էն -ամ սուրայի 162-163-րդ այաները.

قل ان صلاتي و نسكي و محياي و مماتي لله رب العالمين / لا شريك له و

بذلك امرت و انا اول المسلمين

«Ասա նրանց. իմ աղոթքը, իմ հավատքը, իմ կյանքը և իմ մահը պատկանում են Աստծուն: Նա տիեզերքի վեհապետն է: Ոչ ոք նրան հավասար չէ: Նա հրամայեց այսպես հավատալ և ես առաջինն եմ մուսուլմաններից»:

Այս այաների համաձայն, ճշմարիտ ճանապարհի ամենակարևոր առանձնահատկություններից է Աստծուն հնազանդվելը: Եվ դրա հիման վրա էլ մարգարեին պատվիրվում է մարդկանց հայտարարել, որ իր մահվան ու կյանքի բոլոր նպատակները և աղոթքներն իրականացվում են Հանուն Աստծո: Նա հայտարարում է. Աստծուց բացի, չունեմ ոչ մի նպատակ և բացի նրանից, ուրիշի համար որևէ քայլ չեմ կատարում: Ես ատում եմ այն, ինչը դուք հավասարեցնում եք Աստծուն: Ես հնազանդվում եմ Աստծուն և ուրիշներին էլ հրավիրում եմ հնազանդվել: Իմ պարտականությունն է` մարդկանց հրավիրել ընթանալու Աստծո ճանապարհով:

Ոչ միայն իսլամի, այլ նաև պատմության մեջ բոլոր մարգարեները, հնազանդվել են Աստծուն մինչև մահ:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալ մարդը միայն աղոթքի ժամանակ չէ, որ ենթարկվում է Աստծուն, այլ ողջ  կյանքի ընթացքում հիշում է, որ ինքն Աստծո արարածն է:

2. Կյանքն ու մահը կարևոր չեն: Կարևոր է, որ այդ երկուսն էլ լինեն հանուն Աստծո:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 164-րդ այան.

قل اغيرالله ابغي ربا و هو رب كل شي و لاتكسب كل نفس الا عليها و لاتزر

وازره وزر اخري ثم الي ربكم مرجعكم فينبئكم بما كنتم فيه تختلفون

 «Ինչո՞ւ պիտի փնտրեմ աշխարհը կառավարող Աստծուց բացի մեկ ուրիշին: Ամեն մարդ իր գործը պիտի անի: Ոչ ոք չպետք է կրի ուրիշի բեռը: Բոլոր մարդիկ կանգնելու են Աստծո դատաստանի առջև: Աստված իրենց ասելու է թե ինչ գործերում են հեռացել իր պատվիրաններից»:

Այս այայում մարգարեն անհավատներին հարցնում է. ես  ինչո ՞ւ պետք է հրաժարվեմ իմ միակ Աստծուց և ենթարկվեմ ձեր կուռքերին: Արդյոք կուռքերն անո՞ւմ են  մի բան, որ  նա չի կարող: Նա հարցնում է անհավատներին. Ինչո՞ւ եք ինձ հրավիրում դիմել ձեր կուռքերին, մոռանալով, որ մի օր պետք է աստվածային դատաստանի առջև պատասխան տաք ձեր արարքների համար և այն գաղափարների, որ  պառակտում են առաջացնում:

Այս այայից սովորում ենք.

 1. Երբ մարդը հավատում է կամ չի հավատում, բարի կամ չար արարք  է գործում, ինքն է տեսնում իր գործողությունների արդյունքը:

2. Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքների համար:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 165-րդ այան.

و هو الذي جعلكم خلائف الارض و رفع بعضكم فوق بعض درجات ليبلوكم في ما

آتاكم ان ربك سريع العقاب و انه لغفور رحيم

 «Նա էր, որ ձեզ բնակեցրեց երկրի վրա, նախորդ սերունդների փոխարեն: Մեկին մյուսից վեր է բարձրացնում նա, որպեսզի փորձության ենթարկի ձեզ: Աստված արագ է իրագործում իր պատիժները, բայց նաև գթած ու անհիշաչար է»:

Էն-ամ սուրայի վերջին այան վերաբերում է մոլորակի վրա մարդու կյանքին և այն բարիքներին ու հնարավորություններին, որ նա ստանում է: Այան ասում է, որ այն ամենն ինչ տվել է ձեզ Աստված, միայն ձեզ փորձելու միջոց է: Լավագույն կերպով օգտագործեք այն հնարավորությունը, որ տվել է ձեզ Աստված և իմացեք որ  այն, ինչ Աստված է տալիս, հատուկ նպատակով է և մարդիկ այդ հնարավորություններն օգտագործելու հարցում հավասար չեն, իսկ  հենց այս տարբերությունները փորձություններ  են:

Այս այայից սովորում ենք.

1. Բարիքներից օգտվելու հարցում մարդկանց տարբերությունը, միայն մարդկանց փորձելու համար է, քանի որ և' աղքատը և' հարուստը  փորձության մեջ են:

2. Նրանք, որ այս փորձության մեջ պարտվում են, պատասխանատու են Աստծո առջև, իսկ նրանք, որ ընդունվում են, արժանանում են Աստծո բարեգթությանը:

3. Այն, ինչ ունենք, Աստծուց է, ուրեմն պետք է պատրաստ լինենք, դա նվիրել Աստծուն:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 225-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։