Նոյեմբեր 27, 2017 12:46 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 1-5-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 1-2-րդ այաները.

بسم الله الرحمن الرحيم المص / كتاب انزل اليك فلا يكن في صدرك حرج منه لتنذر به و ذكري للمومنين

«Ալեֆ, լամ, միմ, սատ: Ահա այն գիրքը /Ղուրանը/, որ երկնքից  ուղարկվեց քեզ: /Թող նրա մասին սրտումդ անհանգստություն չլինի / և մի վախեցիր այն օգտագործել չարերին վախեցնելու և հավատացյալներին քաջալերելու համար:

Արաֆը մի տարածք է հանդերձյալ կյանքում, ինչպես դրախտը և դժոխքը, և մարդկանց  մի մասը այդ վայրի բնակիչներն են: Այս սուրայի 46 և 47-րդ  այաներում խոսվում է այդ մարդկանց մասին, ուստի սուրան հենց Արաֆի անունով է: Ղուրանի 114 սուրաներից  29-ը, սկսվում են որոշակի տառերով: Արաֆը դրանցից  է: Այս տառերը ինչ որ կոդ են` Աստծո և մարգարեի միջև և մուսուլմանների վերջին առաջնորդ՝ իմամ Մահդիի հայտնվելով, դրանց  իմաստը  պարզաբանվելու է: Այդ կոդերի մասին հայտնի է այն  , որ Աստված մեզ ասում է, թե  Ղուրանը սկսվել է հենց այդ տառերով և նոր բառեր կամ բառակապակցություններ չեն ստեղծվել: Ղուրանն ասում է. Արաբերեն տառերով ու բառերով, ստեղծել է մի գիրք, որի երկրորդը դուք չեք կարող ստեղծել: Երկրորդ այայում ասվում է.  Ով մարգարե, այս գիրքն իջեցվել է երկնքից և այն ամբողջությամբ ճշմարտություն է: Անհավատների պատճառով  մի կաշկանդվիր և մի ենթարկվիր նրանց հոգեկան ու  ֆիզիկական ճնշումներին: Որովհետև դու պարտավոր ես Աստծո խոսքը տարածել մարդկանց մեջ: Իսկ մարդիկ կարող են ընդունել կամ չընդունել այդ խոսքը:Այս այաներից սովորում ենք.

1. Մարդկանց Աստծո  ճանապարհ հրավիրելը համբերություն է  պահանջում:

2. Մարգարեները պարտավոր են զգուշացնել և տեղեկացնել մարդկանց և ոչ թե պարտադրել:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 3-րդ այան.

اتبعوا ما انزل اليكم من ربكم و لاتتبعوا من دونه اولياء قليلا ما تذكرون

«Հետևեք այն կրոնին, որ Աստծո կողմից  է եկել Ձեզ համար: Նրանից բացի, այլ  պաշտպան մի ունեցեք: Որքան քիչ մարդիկ պետք է իրականացնեն այս խորհուրդները»:

Այս այան խոսում է մարդկանց պարտավորությունների մասին, որովհետև Ղուրանը մարդկանց համար է իջեցվել: Իսկ մարգարեն դրա մեկնաբանողն է և պարտավոր է այն տարածել մարդկանց մեջ: Կարևոր է, որ այս այան խոսում է այն մասին, թե ճշմարտությունն ու երջանկությունը միայն Աստծո գրքին հետևելով են հնարավոր:

Այս այայից սովորում ենք.

1. Միայն Աստծո պատվիրանների ներքո մարդը կարող է երջանիկ զգալ և փրկվել:

2. Ով չունի աստվածություն , նա չի կարող հավատալ նաև մարգարեներին:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 4-րդ և 5-րդ այաները.

و كم من قريه اهلكناها فجاء ها باسنا بياتا او هم قائلون / فما كان دعويهم اذجاء هم باسنا الا ان قالوا انا كنا ظالمين

«Քանի քաղաքներ կործանեցինք /երբ մեր զայրույթը իջավ նրանց վրա/ գիշերվա խավարում կամ օրը ցերեկով, մինչ բնակիչները վայելում էին հանգստի քաղցրությունը:Մեր վրեժից հալածված, նրանք գոռում էին. Այո, հանցանք ենք գործել, ամբարիշտ ենք եղել»:

Այս այաները խոսում են այն մասին, որ  ինչքան էլ մարգարեները փութացել են առաջնորդել մարդկանց և այս ճանապարհին չեն խնայել ոչինչ, սակայն քչերն են եղել այդ ժամանակ, որ ընդունել են դա և առաջնորդվել:  Հենց այդ պատճառով էլ բռնությունը տարածվել է և չնայած, որ իսկական պատիժը և վարձատրությունը վերաբերում են հանդերձյալ կյանքին, սակայն որոշ մեղքեր, այդ թվում` ուրիշների նկատմամբ  բռնություն կիրառելը, Աստծո զայրույթն են առաջացրել: Սակայն մի պահ է հասնում, որ բռնություն գործադրողները արթնանում են քնից և խոստովանում իրենց մեղքը: Երբ նրանք արժանանում են Աստծո պատժին, ասում են. Աստված մեզ չպատժեց: Մենք ինքերս մեզ պատժեցինք: Չնայած այս խոստովանությունն այլևս ոչ մեկին պետք չէ, սակայն այն կարող է դաս լինել ուրիշների համար: Քննարկելով անցած իշխանությունների և բռնապետների պատմությունը, հասկանալի է դառնում, որ բռնությունը մշտական չէ և այն իշխանությունը, որի հիմքը բռնություն է ու չարիք, ի վերջո փլուզվում է:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային պատիժները միայն հանդերձյալ կյանքին չեն վերաբերում և մեղավոր մարդիկ պետք է սպասեն Աստծո պատժին, տարբեր  ձևերով:

2. Մինչ պատիժը տեսնելը, պետք  է խոստովանենք մեր մեղքերը և զղջանք դրանց համար:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 226-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով