Նոյեմբեր 27, 2017 12:58 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 6-10-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 6-7-րդ այաները.

فلنسئلن الذين ارسل اليهم و لنسئلن المرسلين / فلنقصن عليهم بعلم و ما كنا غائبين

«Հաշիվ ենք պահանջելու  այն ժողովուրդներից, որոնց համար մարգարեներ ուղարկեցինք ու նաև հաշիվ ենք պահանջելու մեր մարգարեներից:Մենք գիտակցաբար նրանց ցույց կտանք իրենց արածները, որովհետև դրանց ականատեսն էինք»:

Այս այաները  ասում են, որ իսկական պատիժը և վարձատրությունը վերաբերում են հանդերձյալ կյանքին և բոլորը` բարեգործ, թե չարագործ, մարգարե, թե սովորական մարդ,  հարցաքննվում են Աստծո կողմից: Իհարկե, Աստված նրանց մասին ամեն ինչ գիտի: Սակայն  հանդերձյալ կյանքում դատաստանի օրը լինելու է դատ և հենց այդ դատաստանում  մարդիկ հարցաքննվելու են: Որոշ աղբյուրների համաձայն յուրաքանաչյուր  մարդ, պարտավոր է պատասխանատու լինել իր արարքի եւ այն բոլոր բարիքների նկատմամբ, որ Աստված  պարգեւել է , լինի նյութական կամ բարոյական, երիտասարդություն, հարստություն , եկամուտ կամ ղեկավարություն: Իհարկե Աստված հարցաքաննում է այնքան, որքան տվել է և յուրաքանչյուրից պահանջում է իր կարողության չափով:

Այս այաներից սովորում ենք.

1. Բոլոր մարդիկ, հանդերձյալ կյանքում հարցաքննվում են և պիտի պատասխան տան, թե արդյոք իրենց պարտականությունները կատարել են թե ոչ:

2. Հարցաքննությունը խոստովանության համար է, որպեսզի լավն ու վատը իրարից առանձնանան:

 Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 8-րդ այան.

والوزن يومئذ الحق فمن ثقلت موازينه فاولئك هم المفلحون

«Մեծ օրվա դատաստանն արդար է լինելու: Ում արարքները, որ կշռվեն ու ծանր լինեն երանություն կվայելեն»:

Նրանով  հանդերձ, որ հանդերձյալ կյանքում Աստված է դատավորը և բոլոր արարածները լինելու են այնտեղ, բայց Աստված արդարամիտ է և ոչ մեկին սխալ չի դատում: Սխալ է այն կարծիքը, որ   Աստված կարող է դատել այնպես ինչպես ուզում է, որովհետև ինքն Աստված է: Սակայն այս այայում, Աստված ասում է.  Ես դատում եմ  արդարության և արարքների հիման վրա: Մարդկանց արարքները գնահատելու լավագույն չափանիշը լիարժեք մարդիկ են, այսինքն` մարգարեները և մարդկանց արարքները դատաստանի օրը չափվելու են հենց նրանցով:

Այս այայից սովորում ենք.

1. Դատաստանի օրն արդարության օր է և  չափանիշն այդ օրը լինելու է միայն արդարությունը:

2. Փրկության չի կարելի սպասել առանց բարի գործ անելու:

  Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 9-րդ այան.

و من خفت موازينه فاولئك الذين خسرواانفسهم بماكانوا باياتنايظلمون

«Նրանք, ում գործերը կշռելիս պակաս լինեն, կկորցնեն իրենց հոգիները, քանի որ արհամարել են մեր կրոնը»:

Այս այան գնահատում է մարդկանց արարքների որակը: Մարդու կյանքը նման է մի սառցակտորի: Եթե այն ճիշտ չօգտագործել, այն կհալվի և կոչնչանա ողջ կապիտալը; Ալ խոսքով, ոչ կապիտալը կմնա և ոչ էլ դրա օգուտը: Այսինքն` մարդու արարքները  շատ կարևոր են: Մարդը պետք է շատ ճիշտ քայլեր կատարի, քանի որ կյանքը կապիտալ է, որից ոչինչ չի մնալու, երբ այն ավարտվի:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է բարի գործ կատարել և հնարավորինս շատ:

2. Աշխարհը նման է մի շուկայի որի հարստությունը կյանքն  է , իսկ օգուտը` բարի գործը: Երբ մարդը բարի գործ չի կատարում, մեծ վնաս է հասցնում և' իրեն և' հասարակությանը:

 Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 10-րդ այան.

و لقد مكناكم في الارض و جعلنا لكم فيها معايش قليلا ما تشكرون

«Մենք ձեզ հաստատեցինք երկրի վրա և մենք ձեզ տվեցինք ուտելիք: Որքան երախտամոռ եք»:

Աստված այս այայում ասում է. Մենք կյանքում ամեն տեսակ հնարավորություններ ստեղծել ենք մարդու համար և նրանից պահանջում ենք լինել պատասխանատու: Մենք մարդուն տվել ենք հնարավորություն, օգտվելու այդ բարիքներից և լավ կյանք ունենալու: Սակայն մարդկանցից քչերն են երախտապարտ: Երախտապարտ լինելը միայն խոսքով չէ, այլ հնարավորությունները ճիշտ օգտագործելով: Որպես օրինակ, մարդու ձեռքերը  նրա համար են, որպեսզի նա ավելի լավ աշխատի, քանի որ այդ ձեռքերը չեն ստեղծվել ուրիշներին տանջելու համար:

Այս այայից սովորում ենք.

1. Երկրում առկա հնարավորությունները հավասար են բոլորի համար և ոչ ոք չի կարող ավելի շատ  օգտվել դրանցից:

2. Բարիքների համար պետք է երախտագետ լինել և ոչ թե դրանք դարձնել ցոփ ու շվայտ կյանք վարելու միջոց:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 227-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։