Ելք դեպի լույս 228
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 11-15-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 11-12-րդ այաները.
و لقد خلقناكم ثم صورناكم ثم قلنا للملائكه اسجدوا لادم فسجدوا الا ابليس لم يكن من الساجدين / قال مامنعك الا تسجد اذ امرتك قال انا خير منه خلقتني من نار و خلقته من طين
«Մենք ստեղծեցինք ու կազմեցինք ձեզ: Հետո հրեշտակներին ասացինք. Պաշտեցեք Ադամին ու նրանք պաշտեցին: Միայն սատանան մերժեց պաշտել:Աստված ասաց նրան. Ինչո՞ւ չես հնազանդվում իմ հրամանին/: Սատանան պատասխանեց. «Իմ էությունը ավելի վեր է Ադամից: Դու ինձ կրակից ստեղծեցիր, իսկ նրան` հողից»:
Այս այաները խոսում են այն մասին, թե մարդն ինչ մեծ նշանակություն է ունեցել արարչագործության հենց առաջին օրից: Ոչ միայն երկիրը, այլ նաև երկնքի բնակիչներն ու հրեշտակները խոնարհվում են մարդու առջև, քանի որ մարդու արժանապատվությունը և վեհությունն այն աստիճան են, որ Աստված հրեշտակներին հրամայեց խոնարհվել նրա առջև: Եվ միայն սատանան, որ հրեշտակ չէր, սակայն գտնվում էր նրանց շարքերում, հրաժարվեց կատարել այս հրամանը: Սատանան ոչ միայն չզղջաց իր անհնազանդության համար, այլ ասաց. <Ես կրակից եմ , մարդը` հողից և կրակը հողից ավելի վեհ է:> Իսկ Աստծո հրամանը մարդու նյութական կողմի համար չէր, այլ նրա վեհության, որովհետև Աստված իր շունչն էր փչել նրա մեջ: Եվ ընդհանրապես, Աստծո հրամանի նկատմամբ անհնազանդությունը ոչ մի արդարացում չունի: Թերևս սատանան այսպիսով ուզում էր ասել, որ ինքն Աստծուց վեր է և եթե Աստված նման հրաման է արձակել, սխալվել է: Պետք է ասել, որ երբեմն մարդը ցանկանում է Աստծո իմաստությունը չափել իր ուղեղի կարողություններով: Սակայն դա սխալ է, քանի որ մենք կարող ենք հասկանալ Աստծո իմաստնությունն ու զորությունը:Այս այաներից սովորում ենք.
1. Մարդն ունի այնպիսի կարողություն, որ կարող է հասնել մի աստիճանի, երբ հրեշտակները խոնարհվեն իր առջև:
2. Եթե հրեշտակներն Աստծո հրամանով խոնարհվեցին մարդու առջև, ուրեմն ինչո±ւ մարդը չխոնարհվի Աստծո առջև:
3. Ցեղը և սեռը գերազանցության նշան չեն: Կարևոր է մարդու իմաստությունը:
4. Ինչո՞ւ մարդը պետք է հետևի սատանային, որը պատրաստ չեղավ խոնարհվել մարդու առջև և հարգել նրան:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 13-րդ այան.
قال فاهبط منها فما يكون لك ان تتكبر فيها فاخرج انك من الصاغرين
«Աստված հրամայեց. հեռացիր այստեղից: Արքայությունը գոռոզների տեղը չէ: Փախչիր, գնա: Արհամարվածների շարքին պիտի դասվես»:
Այս այան խոսում է սատանայի գոռոզամտության մասին և ասում. Սատանան ձեռք էր բերել որոշակի աստիճան, սակայն իր գոռոզամտության պատճառով, չկարողացավ պահպանել այն: Աստված սատանային հեռացրեց հրեշտակների շարքից : Այդ անհնազանդության արդյունքը եղավ ստորաքարշությունը: Ինչպես որ իսլամի մեծ մարգարե Մոհամմադն է ասում . Ով խոնարհվի և համեստ լինի, Աստված նրան բարձրացնելու է: Իսկ ով գոռոզամիտ լինի, Աստված նրան նսեմացնելու է և դատաստանի օրը ոտնակոխ է անելու:
Այս այայից սովորում ենք.
1. Գիտությունը միայնակ չի կարող փրկել մարդուն: Մարդը պետք է հնազնադվի Աստծուն:
2. Գոռոզամտությունը խորտակում է մարդուն:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 14 և 15-րդ այաները.
قال انظرني الي يوم يبعثون / قال انك من المنظرين
«Անհնազանդ հրեշտակը այն ժամանակ պատասխանեց : Պատիժդ հետաձգիր մինչև հարության օրը:Լավ, ասաց ամենակարողը»:
Երբ սատանան վտարվեց Ատծո թագավորությունից, Աստծուց խնդրեց իրեն ժամանակ տալ, որ կենդանի մնա մինչև դատաստանի օրը: Աստված ընդունեց և ժամանակ տվեց սատանային: Հարց է ծագում. Ինչո՞ւ Աստված նման որոշում ընդունեց: Պատճառը պարզ է: Հիմնական պատիժը և վարձատրությունը իրականանում են դաստաստանի օրը և Աստված ժամանակ է տալիս բոլոր մեղավորներին, ինչքան էլ որ մեղք գործած լինեն: Դրանից բացի, գոյություն ունի նաև աստվածային փորձություն : Մարդը միշտ կանգնում է բարի ու չարի առջև, որպեսզի ընտրի դրանցիցի մեկն ու մեկը: Իհարկե, ստանան երբեք մարդուն չի պարտադրում մեղք գործել, այլ ընդհամենը նրան գայթակղում է:
Այս այայից սովորում ենք.
1.Աստված մեղավորներին ժամանակ է տալիս և երանի նրանց, ովքեր այս ժամանակը կօգտագործեն զղջալու համար:
2. Կարևոր չէ, թե որքան ենք ապրում: Կարևոր է թե ինչպես ենք ապրում:
3.Սատանան գիտեր դատաստանի օրվա մասին: Սակայն նա չուներ հավատք Աստծո և դատաստանի օրվա նկատմամբ:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 228-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։