Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին ձգվող տարածաշրջանների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
-ՀՀ ԱԳ նախարարն անցած շաբաթ իր իրանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի զարգացող հարաբերություններին տեղեկացրեց բոլոր և մասնավորապես տնտեսական բնագավառում ԻԻՀ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու Երևանի պատրաստակամությունը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր հայ պաշտոնակցի հրավերով Հայաստան կատարած այցի շրջագծում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելով մտքերի փոխանակում կատարեց երկկողմ հարաբերությունների կապակցությամբ: Զարիֆը նաև հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի որոշ պաշտոնատարների, այդ թվում ՀՀ նախագահի հետ:
-Թուրքմենստանի խորհրդարանն այս շաբաթ դռնբաց նիստ գումարելով ձայների մեծամասնությամբ վավերացրեց ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքը: Այս օրենքը սահմանում է ահաբեկչության դեմ պայքարի օրինական հիմնավորումներն ու այդ կապակցությամբ պետական կառույցների, միությունների և այլ կազմակերպությունների ու պաշտոնատարների լիազորություններն ու կրած պատասխանատվությունը: Թուրքմենստանում ընդունված նոր օրենքի համաձայն այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր սկզբունքներից են քաղաքացիական ու հումանիտար հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը:
-Տաջիկստանի նախագահն անցած շաբաթ Բելառուսի մայրաքաղաք Մինսկ ուղևորվելով մասնակցեց ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Այս գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները զրուցեցին միջազգային զարգացումների և հավաքական անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի կապակցությամբ և այդ կազմակերպության հիմնադրման տարեդարձի ու նաև միջազգային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ հայտարարություն ընդունեցին: Այս նիստի ընթացքում ՀԱՊԿ ղեկավարները քննարկեցին մինչև 2025 թվականը ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարության գործադրման մասին բանաձևի նախագիծը:
-2011 թվականից ի վեր Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գալինա Սաիդովան անցած շաբաթ հեռացվեց ու այդ պաշտոնում նրան փոխարինեց Բաթեր Խաջեովը: Սաիդովան Ուզբեկստանի ամենաշատ վաստակն ունեցող պաշտոնատարներից էր: Նա, որ էկոնոմիկայի նախարարության մեջ իր պաշտոնավարությունն սկսել էր 2000 թվականի սկզբին այդ երկրի նախկին փոխվարչապետ Ռոսթամ Ազիմովի մերձավորներից էր: Անցած շաբաթ իր պաշտոնից հեռացվեց նաև Ուզբեկստանի արտաքին տնտեսական հարաբերությունների, ներդրման ու առևտրի նախարար Էլիար Ղանիևը: Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիայևն անգամներ քննադատել էր Գալինա Սաիդովայի ու Էլիար Ղանիևի գործունեությունը:
-Ղրղզստանի ու Ղազախստանի նախագահներն անցած շաբաթ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին առընթեր հանդիպելով ընդգծեցին երկու երկրի հարաբերություններում առկա հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպման ժամանակ Ղրղզստանի ու Ղազախստանի նախագահները քննարկման ենթարկեցին նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու նաև սահմանային խնդիրներին վերաբերող հարցերը:
-Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունն իր զինված ուժերի համար «Մի-35» տեսակի 12 ռազմական ուղղաթիռներ գնելու պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից «Ռուս-աբարոն-Էքսպորթ» ընկերության հետ: Պայմանագիրը ստորագրվեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նոյեմբերի սկզբին Ուզբեկստան կատարած այցի ժամանակ:
-Թուրքմենստանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը հայտարարեց այդ երկրում խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Համաձայն հանձնաժողովի հայտարարության այդ երկրի խորհրդարանական ընտրությունների գործընթացը մեկնարկեց դեկտեմբերի 4-ին: Թեկնածուների առաջադրումը կատարվելու է մինչև ընտրությունների թվականից 60 օր առաջ և այդ ընթացքում քաղաքական կուսակցությունները և հասարակական ու ժողովրդային խմբավորումներն ու հավաքականությունները ներկայացնելու են իրենց ծրագրերը:
---------------------------
Բարեկամներ այս բաժնում առավել մանրամասն հայացք կնետենք տարածաշրջանի գլխավոր իրադարձություններին:
Անցած շաբաթ Երևանում Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմը տեղեկացրեց բոլոր բնագավառներում ու մասնավորապես տնտեսական ոլորտում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնման համար Երևանի պատրաստակամությունը:
Հանդիպման ժամանակ Զարիֆն անդրադառնալով երկու երկրի պատմական հարաբերություններին ընդգծեց քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման և երկու երկրի տնտեսական միջպետական համատեղ հանձնաժողովի նիստերի գումարման անհրաժեշտությունը: Զարիֆն անդրադառնալով երկու երկրի առևտրականների համաժողովի կազմակերպմանը մասնավոր բաժինը տնտեսական հարաբերությունների շարժիչ ուժը համարեց և ընդգծեց նավթի, գազի, էլելտրաէներգիայի, տարանցման բնագավառում երկու երկրի միջև համագործակցությունների, տրանսպորտային հնարավորությունների ստեղծման, ընկերությունների աշխատանքի ճամփին առկա արգելքների վերացման ու նաև երկկողմ հասարակական շփումների նշանակությունը:
ԻԻՀ ԱԳ նախարարի Երևան կատարած ուղևորության ընթացքում նաև գումարվեց երկու երկրի առևտրականների ու գործարարների համաժողովը: Համաժողովի ընթացքում Զարիֆը տեղեկացրեց մոտ ապագայում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ սակագների կապակցությամբ համաձայնագրի ստորագրման մասին և ասաց, որ այդ ուղղությամբ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև տարվող բանակցությունների արդյունքներն ամփոփվել են և մոտ ապագայում արտոնյալ սակագների համաձայնագրի ստորագրմամբ կողմերի միջև համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն:
Զարիֆը նկատեց. «Հայաստանի անկախացումից ի վեր Իրանն ու Հայաստանը սերտ ու աճող հարաբերություններ են ունեցել և որպես հարևան երկրներ երկու երկրի համակողմանի հարաբերությունների ընդլայնման ճամփին որևէ արգելք գոյություն չունի»: Նա ասաց, որ երկու երկրի կառավարությունների պարտականությունն է հող նախապատրաստել տարբեր մակարդակներում երկու երկրի ժողովուրդների միջև շփումների ընդլայնման համար, որը ներառում է երկու երկրի հասարակական խավերի, մտավորականության ու էլիտայի և առևտրականների ու գործարարների միջև կապերը: Նաև փորձ է կատարվել անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման միջոցով համագործակցությունների համար քաղաքական ու իրավական հիմք ստեղծել, որը պիտի դյուրություններ ստեղծի երկու երկրի միջև առևտրաշրջանառության ու ներդրման համար:
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները:
Ս. Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիներին երկու երկրները կառուցել են բարեկամական և փոխըմբռնման ու հարգանքի վրա հիմնված հարաբերություններ:Նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաև ապագայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ:
ԻԻՀ ԱԳ նախարարն էլ այս հանդիպման ժամանակ ընդգծելով, որ միջպետական հանձնաժողովի նստաշրջանը կարող է խթան հանդիսանալ երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ընդգծեց Արաքս գետի աղտոտվածության վերացման անհրաժեշտությունը:
-------------
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ցանկացած առանջընթաց միայն դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան բանակցությունների վրա: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:
------------------
Ղրղզստանի նախագահ Սառանբայ Ջին Բեյկովն ու Ղազախստանի նախագահ Նուրսոլթանն Նազարբայևը Մինսկում գումարված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին առընթեր հանդիպում ու զրույց ունեցան:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, մասնավորապես սահմանային խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր: Նազարբայևն այս հանդիպման ընթացքում անդրադառնալով Աստանա-Բիշկեկ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ասաց. «Այս պահին երկու երկրի միջև սահմանային տարաձայնությունների կարգավորման շուրջ համագործակցության փաստաթուղթը մշակվում է երկու երկրի պաշտոնատարների կողմից»: Նա հավելեց, որ մինչև այս փաստաթղթի վերջնական վավերացումը Ղազախստանը սահմանակետերում դյուրություններ կստեղծի Ղրղզստանի քաղաքացիների Համար: Ջին Բեյկովն էլ այս հանդիպման ժամանակ ասաց, որ երկու երկրի միջև համագործակցության նոր համաձայնագիրը մշակվում է և երկու երկրներն անցյալի նման կշարունակեն համագործակցությունները: