Ելք դեպի լույս 229
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 16-19-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 16-17-րդ այաները.
قال فبما اغويتني لاقعدن لهم صراطك المستقيم / ثم لاتينهم من بين ايديهم و من خلفهم و عن ايمانهم و عن شمائلهم و لا تجد اكثرهم شاكرين
«Հարձակումներս պիտի բազմապատկեմ, նրանց չորս կողմերում որոգայթներ պիտի լարեմ: Շատ քչերը քեզ երախտապարտ կլինեն»:
Այս այաներում կարդում ենք, որ սատանան մարդուց վրեժ լուծելու համար երդվում է, որ նրան էլ իր պես կմոլորեցնի և կստեղծի պայմաններ, որ մարդը վտարվի երկնային արքայությունից: Սատանան ասում է. Ես մարդու վրա չորս կողմից հարձակվելու եմ և չորս կողմերից էլ մոլորեցնելու եմ նրան: Ասում են, որ երբ մարգարեն երդվում է, հրեշտակներն ասում են,-«Ով Աստված, մարդն ինչպես պետք է փախչի նրա գայթակղություններից»: Աստված պատասխանում է,-« Երկու ճանապարհ` ներքևից և վերևից, բաց են: Երբ մարդը ձեռքը բարձրացնի դեպի երկինք աղոթելու համար և ճակատը հպի հողին, ազատվելու է սատանայի չարիքներից»:
Այս այաներից սովորում ենք.
1. Սխալ է , երբ մարդը մեղք է գործում և ասում է, թե երևի Աստված է այդպես կամեցել:
2. Սատանան մարդու թշնամին է: Չպետք է նրան հետևել և պետք է հնազանդ լինել գթառատ Աստծուն:
3. Սատանայի գայթակղությունները շրջապատել են մարդուն: Ուրեմն պետք է զգույշ լինել:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 18-րդ այան.
قال اخرج منها مذئوما مدحورا لمن تبعك منهم لاملان جهنم منكم اجمعين
«Արարիչն այս բառերը արտասանեց. Կորիր արքայությունից, ծածկված նախատինքով և առանց ներման արժանանալու հույսի: Քո հետևորդները դժոխքում կընկերակցեն քեզ»:
Ի պատասխան սատանային , որն ասում է. «Ես մոլորեցնելու եմ մարդկանց, Աստված ասում է: Դու և նա, ով հետևի քեզ, նվաստանալու եք և ձեզ բաժին է հասնելու դժոխքը»:
Սատանան մեղք գործեց իր գոռոզամտության, ինքնահավանության և Աստծո հրամաններին չհնազանդվելու պատճառով: Եվ այն մարդը, ով չենթարկվի Աստծուն , գնալու է սատանայի ճանապարհով:
Այս այայից սովորում ենք.
1. Սատանան գայթակղում է: Սակայն երբեք ոչ մի մարդ պարտավոր չէ կատարել այն, ինչ սատանան իրենից ուզում է: Եթե մարդն այս աշխարհում հետևի սատանային, հանդերձյալ կյանքում էլ նույնն է լինելու:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 19-րդ այան.
و يا آدم اسكن انت و زوجك الجنه فكلا من حيت شئتما و لاتقربا هذه الشجره فتكونا من الظالمين
«Իսկ դու, Ադամ, կողակցիդ հետ միասին ապրեք արքայության մեջ և այնտեղ աճող բոլոր բույսերից կերեք ձեր ուզածի չափով: Միայն այս ծառին չմոտենաք, որովհետև մեղք կգործեք»:
Այս այան և մյուս այաները խոսում են այն մասին, որ Ադամն ու իր կինը, ապրում էին դրախտում, սակայն նրանք էլ սատանայի պես, Աստծո հրամանին չենթարկվելու պատճառով վտարվեցին դրախտից ու կանգնեցին խնդիրների առջև: Այան ասում է. Մենք Ադամի ու իր կնոջ համար ստեղծել էինք դրախտային մի այգի` տարբեր ծառերով ու մրգերով ու թույլ տվեցինք, որ նրանք վայելեն այդ ամենը: Միայն մի ծառից արգելեցինք օգտվել, սակայն նրանք օգտվեցին այդ ծառի պտղից ու մեծ խնդիրներ առաջացրին իրենց համար: Շատ կրոնագետներ համոզված են, որ այդ դրախտը ոչ թե աստվածայինն է այլ աշխարհիկը , որը գտնվում էր այս մոլորակի վրա: Սակայն Ադամն ու իր կինը վտարվեցին այդ դրախտից: Իսկ երկնային դրախտում չկա արգելված պտուղ և չար ու բարի արարք:Այս այայից սովորում ենք.
1. Աստված մարդու համար ստեղծեց ապրելու լավ պայմաններ, սակայն մարդն անհնազանդ լինելու պատճառով, բազում դժվարություններ տսեղծեց իր համար:
2. Չզբաղվենք շատակերությամբ, քանի որ Ադամն իր ստամոքսի ցանկությունը բավարարելու համար վտարվեց դրախտից:
3. Արգելվածը կամ անընդունելին նեկայացնելուց առաջ, նախ պետք է ներկայացնել թե ինչն է ընդունելի:
4. Ոչ միայն մեղքն է արգելված, այլ հենց մեղքին մոտենալը:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 229-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։