Դեկտեմբեր 10, 2017 15:45 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 20-23-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 20-21-րդ այաները.

فوسوس لهماالشيطان ليبدي لهما ما وري عن سوء اتهما و قال ما نهاكما

ربكما عن هذه الشجره الا ان تكونا ملكين او تكونا من الخالدين / و قاسمهما

اني لكما لمن الناصحين

 «Սատանան նրանց հորդորեց բացել աչքերը և տեսնել միմյանց մերկությունը, որ նախքան այդ չէին տեսել և ասաց. Աստված արգելել է ուտել այս ծառի պտուղը, քանի որ վախենում է, որ եթե ուտեք հրեշտակ կդառնաք ու կանմահանաք»:

«Սատանան երդվեց, որ ճշմարիտ է խոսում և իրենց հավատարիմ խորհրդականն է: Խաբվելով այս ծուղակին, նրանք կերան արգելված պտուղը և անմիջապես տեսան, որ մերկ են ու սկսեցին ծածկվել այգում աճող ծառերի տերևներով: Աստված գոչեց. Ադամ, միթե՞ քեզ արգելված չէր այս պտղից ուտել: Միթե՞ ձեզ չէի զգուշացրել, որ սատանան ձեր թշնամին է»:

Երբ սատանան վտարվեց Աստծո արքայությունից, երդվեց, որ վրեժ կլուծի Ադամից, որովհետև այդ ամենը  տեղի ունեցավ նրա պատճառով: Այս այայում խոսվում է սատանայի առաջին սադրանքի մասին և ասում, որ չնայած Աստված Ադամին ու Եվային թույլ չտվեց ուտել արգելված պտուղը, բայց սատանան նրանց ասաց. «Աստված արգելել է ուտել այս ծառի պտուղը: Սակայն եթե դուք այն ուտեք, կդառնաք հրեշտակներ»: Մինչ այդ, Ադամն ու Եվան չէին լսել սուտ խոսք, ուստի սատանային հաջողվեց նրանց խաբել ու նրանք մոռացան Աստծո հրամանը: Սատանան  ցանկանում էր Ադամից ու Եվայից խլել ամոթը և նրանց ներկայացնել մերկ, որպեսզի առիթ ստեղծեր այլ մեղքերի համար:

Այս այաներից սովորում ենք.

1. Սատանան ոչ մեկին չի պարտադրում մեղք գործել: Նա ընդամենը գայթակղում է և մարդն ինքը պետք է ընտրի ճիշտն ու սխալը:

2. Մերկությունը  սատանայի նպատակներից է: Պետք է զգույշ լինենք, որպեսզի չկատարենք մի քայլ և դրա հետևանքով ոչնչանա ամոթի քողը:

3. Սատանան մարդուն խաբում է սին երազներով ու հույսերով:

4. Ամեն երդում չէ, որ վստահելի է: Նույնիսկ սատանաները կարող են երդվել:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 22-րդ այան.

فدلهما بغرور فلما ذاقا الشجره بدت لهما سوء اتهما و طفقا يخصفان عليهما

من ورق الجنه و نادا هما ربهما الم انهكما عن تلكما الشجره و اقل لكما ان

الشيطان لكما عدو مبين

«Սատանան երդվեց, որ ճշմարիտ է խոսում և իրենց հավատարիմ խորհրդականն է: Խաբվելով այս ծուղակին, նրանք կերան արգելված պտուղը և անմիջապես տեսան, որ մերկ են ու սկսեցին ծածկվել այգում աճող ծառերի տերևներով: Աստված գոչեց. Ադամ, միթե՞ քեզ արգելված չէր այս պտղից ուտել: Միթե՞ ձեզ չէի զգուշացրել, որ սատանան ձեր թշնամին է»:

Այնուամենայնիվ , սատանան հաջողեց իրականացնել իր ծրագիրը և Ադամն ու Եվան դեռ չէին ճաշակել այդ ծառի մրգից, երբ տեսան իրար մերկությունն  ու պարտավոր եղան ծածկվել: Նրանք հավաքեցին ծառերի տերևներն ու իրենց համար հագուստ պատրաստեցին: Այդ ժամանակ հնչեց Աստծո խոսքը. «Ինչո՞ւ չլսեցիք Աստծո հրամանն  ու խաբվեցիք սատանայի խոսքերին: Միթե՞ չգիտեիք, որ սատանան նեղացած է ձեզանից և փորձում է վրեժ լուծել: Միթե՞ չգիտեիք, որ սատանան ձեր թշնամին է և դա չի թաքցնում»: 

Այս այայից սովորում ենք.

1. Կին թե տղամարդ, երկուսն  էլ գայթակղության են ենթարկվում սատանայի կողմից:

2. Մերկությունը աստվածային պատիժ է և ոչ թե քաղաքակրթության կամ զարգացման նշան: Աստվածային հրամաններին անուշադիր լինելն ու անընդունելի ուտեստ ուտելը, նման է նրան, որ առիթ ստեղծվի, որպեսզի մարդը մերկանա և կորցնի իր ամոթը:

3. Մարդը ցանկանում է հագուստով ծածկվել բնազդաբար: Մարդիկ մանկությունից  ցանկանում են ծածկել իրենց մերկությունը:

4. Պետք է ճանաչել իսկական թշնամուն և նրանից հեռու չլինել: Պետք է թշնամու դեմ միշտ լինել պատրաստ և զգույշ:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 23-րդ այան.

قالوا ربنا ظلمنا انفسنا و ان لم تغفرلنا و ترحمنا لنكونن من الخاسرين

«Նրանք պատասխանեցին . Տեր հանցավոր ենք, և եթե մեզ չգթաս, կկործանվենք»:

Չնայած սատանան  խաբեց Ադամին ու Եվային, նրանք շատ արագ հասկացան իրենց սխալը և դիմեցին Աստծուն, ասելով. «Մենք ինքներս մեր դեմ չարիք գործեցինք և քեզանից խնդրում ենք, որ մեզ ներես»: Մարդն ու սատանան երկուսն էլ սխալ եղան: Սակայն սատանան զղջալու փոխարեն փորձեց արդարանալ: Իսկ Ադամն ու Եվան խոստովանեցին իրենց սխալը և փորձեցին փոխարինել դա: Ուստի Աստված սատանային հեռացրեց իր արքայությունից և անիծեց, իսկ Ադամին ու Եվային ներեց:

Այս այայից սովորում ենք.

 1. Չհնազանդվելով Աստծուն, մարդն ինքն իրեն է վնասոմ:

2. Ադամն ու Եվան և' մեղքի մեջ էին մասնակից և' զղջման: Տղամարդու և կնոջ միջև մեղք գործելու և զղջալու ժամանակ տարբերություն չկա: Ընդհանրապես մարդը, անկախ իր սեռից, պետք է ձգտի կատարելագործության:

3. Միայն Աստծո առջև պետք է խոստովանենք մեր մեղքը:

4. Մեղքը վնաս է ոչ միայն մարդուն, այլ նաև հասարակությանը և միայն զղջալով կարելի է վնասի առաջն առնել:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 230-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ