Դեկտեմբեր 10, 2017 15:54 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 24-27-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 24-25-րդ այաները.

قال اهبطوا بعضكم لبعض عدو و لكم في الارض مستقر و متاع الي حين / قال

فيها تحيون و فيها تموتون و منها تخرجون

  «Աստված պատասխանեց. Իջեք ներքև: Իրար թշնամի կլինեք այլևս: Երկիրը պիտի լինի ձեր բնակավայրը և ժամանակավոր վայելքը:Այնտեղ պիտի ապրեք և այնտեղ պիտի մեռնեք»:

Այս այաներն ասում են, որ Աստված Ադամին ու Եվային հրամայեց հեռանալ դրախտային այգուց և հաստատվել երկրի վրա:«Կմնաք այնտեղ, քանի դեռ Աստված կամենա և կապրեք ու այդ աշխարհից կհեռանաք, որպեսզի դատաստանի օրը հարություն առնեք ու պատասխանեք Աստծուն-». ասաց Աստված: Այս այաները խոսում են թշնամության մասին, մի կողմից մարդկանց  և մյուս կողմից  սատանայի ու մարդու միջև: Իսկ դրախտում նման թշնամություններ գոյություն չունեն:

Այս այաներից սովորում ենք.

1. Ծնողների քայլերը կարող են նրանց սերունդների կործանման կամ զարգացման վրա մեծ դերակատարություն ունենալ: Ադամի ու Եվայի անհնազանդությունը պատճառ դարձավ, որ մարդը խորտակվի ու իր կյանքը շարունակի երկրի վրա:

2. Աշխարհը հակասությունների ու կոնֆլիկտների վայր է և շահերի բախումը այդ թշնամությունների արմատն է:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 26-րդ այան.

يا بني آدم قد انزلنا عليكم لباسا يواري سوء اتكم و ريشا و لباس

التقوي ذلك خير ذلك من آيات الله لعلهم يذكرون

«Ով Ադամի զավակներ: Ձեզ համար շոր ուղարկեցինք, որպեսզի ծածկեք Ձեր մերկությունը /տվեցինք նաև թանկարժեք զարդեր/, բայց ամենաթանկարժեք  ծածկոցը բարեպաշտությունն է: Սրանք են Աստծո պատվիրանները և գուցե մարդիկ մտածեն դրանց մասին»:

Այս այայում Աստված ասում է, որ երբ Ադամն ու Եվան հաստատվեցին երկրի վրա, նրանց համար տեղծվեցին միջոցներ, որպեսզի զգեստավորվեն: Կենդանիների կաշին և' ծածկում է մարդու մարմինը և' նաև զարդ է համարվում: Այս ավանդույթը շարունակվեց մինչ այսօր, հազարավոր տարիներ հետո, մարդը ամենաթանկարժեք հագուստը պատրաստում է հենց այս աստվածային բարիքից: Աստված ասում է, որ հենց այս հագուստը մարմնի հագուստն է: Իսկ ամենակարևոր զգեստն առաքինության զգեստն է, որը թույլ չի տալիս, որ մարդու սխալներն ի հայտ գան: Զգեստ, որը մարդուն մաքուր է պահում, անարատ ու ամոթխած: Այս զգեստն է, որ մարդուն բարոյապես փրկում է:

Այս այայից սովորում ենք.

1. Սատանան փորձում է մերկացնել մարդուն և վերացնել նրա զգեստը: Իսկ Աստված ստեղծում է մարդուն զգեստավորելու հնարավորություններ:

2. Մարդու գեղեցկությունն ընդունելի է մարդու կողմից և զարդերից օգտվելը մինչև այն ժամանակ որ հարամ չէ, արգելված չէ:

3. Մարդու զգեստը բամբակից է, բրդից կամ կաշվից և բոլորն էլ Աստծո ստեղծածն են: Մարդը պետք է այս մասին մտածի:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 27-րդ այան.

يا بني آدم لايفتننكم الشيطان كما اخرج ابويكم من الجنه ينزع عنهما

لباسهما ليريهما سوء اتهما انه يراكم هو و قبيله من حيت لا ترونهم انا

جعلنا الشيطاطين اولياء للذين لايومنون

«Ով Ադամի զավակներ, թող սատանան ձեզ չհրապուրի, ինչպես որ հրապուրեց ձեր նախնիներին: Արքայությունից վտարվելու պատճառ դարձավ, երբ նրանց վրայից ծածկող քողը վերցնելով, երևան հանեց նրանց մերկությունը: Սատանան և իր հետևորդները  տեսնում են ձեզ, բայց դուք չեք տեսնում նրանց: Նրանք անհավատների ղեկավարներն են»:

Քանի որ սատանայի թշնամությունը ոչ միայն Ադամի ու Եվայի նկատմամբ էր, այլ ընդհանրապես մարդկային ողջ ցեղի: Աստված այս այայում Ադամի զավակներին ասում է, որ թույլ չտան սատանային իրենց խաբել այնպես, ինչպես իրենց հայրերին ու մայրերին: Աստված ասում է. Սատանան կարողացավ իր գայթակղությամբ ձեր հորն ու մորը աստվածային դրախտից հեռացնել, մերկացնելով նրանց , որպեսզի նրանց թերությունները ի հայտ գան: Սատանան այնպիսին է, որ կարող է մարդուն տեսնել, իսկ մարդը` ոչ: Այդուհանդերձ, սատանան չի կարող մարդուն պարտադրել մեղք գործել: Նա փորձում է գայթակղությամբ իր գործն առաջ տանել:

Այս այայից սովորում ենք.

1. Վտանգը միշտ առկա է մեր կողքին: Ուրեմն պետք  է միշտ ուշադիր լինենք, որպեսզի չշեղվենք ճիշտ ճանապարհից:

2. Մերկությունը պատճառ դարձավ, որ Ադամն ու Եվան հեռացվեն աստվածային արքայությունից: Ուրեմն այն բոլոր ծրագրերը, որ նպատակ ունեն մերկացնել մարդուն, սատանայական են:

3. Սատանան միայնակ չէ և կան մարդիկ, ովքեր հետևում են նրան:

4. Իրական հավատքը թույլ չի տա, որ մարդը ենթարկվի սատանային:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 231-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy

Մնացեք խաղաղությամբ։