Դեկտեմբեր 10, 2017 16:14 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 28-30-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 28-րդ այան.

واذا فعلوا فاحشته قالوا وجدنا عليها ابائنا والله امرنا بها قل ان

الله لايامر بالفحشاء اتقولون علي الله ما لاتعلمون

 «Երբ նենգամիտները ոտնակոխեն օրենքները, կասեն. Մեք հետևում ենք մեր նախնիների սովորություններին: Աստված այսպես է հրամայել: Պատասխանիր. Անկարելի է, որ Աստված հրամայած լինի ամոթալի գործ անել: Ինչու՞ եք խոսում Աստծո մասին, երբ ոչինչ չգիտեք»:

Այս այան խոսում է  տգիտության ժամանակաշրջանոմ մարդու մերկության վերաբերյալ և ասում , որ Մեքքայի անհավատները, Աբրահամի ավանդույթի համաձայն, ամեն տարի կատարում են Հաջջի ուխտագնացությունը: Նրանք համոզված են, որ ուխտագնացի հագուստը պետք է մաքուր լինի և պատկանի հենց իրենց: Ուստի երբ կասկածում են, որ իրենց հագուստը կարող է լինել ոչ մաքուր, մերկանում էին և ավանդույթի համաձայն պտտվելով Քյաաբեի շուրջը, իրականացնում այդ ծիսակարգը: Այս այայում Ղուրանը նրանց արարքը շատ տգեղ համարելով ասում է. Անհավտաներն իրենց գործը արադարացնելու համար ասում են, որ  իրենց նախնիները նույնպես այդպես են արել, և իրենք  կատարում են այն, ինչ Աստված է ասել:

Այս այայից սովորում ենք.

1. Չպետք է կուրորեն հետևել անցյալին: Պետք է մշտապես առաջնորդվել տրամաբանությամբ:

2. Աստծուն աղոթելիս պետք է կատարել այն , ինչ կամենում է Աստված և չպետք է այդ արարողությանը խառնել սնոտիապաշտությունը:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 29-րդ այան.

قل امر ربي بالقسط و اقيموا وجوهكم عند كل مسجد وادعوه مخلصين له الدين

كما بداكم تعودون

 «Ասա նրանց. Աստված ինձ հրամայել է արդար գործել: Ձեր ճակատն այն կողմ դարձրեք`ուր պաշտում են նրան: Նրա անունը կանչեք , անկեղծ եղեք ձեր հավատքի մեջ: Ինչպես ոչնչից ձեզ ստեղծեց, այնպես էլ իր մոտ պիտի կանչի»:

Անհավատների անհիմն խոսքին ի պատասխան,  այս այան  ասում է. Աստված մշտապես ասում է, որ մարդը պետք է լինի բարի, մաքուր և ճշմարիտ և ձեզանից պահանջում է, որ սրբավայրերում միայն իր մասին մտածեք ու սնոտիապաշտության մասին չմտածեք: Բոլորս վերադառնալու ենք դեպի Աստված և նա կարող է մեզ վերակենդանացնել, ինչպես որ ստեղծեց առաջին անգամ»:

Այս այայից սովորում ենք.

1. Արդարությունն աստվածային պատվիրաններից ամենակարևորներից է:

2. Սրտանց ծառայությունն Աստծուն, պայմաններ է ստեղծում արդարության տարածման համար: 

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 30-րդ այան.

فريقا هدي و فريقا حق عليهم الضلاله انهم اتخذوا الشياطين اولياء من دون

الله و يحسبون انهم مهتدون

 «Ձեզանից ոմանց կլուսավորի, մյուսներին մոլորության մեջ կթողի: Վերջինները Աստծո փոխարեն սատանային որպես պաշտպան կընդունեն և կմտածեն, որ արդար ճանապարհով են ընթանում»:

Այս այան ասում է, որ մի խումբ մարդիկ հետևում են Աստծո պատվիրաններին և առաջնորդվում են: Սակայն մի ուրիշ խումբ, չհնազանդվելով Աստծուն և հետևելով սատանային, մոլորվում են: Չնայած նրանք կարծում են որ այդպես չէ: Սխալ կարծիքները մշտապես վտանգ են համարվում մարդու համար: Դա այն դեպքն է, երբ մարդը  բռնել է խորտակման ուղին, սակայն իրեն թվում է, որ դա երջանկության ճանապարհն  է:  Դա սատանայի ծրագիրն է, որը սխալը մարդուն որպես ճիշտ է ցույց տալիս և նրան հրավիրում գնալ այդ ճանապարհով, ինչն էլ վերջինս անում է: Ղուրանն ասում է, որ մարդիկ իրենց սխալ արարքները համարում են ճիշտ: Սակայն նրանք խորտակվում են և  ձեռնունայն գնում մյուս աշխարհ:

Այս այայից սովորում ենք.

1.Աստված մարդուն դեպի ճիշտ ճանապարհ  է առաջնորդում, իսկ մարդը մոլորվում է իր սխալ ընտրության պատճառով:

2. Հրաժարվել Աստծուց, այսինքն` ընկնել սատանայի թակարդը:

3. Զգուշ լինենք, որ չդասվենք նրանց շարքին, ովքեր մեր կարծիքով գնում են ճշմարիտ ճանապարհով, երբ իրականում նրանց արարքները միայն սխալ են:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 232-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy Մնացեք խաղաղությամբ