Ելք դեպի լույս 233
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 31-33-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 31-րդ այան.
يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد و كلوا و اشربوا و لا تسرفوا انه
لايحب المسرفين
«Ով Ադամի զավակներ, ամեն անգամ, որ մզկիթ գնաք, Ձեր ամենագեղեցիկ զգեստները հագեք: Կերեք և խմեք, բայց չափավոր եղեք, Որովհետև Աստված չի սիրում ծայրահեղության մեջ ընկնողներին»:
Աստված այս այաում ասում է. Ադամի զավակներ, ուշադիր եղեք զգեստավորվելիս և Մեքքա ուխտագնացության ժամանակ, արարողության ժամանակ մի մերկացեք ու յուրաքանչյուր մզկիթ մտնելիս կատարեք այն բոլոր արարողությունները, որ պահանջվում են ձեզանից: Իսլամական աղբյուրներում նույնպես գեղեցիկ զգեստը, անուշ բուրմունքը և կոկիկ լինելը, աղոթելու համար մզկիթ մտնելիս կարևոր են համարվում և կրոնական առաջնորդները հարգել են դա: Այնուհետև այան խոսում է ուտելու և խմելու մասին և ասում . Աստվածային բարիքներից օգտվեք, սակայն մի վատնեք դրանք: Քանի որ երբ Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, վտարվեցին դրախտից: Այս այան նրանց զավակներին պատվիրում է զգույշ լինել, որպեսզի իրենք էլ չպատժվեն և աստվածային բարիքներից օգտվելու ժամանակ, կատարեք Աստծո պատվիրանները:
Այս այայից սովորում ենք.
1. Մզկիթը Աստծո տունն է և Աստծո ծառաների հավաքատեղին: Ուրեմն, պետք է այնտեղ լինել մաքուր և կոկիկ:
2. Հոգու սնունդը ավելի կարևոր է, քան ֆիզիկականը:
3. Մարդը պետք է Աստծո բարիքները օգտագործի չափի մեջ և չվատնի դրանք:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 32-րդ այան.
قل من حرم زينه الله التي اخرج لعباده و الطيبات من الرزق قل هي
للذين آمنوا في الحيوه الدنيا خالصه يوم القيامه كذلك نفصل الايات لقوم
يعلمون
«Ասա նրանց. Ո՞վ կարող է Աստծո ծառաներին արգելել պճնվել ի պատիվ իրեն` իր շնորհած զարդերով և սնվել այն ուտեստներով, որ իր առատաձեռնութամբ է բաշխել: Աշխարհի բարիքներից օգտվում են և՛ հավատացյաները և՛ անհավատները: Սակայն հանդերձյալ կյանքում բարիքները հասանելի են միայն հավատացյալներին: Այս կերպ Աստված իր պատվիրանները բացատրում է իմաստուններին»
Այս այան ասում է. Ով է ձեզ ասել, որ հարամ է և անընդունելի է աստվածային բարիքներից օգտվելը: Աստված դրանք ստեղծել է ձեզ համար, որպեսզի հավատացյալ և բարի զավակները օգտվեն դրանցից: Աստված անհավատներին նույնպես չի ագելում այդ բարիքներից օգտվել: Իհարկե խնդիրը հանդերձյալ կյանքն է, որտեղ անհավատները զրկվելու են աստվածային բարիքներից, իսկ հավատացյալներին դրանք մշտապես հասանելի են լինելու: Մարդիկ այս կապակցությամբ գնում են ծայրահեղությունների: Մի մասը այդ բարիքները օգտագործում է չափից դուրս, իսկ մեկ այլ խումբ, ընդհանրապես անտեսելով իր բնական կարիքները, չի օգտվում դրանցից; Ղուրանը մերժելով ծայրահեղությունը, առաջին խմբին ասում է. Մի վատնեք իսկ երկրորդ խմբին հարցնում է. Ինչո՞ւ չեք օգտվում այն բարիքներից, որ թույլատրել է Աստված:
Այս այայից սովորում ենք.
1. Չպետք է գնալ ծայրահեղության և օգտագործել այն ամենը, ինչ պատվիրել է Աստված, միաժամանակ չվատնելով դրանք:
2. Աստված հավատացյալներին քաջալերում է օգտագործել իր բարիքները և հալալ զարդերը կրոնական օրենքների շրջանակում:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 33-րդ այան.
قل انما حرم ربي الفواحش و ما ظهر منها و ما بطن و الاثم والبغي
بغير الحق و ان تشركوا بالله ما لم ينزل به سلطانا و ان تقولوا علي الله
مالا تعلمون
«Ասա. Աստված արգելել է թե' գաղտնի և թե' առերես ոճիր գործելը, անօրինությունը և անարդար բռնությունը: Ձեզ տրված չէ իշխանություն` կուռքեր ստեղծելու և իր մասին չիմացած բաներ խոսելու»:
Որոշ հավատացյալների թվում է, թե իրենք միայն պետք է աղոթեն և մեկուսանան հասարակությունից: Ղուրանն ի պատասխան ասում է. Աստված որոշել է, թե այս աշխարհում ինչն է ճիշտ և ինչը` անընդունելի: Պետք չէ մեկուսանալ և չօգտագործել աստվածային բարիքները : Այան մարդուն կոչ է անում օգտվել աստվածային բարիքներից, սակայն մեղք չգործել: Այն ասում է. Եղեք Աստծուն հնազանդ: Մի կատարեք սխալ քայլեր և սնոտիապաշտ մի եղեք ու մի ոտնահարեք ուրիշների իրավունքները:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծո կողմից որոշված հալալները շատ են ու հարամները չնչին: Աստված մարդու ձեռքը բաց է թողել, որպեսզի օգտվի իր բարիքներից և միայն որոշ տեղերում է նրան սահմանափակել:
2. Աստված չի ընդունում միայն սխալ քայլերը, որոնք արատավորում են մարդու հոգին և մարմինը:
3. Մեղքը մեղք է, անկախ այն բանից, թե ուրիշներն այդ մասին գիտեն թե ոչ:Սխալ է այն կարծիքը, թե մեղքը այն ժամանակ է մեղք, երբ ուրիշները տեղեկանում են դրա մասին:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 233-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։