Ելք դեպի լույս 234
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 34-38-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 34-րդ այան.
و لكل امه اجل فاذا جاء اجلهم لايستاخرون ساعه و لايستقدمون
«Յուրաքանչյուր ազգի համար, կյանքի սամանը նախապես է որոշված: Երբ ժամը գա, ոչոք չի կարող այն արագացնել կամ ուշացնել»:
Մարդիկ հաճախ մոռանում են մի կարևոր փաստ և դա մահն է ու կյանքի ավարտը: Քանի որ ըստ Ղուրանի ,ոչ միայն մարդիկ, այլ նաև քաղաքակրթությունները և ժողովուրդները, հարատև չեն. Մեծ քաղաքակրթություններ դարերի ընթացքում տարբեր պատճառներով ոչնչացել են: Գերտերությունները մտածում են, որ երբեք չեն ոչնչանա , սակայն այս այան ասում է. Եթե Աստված կամենա, բոլորը կոչնչանանան, առանց րոպեիս կուշացման:
Այս այայից սովորումենք
1. Բոլոր առիթներն ու հնարավորությունները վերջանալու են: Ուրեմն պետք է լավագույնս օգտագործել դրանք:
3. Բռնատերերը պետք է հասկանան, որ իրենց ժամանակը նույնպես ավարտվելու է և պետք է պատասխան տան իրենց արարքների համար:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 35 և 36-րդ այաները․
يا بني آدم اما ياتينكم رسل منكم يقصون عليكم آياتي فمن اتقي و اصلح
فلا خوف عليهم و لاهم يحزنون / والذين كذبوا باياتنا واستكبروا عنها اولئك
اصحاب النار هم فيها خالدون
«Ով Ադամի զավակներ, Ձեր միջից կգան մարգարեներ, որոնք իմ պատվիրանները կհաղորդեն Ձեզ: Ով երկնչի տիրոջից ու առաքինի գործեր կատարի, սոսկումից ու չարչարանքից զերծ կմնա: Այն գոռոզները, որ հեռանան մեր այաներից, և ուրանան նրա ճշմարտությունը, հավիտենական կրակի մեջ կնետվեն»:
Այս այաներում խոսվում է աստվածային առաջնորդոթյան վերաբերյալ մարդու տարաձայնությունների մասին: Այն ասում է. Աստված մարգարեներին ուղարկում է Ձեզ համար և նրանք մարդկանց բարության կոչ են անում: Եվ մարդիկ բաժանվում են երկու խմբի: Մի խումբը բարեփոխվում է և բռնում մաքրվելու ճանապարհը և երբեք չի զղջում: Այդ մարդիկ չեն վախենում ոչ մեկից, քանի որ աստվածավախ են: Նրանք չեն վախենում նաև դժոխքի կրակից: Մեկ այլ խումբ, կարծրամիտ է և չհետևելով աստվածային առաքյալներին, նրանց սուտ է անվանում: Այս մարդկանց համար կարևոր է միայն աշխարհիկ կյանքի հանգիստը և չգիտեն, որ իրենց հավիտենական տեղը դժոխքում է:
Այս այաներից սովորումենք․
1. Առաքինությանան հրաժեշտ պայմաններից է հասարակության և մարդ ու բարեփոխությունը:
2. Իսկական խաղաղությունը մարդ ու բարեփոխության մեջ է:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 37-րդ այան․
فمن اظلم ممن افتري علي الله كذبا او كذب باياته اولئك ينالهم نصيبهم
من الكتاب حتي اذا جاء تهم رسلنا يتوفونهم قالوا اين ما كنتم تدعون من دون
الله قالوا ضلوا عنا و شهدوا علي انفسهم انهم كانوا كافرين
«Ինչ կա ավելի ամբարիշտ, քան Բարձրյալին նախատելը և նրա պատգամները սուտ համարելը: Կռապաշտները պիտի վայելեն հայտնված բարիքների մի մասը, մինչև որ մահվան հրեշտակը գա և հարցնի նրանց. Ուրեն այն չաստվածները, ում կանչում էիք և նրանց անունը դնում Աստծո անվան կողքին: Կպատասխանեն. Նրանք անհետացան: Եվ այս խոստովանությամբ, իրենք կվկայեն իրենց անհավատությունը»:
Այս այան խոսում է անհավատների մասին, թե ինչպես են ապրել ու նրանք հանդերձյալ կյանքում: Այն ասում է. Հակառակ այն բանի, որ անհավատները մարգարեին ստախոս են անվանում, նրանք իրենք են ստախոսները: Քանի որ հասկացել են ճշմարտությունը, սակայն մերժում են այն: Իհարկե, այս մարդիկ չեն զրկվում աստվածային բարիքներից ու Աստված չի պակսեցնում նրանց բաժինը: Սակայն մահվան մահճում, նրանք խոստովանում են, որ մոլորվել են և ասում են, որ ուրացել են Աստծո բարիքներն ու ժխտել աստվածային այաները»:
Այս այայից սովորում ենք․
1. Ճշմարտությունը ժխտելով, մարդը վնասում է առաջին հերթին ինքն իրեն:
2. Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ունի իր բաժինը, որը որոշվել է Աստծո կողմից:
3. Մարդու առաջին դատավորը նրա խիղճն է:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 38-րդ այան․
قال ادخلوا في امم قد خلت من قبلكم من الجن و الانس في النار كلما دخلت
امه لعنت اختها حتي اذا اداركوا فيها جميعا قالت اخراهم لاولاهم ربنا هولاء
اضلونا فاتهم عذابا ضعفا من النار قال لكل ضعف و لكن لا تعلمون
«Աստված կասի նրանց. Մտեք դժոխքի մեջ, այն հոգիների ու մարդկանց հետ, ովքեր դատապարտված են այնտեղ մնալու / և անհետացել են ձեզանից առաջ/ ում խրճվեք դժխոխքի կրակների մեջ: Ամեն անգամ, որ նոր սերունդը մտնի դժոխք, պիտի անիծի իրենից առաջ եկածին, մինչև որ բոլորը հավաքվեն: Եվ այդ ժամանակ, վերջին եկողը, ցույց տալով առաջինին, պիտի ասի. Տեր Աստված. Ահա նրանք, ովքեր մոլորեցրին մեզ: Մեր կրած պատժի կրկնակին տուր նրանց: Աստված կպատասխանի: Ձեր բոլորի պատիժը ավելացրել ենք կրկնակի անգամ, բայց դուք չգիտեք»:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես են դժոխքի բնակիչները խոսում իրար հետ: Այն ասում է. Երբ դժոխքի բնակիչները գնահատում են իրենց գործերը և մտնում դժոխք, յուրաքանչյուր նոր եկող անիծում է նախորդներին, ասելով, Դուք պատճառ դարձաք, որ մենք այստեղ հայտնվենք, ուստի դուք պետք է կրկնակի պատժվեք:
Այս այայից սովորումենք․
1. Դրախտը խաղաղության վայր է, սակայն դժոխքը` անեծքի: Դրախտայինների միջև գոյություն ունի հարատև բարեկամություն, իսկ դժոխայինները, իրար դեմ կանգնած մշտապես անիծում են իրար:
2. Մեղավորները փորձում են իրենց մեղքը բարդել ուրիշի վրա, կամ գտնել մեղսակից:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 234-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy
Մնացեք խաղաղությամբ։