Ելք դեպի լույս 235
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 39-43-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 39 և 40-րդ այաները.
وقالت اولاهم لاخريهم فما كان لكم علينا من فضل فذوقوا العذاب بما كنتم
تكسبون / ان الذين كذبوا باياتنا و استكبروا عنها لا تفتح لهم ابواب
السماء و لا يدخلون الجنه حتي يلج الجمل في سم الخياط و كذلك نجزي
المجرمين
«Եվ առաջինն ասաց վերջինին. Մեզանից ինչո՞վ եք ավել: Հիմա ճաշակեք այն պատիժը, որին արժանացել եք ձեր արարքներով: Ամբարիշտները, որոնք գոռոզությամբ սուտ հռչակեցին մեր վարդապետությունը, երկնքի դռներն իրենց առջև փակ կգտնեն: Նրանք միայն այն ժամանակ կկարողանան մտնել երկնային արքայություն, երբ ուղտն անցնի ասեղի ծակից; Ապերախտներին այս կերպ ենք վարձատրելու»:
Այս այաներում Ղուրանն ասում է, որ թեև մոլորվածներն իրենց սխալների ու մեղքերի համար մեղադրում են առաջնորդներին, սակայն առաջնորդները, որ ավելի շուտ են եկել դժոխք, ասում են. Դուք հավասար եք մեզ և պետք է մեզ հավասար պատժվեք: Դուք նույնպես մեղավոր եք և պետք է չարչարանքների ենթարկվեք: Աստված ասում է. Այս երկու խմբերից ոչ մեկը չի կարող փախչել դժոխքից և չի կարող արդարանալ: Այդ մարդիկ գոռոզամտության պատճառով չընտրեցին ճշմարիտ ճանապարհը և ժխտեցին այն: Այստեղ Աստված ասում է, որ եթե ուղտը կարողանա անցնել ասեղի ծակից, նրանք էլ կկարողանան խուսափել դժոխքից ու մտնել դրախտ: Բայց նրանց պատիժը ծանր է ու Աստված իրենց նկատմամբ գթառատ չի լինելու:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդու ճակատագիրը աշխարհիկ և հանդերձյալ կյանքերում, կախված է իր գործերից:
2. Մեղքը մարդու առջև փակում է աստվածային գթության դռները:
3. Գոռոզամտությունը հիմքեր է ստեղծում անհավատության համար:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 41-րդ այան:
لهم من جهنم مهاد و من فوقهم غواش و كذلك نجزي الظالمين
«Գեհենը պիտի լինի նրանց անկողինը, կրակը իրենց ծածկոցը: Սա ամբարիշտների արդար վարձն է»:
Այս այան ասում է, որ անհավատների ծածկոցն ու անկողինը դժոխքի կրակն է , որը նրանց շրջապատել է չորս կողմից ու թույլ չի տալիս շնչել: Այս այայում, Աստված անհավատներին երբեմն հանցավոր և երբեմն էլ բռնացող է անվանում, որովհետև հենց հանցանքն ու բռնությունն են ընկած անհավատության հիմքում:
Այս այայից սովորում ենք․
1. Նրանք, որ իրենց հանգիստն են փնտրում հանդերձյալ կյանքում, իրենց տեղը դժոխքում են գտնելու:
2. Կրակը շրջապատելու է բոլոր անհավատներին ու բռնություն կիրառողներին:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 42-րդ այան․
والذين آمنوا و عملواالصالحات لانكلف نفسا الا وسعها اولئك اصحاب الجنه
هم فيها خالدون
«Մենք հավատացյալներից չենք պահանջելու իրենց կարողությունից ավելի: Այն հավատացյալները, որոնք բարիք գործեն, բնակվելու են արքայության մեջ, որտեղ հավիտենական երանության վայրն է»:
Ղուրանը խոսում է ոչ միայն պատժի մասին, այլ նաև առաքինիների բարի գործերը հատուցելու մասին: Այս այան ասում է, որ հավատացյալներն ու բարի գործ անողները գնալու են դրախտ և դուրս չեն գալու այնտեղից, որովհետև ինչքան հնարավոր էր, բարի գործ կատարեցին:
Այս այայից սովորում ենք․
1. Հավատքի ու բարի գործի միասնությունից ստեղծվում է մի արդյունք, որը հավերժական է:
2. Իսլամի տեսակետից, յուրաքանչյուր մարդ պետք է բարի գործ անի իր հնարավորության սահմաններում:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 43-րդ այան․
و نزعنا ما في صدورهم من غل تجري من تحتهم الانهار و قالوا الحمدلله
الذي هدانا لهذا و ما كنا لنهتدي لولا ان هدانا الله لقد جاء ت رسل ربنا
بالحق و نودوا ان تلكم الجنه اورثتموها بما كنتم تعملون
«Նրանց սրտերից վանելու ենք նախանձը: Նրանց ոտքերի տակ գետեր են հոսելու և նրանք գոչելու են. Փառք հավիտենականին, որ մեզ այստեղ բնակեցրեց: Եթե իր լույսը մեզ չառաջնորդեր, մենք չէինք գտնի այն ճանապարհը, որ մեզ բերեց այստեղ:Մարգարեների խոստումներն իրականացան: Որևէ ձայն պետք է նրանց ասի այս խոսքերը. Ահա արքայությունը, որ ժառանգել եք ձեր գործերով»:
Դրախտայինների նկատմամբ Աստծո բարիքներից այն է, որ նրանց սիրտը մաքրվում է նախքան դրախտ մտնելը, նրանց սրտից հանվում է ամեն տեսակի անհանգստություն, տրտմություն և քեն, որպեսզի դրախտի մթնոլորտը լինի հիասքանչ, առանց որևէ անհանգստությունների ու հակասությունների : Մի տեղ, որտեղ ոչ ոք ուրիշին չի նախանձում և չկա թշնամություն: Դրախտայինները մշտապես տալիս են Աստծո անունը և միշտ փառաբանում են Աստծուն, որ արժանացել են դրախտին: Նաև այն պատճառով, որ Աստված ուղարկեց մարգարեների ու երկնային գրքեր, որպեսզի նրանք ճիշտ ճանապարհով ընթանան:
Այս այայից սովորում ենք․
1. Այն կյանքը, որտեղ չկա նախանձ ու քեն, համարվում է դրախտային:
2. Դրախտայինները գոռոզամիտ չեն ու դրախտը համարում են աստվածային առաջնորդության և մարգարեների նեղության արդյունք:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 235-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy