Ճանաչենք իսլամը (170)
Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք Ահեղ դատաստանի օրվա և Հազրաթ Մահդիի հայտնվելու որոշ նախանշաններին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կշարունակենք Էմամ Մահդիի մասին մեր զրույցը: Եթե հիշեք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Հազրաթ Մահդիի բացակայության շրջանում նրան սպասողների պարտականության մասին ու նշեցինք բացակայության շրջանում ժողովրդի կարևոր պարտականությունները: Էմամ Հոսեյնը Էմամ Մահդիի հայտնվելու համար պատրաստ լինելու և այդ շրջանում համբերատարության նշանակության մասին ասում է. «Նրա (Մահդիի) համար երկար բացակայություն է սահմանված, որի ընթացքում ազգերը կրոնից կհրաժարվեն ու ոմանք հավատարիմ կմնան կրոնին ու բռնության կենթարկվեն: Նրանց կասեն՝ «եթե ճշմարիտ եք ասում, ե՞րբ է իրականանալու այդ խոստումը (փրկչի գալուստը): Անկասկած բացակայության շրջանում բռնության ու ընդդիմադիրների մերժման հանդեպ դիմադրելը կնշանակի Աստծո առաքյալի կողքին ջահադ կատարել»:
Բացակայության շրջանում Էմամ Մահդիի գալստյանը սպասողների նշաններից մեկը նրանց սերն ու համակրանքն է նրա հանդեպ: Անկասկած այս սերն ու համակրանքը բազմաթիվ օգուտներ ու հետևանքներ կունենա: Մարդ երբ մեկի հանդեպ սեր ունենա, շարունակ նրան հիշում է և այդպիսով նրա կյանքը համեմվում է սիրեցյալի բույրով: Եթե մարդու սիրեցյալը վեհ ու երկնային էակ լինի, այս հետևությունը նրա զարգացման ու բարգավաճման համար հող կնախապատրաստի ու եթե նրա սիրեցյալը լինի ստոր մի արարած, ընդհակառակը նրանից օրինակ վերցնելը անհատի կործանման ու ոչնչացման պատճառ կդառնա:
Էմամ Մահդիի հանդեպ անհատի սերը պիտի զուգակցված լինի նրա և նրա ճամբի հանդեպ ճանաչողությամբ ու գիտակցությամբ: Այդ դեպքում Էմամի հանդեպ սերն առավել մեծ ազդեցություն կունենա և նրան բարոյական ու հոգևոր արժանիքների առավել բարձր մակարդակի կհասցնի:
Իհարկե այս սերն ու համակրանքը միակողմանի չե: Էմամ Մահդին էլ սեր ու համակրանք է տածում հանդեպ իր հետևորդները և նրան մոլորության ու շեղման պատ-առով անհանգստանում ու մտահոգվում է: Նա հիշում է իրեն սիրողներին: Եթե նրանք Էմամի մտքին լինեն ու բարդության ժամանակ նրանից օգնություն խնդրեն, Էմամը նրան արժանի կդարձնի իր շնորհներին:
Այս կապակցությամբ Էմամ Մահդին իր աջակից ներին հղած նամակում գրում է. «Ձեր հարցերին վերահասություն տալու գործում մենք չենք թերանալու ու հիշելու ենք Ձեզ: Եթե բացի դա լիներ, բարդություններն ու աղետները կառաջանային Ձեզ համար ու թշնամին Ձեզ արմատախիլ կաներ»:
Էմամ Մահդիի անհատական յուրահատկությունների մասին ասված է, որ նա գալստյան պահին 40-ամյա և գեղեցկադեմ տղամարդու տեսքով կլինի: Նա պարզ ու լուսավոր ճակատ, սև ու խոշոր աչքեր և ժայռի նմանող կուրծք կունենա: Նրա փայլուն դեմքին ծփալու է մարդկայնությունն ու կատարելիությունը և մարգարեն նրան դրախտի բնակիչների սիրամարգ է անվանել: Նրա մարմինն ու հագուստը մաքուր ու անուշաբույր է և արտակարգ հմայք ու տեսք ունի, այդուհանդերձ մոտիկ է ժողովրդի զանգվածներին:
Իսլամի մարգարեն Էմամ Մահդիին նկարագրելիս ասում է. «Մահդին իմ որդիներից է: Նրա անունն իմ անունն ու նրա մականունն իմ մականունն է: Նա մարդկանց միջից վարքով ո տեսքով ամենանմանն է ինձ»:
Էմամ Մահդին էլ իսլամի մեծարգո մարգարեի նման ճկունության, բարեգործության, սիրո ու բարության և բարի վերաբերմունքի խորհրդանիշ է: Նա չափազանց առատաձեռն ու բազմաշնորհ է և առանց ակնկալիքի կատարում է կարիքավորների խնդրանքները: Նա տկարների ու ընչազուրկների հանդեպ բարի ու գթառատ և միևնույն ժամանակ իր կառավարության գործակալների հանդեպ չափազանց խստապահանջ է:
Էմամ Մահդին մարգարեների ժառանգորդն է: Նա այն մարգարեների առաքինության կատարյալ հայելին է, ովքեր ընտրվել են Աստծո կողմից: Նրանց վեհ հատկանիշները մարմնավորված են նրա մեջ ու նա մի խոսքով բոլոր արժանիքների ու բարիքների խտացումն է: Աղոթքներից մեկում կարդում ենք. «Ողջույն նրան, որ մարգարեների ժառանգորդն ու վերջին կտակակատարն է», իսկ մեկ այլ տեղ ասվում է. «Բոլոր մարգարեների ժառանգությունը հասել է նրան ու նրա մոտ գոյություն ունի բոլոր ընտրյալների նշանները»:
Որոշ այաներում մատնանշվել են Ադամի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի, Յովսեփի, Հիսուսի և մյուս մեծարգո մարգարեների հետ Էմամ Մահդիի նմանությունները, որոնցից կարելի է հիշատակել երկարակյացությունը, ծննդյան գաղտնի պահվելը, իր ժողովրդի տեսողությունից անհայտանալը և նրա փառքն ու հմայքը:
Նա գիշերն աղոթքով ու պաշտամունք կատարելով է լուսացնում, մաքրակենցաղ է ու հասարակ կյանքով է ապրում, համբերատար է, արդարատենչ ու բարեգործ: Նրա հագուստը կոշտ, իսկ նրա ուտելիքը կարծր է:
Նա արդարության ու բարու կշեռքն է, շողարձակում է արեգակի նման ու մարդկության առաջնորդում է դեպի երջանկություն: Նա Աստծո օգնությամբ հաղթահարելու է հանցագործ ու սևերես թշնամիներին: Երբ հասնի նրա գալստյան պահը, նրա գալուստը լինելու է միանգամից ու հանկարծակի: Այդ պահին բոլորին կոչ է անելու և կանչելու է. «Ես Աստծո պաշարն եմ»:
Ինչպես նախապես անդրադարձանք, մենք այս պահին աշխարհի վերջավորության շրջանում են ապրում: Մեծ կրոնների մշակույթի մեջ դա մարդկության գոյության այն շրջանն է, որ հանգում է Ահեղ դատաստանին: Աստվածային պատգամաբերները նշել են այդ շրջանի յուրահատկությունները: Դրանց հետ ծանոթանալը մեզ կարող է օգնել առավել ճանաչողություն ձեռք բերել այս շրջանի յուրահատկությունների մասին: Օրինակ Ավետարանում այս մասին ասված է. «Կլսեք պատերազմների ու պատերազմների շշուկների մասին, քանի որ ժողովուրդները ժողովուրդների դեմ կելնեն ու երկրները երկրների դեմ: Երաշտ կլինի ու մահացու հիվանդություններ կտարածվեն: Տարբեր վայրերում երկրաշարժներ կլինեն: Աշխարհը կլցվի բրտությամբ, ինչպես որ դա եղավ Նոյի ժամանակ և Մարդու որդու գալստյան պահն էլ այսպես կլինի: Մեծ աղետից անմիջապես հետո նրանք կտեսնեն Մարդու որդուն, որ իջնում է երկնքի ամպերի միջից զորությամբ եւ բազում փառքով»:
Իսլամական մշակույթի մեջ դա աշխարհում մարդկային կյանքը վերջ գտնելուն նախորդող շրջանն է: Այդ ժամանակ աշխարհի բազմաթիվ իրադարձությունների ականատես կլինի: Թեև ամենուր կյանքի ու շարժման նշաններ կերևան, սակայն իրականության մեջ մարդկային հասարակությունը խռովության ու հետզհետե փլուզման կենթարկվի: Իսլամի դիտանկյունից այդ շրջանի կարևոր ու ճակատագրական իրադարձություններից մեկը Էմամ Մահդիի գալուստն է լինելու:
Վկայություններում որոշ ակնարկներ կան այդ շրջանի նշաններին: Ի շարս դրանց այն որ փրկչի գալուստից առաջ բարու և չարի առանձնացումը դժվարանալու է, այնպես որ բարուց առավել թաքուն ու չարից առավել բացահայտ որևէ բան չի կարելի գտնել: Էմամ Սադեղն ակնարկում է այդ շրջանում կրոնի աղավաղման և Ղուրանը մոռացության տրվելու մասին: Վկայություններում ասված է, որ այդ շրջանում չարագործ ու դաժան թագավորները ժողովրդին սպանելու են և նրանք ովքեր հետևում են Աստծուն սպառնալիքի ու ճնշման են ենթարկվելու, միթե այն որ հնազանդվեն նրանց դիմաց:
Այդ շրջանում նեխածությունը, անբարոյականությունն ու մեղքը տարածվում են: Կապիտալն ու դրամը պաշտամունքի չափ արժեք են ստանում ու մարդկանց գերազանցությունը որոշվում է նրանց հարստությունն ու կապիտալը նկատի առնելով: Կոռուպցիայի տարբեր դրսևորումների, այդ թվում վաշխառության, կաշառքի ու ապրանքները սուղ գներով վաճառելու տարածումը, որոշ բռնակալների կողմից չարագործության ու բռնության խստացումը և սպանության, ոճրագործության, բարոյազրկության, արվամոլության ու զեխության ծավալումը Ահեղ դատաստանի շրջանին նախորդող ժամանակահատվածի նշաններից են: Մարգարեն ասում է. «Այս շրջանում այնպիսի ժողովուրդներ իրենց տիրապետությունը կտարածեն մուսուլմանների վրա, որ երբ նրանք խոսելու համար բերան բացեն նրանց կսպանեն ու եթե լռեն նրանց արյան հեղվելը թույլատրելի կհամարեն, որպեսզի տիրանան նրանց ու նրանց գույքին»:
Էմամ Բաղերն ասում է. «Փրկիչը չի ընդվզի միթե այն որ մեծ սարսափները երևան գան և ժողովուրդը հայտնվի նեղության մեջ ու սադրանքներ դիմագրավի և նրանց միջև խոր տարաձայնություններ առաջանան ու նրանց կրոնում պառակտում ստեղծվի»:
Իդեալական հասարակություն ստեղծելու գործում նյութապաշտ ու աշխարհիկ վարդապետությունների ձախողումը, աշխարհում պատերազմների ու խռովության տարածումը և բարու ու չարի երկու ճակատների միջև հակադրությունը գագաթնակետին հասնելն այս շրջանի յուրահատկություններից են: Այս շրջանում մարդիկ ծանր փորձանքների են ենթարկվելու: Նրանք որոնց հավատքը թույլ է այս քննություն ընթացքում պարտություն են կրելու և նրանք, որոնց հոգում հավատքն ամուր արմատ է գցել, պարզերես են դուրս գալու:
Էմամ Սաջադն ասում է. «Ամեն պահ մութ գիշերվա հատվածների նման առջևում են գտնվում սադրանքներն ու երբ դրանք իրականություն դառնան, որևէ մեկը փրկություն չի ունենա, բացառությամբ նրանց որոնց հետ Աստված պայման է կնքել և նրանք ուղղություն ցույց տվող ճրագներ ու գիտության ակունքներ են»:
Նկատի առնելով ներկա աշխարհի անբարեկարգ վիճակը և ոտնձգողների ու բռնակալների լծից ձերբազատվելու համար ժողովուրդների պատրաստակամությունը, կարելի է ասել, որ առավել քան երբևե Էմամ Մահդիի աշխարհատարած շարժման համար հող է նախապատրաստվել: Թեև որևէ մեկը թույլատրված չե որոշելու խոստացված Մահդիի հայտնվելու ժամանակը, սակայն մի փոքր ուշադրությամբ կարելի է նկատել, որ նրա հայտնվելու նախանշանները երևան են եկել:
Անհրաժեշտ է նշել, որ Հազրաթ Մահդիի հայտնելու ժամանակը մոտենալով համաշխարհային բեմում դերակատարություն են ստանձնելու դրական կամ բացասական որոշ գործիչներ ու հոսանքներ: Վկայություններում այս անձանց շարժումն ու ընդվզումը փրկչի գալստյան նշաններից են համարվել, որին կանդրադառնանք հաջորդ հաղորդման ժամանակ:
Այժմ մեր զրույցի ավարտին աղոթում ենք աշխարհում արդարություն տարածողի շուտափույթ հայտնվելու համար և բարձրյալն Աստծուն հայցում ենք, որ «Տեր Աստված մեզ հայտնի դարձրու այդ արժանավոր դեմքն ու նրա փայլուն ճակատը...Արագացրու նրա հայտնվելը, հեշտացրու նրա հայտնվելն ու նրա ճամբան ընդարձակ դարձրու»: