Ելք դեպի լույս 236
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 44-48-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 44-րդ այան.
و نادي اصحاب الجنه اصحاب النار ان قد وجدنا ما وعدنا ربنا حقا فهل
وجدتم ما وعد ربكم حقا قالوا نعم فاذن موذن بينهم ان لعنه الله علي
الظالمين
«Երանության պարտեզի մեջ ապրողները, դժոխքի բնակիչներին կասե՞ն. Աստծո խոստումների ճշմարտությունը փորձով հաստատեցինք: Իսկ դուք արդյոք հաստատեցիք: Նրանք կպատասխանեն. Այո հաստատեցինք: Ու նրանց միջից մի մունետիկ կկանգնի ու այս բառերն կարտասանի: Աստծո անեծքը թող իջնի ամբարիշտների վրա»:
Այս այայում դրախտայինները և դժոխայինները խոսում են իրար հետ, ինչը ցույց է տալիս, թե Աստված ինչպես է կատարում իր խոստումները և ինչպես են դժոխայինները խոստովանում իրենց մեղքերը, ինչի պատճառով անիծվել են ու զրկվել Աստծո գթությունից:
Այս այայից սովորում ենք․
1. Դժոխքի ու դրախտի վիճակն այնպիսին է, որ դրանց բնակիչները կարող են միմյանց հետ խոսել:
2. Դժոխային լինելու հիմնական պատճառը չարիքն է, երբ մարդը չարիք է գործում իր և հասարակության նկատմամբ:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 45-րդ այան․
الذين يصدون عن سبيل الله و يبغونها عوجا و هم بالاخره كافرون
«Ու նաև նրանց վրա, ովքեր իրենց նմաններին մոլորեցնում են Աստծո ճանապարհից և որոնք ջանացին եղծել նրա մարքությունն ու չհավատացին հանդերձյալ կյանքին»:
Չարագործները նրանք են, ովքեր չեն հավատում կրոնին և ջանում են ուրիշներին հեռացնել կրոնից: Նրանք նաև փորձում են խեղաթյուրել կրոնը և դրա պատվիրանները, որպեսզի մարդիկ չհետևեն դրան: Այդ մարդկանց կատարած քայլերից է սնոտիապաշտության տարածումը:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե թշնամին կարողանա, զենքով կպատերազմի կրոնի դեմ: Իսկ եթե չկարողանա, քայլեր կանի` կրոնը խեղաթյուրելու ուղղությամբ:
2. Երբ մարդը չարիք է գործում հասարակության մշակույթի ու հավատալիքների դեմ, դա անուղղելի է:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 46-րդ այան.
و بينهما حجاب و علي الاعراف رجال يعرفون كلا بسيماهم و نادوا اصحاب
الجنه ان سلام عليكم لم يدخلوها و هم يطمعون
«Առաքինիների ու մերժվածների միջև մի պատվար պիտի բարձրանա: Կան մարդիկ, ովքեր մյուսներին կճանաչեն մասնավոր նշաններով, նրանք պիտի գտնվեն Արաֆի վրա և պիտի գոչեն արքայության բնակիչներին. Խաղաղություն ընդ ձեզ: Բայց բուռն փափագներին հակառակ, Աստծո կողմից մերժվածները չեն կարողանա մտնել արքայություն»:
Այս այան խոսում է Արաֆ վայրի մասին, որը գտնվում է դրախտի ու դժոխքի միջև: Հատուկ մարդիկ գտնվում են Արաֆի վերևում և հսկում են դժոխք ու դրախտ մտնողներին: Արաֆ բառը օգտագործվել է Ղուրանի միայն մի սուրայում, և հենց այդ պատճառով էլ այս սուրան կոչվում է Արաֆ: Ասվում է, որ Արաֆի վերևում գտնվողները ընտրված են Աստծո կողմից և մարդկանց դեմքերից կարող են ճանաչել չարն ու բարին: Որոշ կրոնագետներ ասում են, որ Արաֆում բնակվում են այն մարդիկ, ում հավատքը թույլ է: Նրանք հույս ունեն որ կմտնեն դրախտ, բայց իրենց արարքները դրա համար բավարար չեն:
Այս այայից սովորում ենք․
1. Առաքինիները կարող են մարդկանց արտաքինից հասկանալ նրանց էությունը:
2. Արաֆը կարևոր դիրք է մարդկության համար: Փորձենք այնտեղ տեղ զբաղեցնել:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 47 և 48-րդ այաները․
و اذا صرفت ابصارهم تلقاء اصحاب النار قالوا ربنا لاتجعلنا مع القوم
الظالمين / و نادي اصحاب الاعراف رجالا يعرفونهم بسيماهم قالوا ما اغني
عنكم جمعكم و ما كنتم تستكبرون
«Երբ նրանք նայեն դժոխքի բնակիչներին, պիտի գոռան. Աստվա'ծ, մեզ անօրենների հետ մի դասիր: Արաֆի վրա գտնվողները պիտի գոչեն Աստծո կողմից մերժվածներին, թե նրանց ճանաչում են ճակատներին արված պարսավանքի դրոշմով ու պիտի հարցնեն. Ինչ օգուտ ունեցան ձեր հարստությունն ու գոռոզությունը»:
Այս այան ասում է, որ Արաֆի բնակիչները մշտապես փորձում են դեպի դրախտ գնալ և երբ ակամայից տեսնում են դժոխայիններին, խնդրում են Աստծուն, որ իրենք էլ դժոխային չդառնան: Արաֆի բնակիչները, դժոխայինների հետ զրուցելիս հիշեցնում են այն օրերը, երբ նրանք երկրում բնակվելիս հպարտանում էին իրենց հարստութամբ: Իսկ այստեղ ոչ ուժ և ոչ էլ հարստության պետք չի գալիս:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդը պետք է հեռու մնա գոռոզամտությունից և ինքն իրեն գերագնահատելուց:
2. Հարստությունն ու ուժը ձեռք են բերվում աշխարհիկ կյանքում: Ուրեմն մտածենք ձեռք բերել այն, ինչը կարող է մարդուն պետք գալ հանդերձյալ կյանքում:
3. Դատաստանի ժամանակ, մարդկանց արտաքինը ցույց է տալիս, նրանք դրախտային են , թե դժոխային: Եվ սա ապացույցն է այն իրողության, որ մարդու ներքինը համապատասխանում է արտաքինին:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 236-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy