Ելք դեպի լույս 237
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 49-52-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 49-րդ այան.
اهولاء الذين اقسمتم لاينالهم ا برحمه ادخلوا الجنه لاخوف عليكم ولاانتم تحزنون
«Նրանք, որ ձեր երդումների համաձայն երբեք չպիտի արժանանային աստվածային գութին, միթե՞ չլսեցին այս մխիթարական խոսքերը: Մտեք արքայության մեջ, երկյուղը և վախը թող հեռանան Ձեր սրտերից»:
Այս այան, դիմելով դժոխայիններին, ասում է. դրախտայինները նրանք են, ում աշխարհիկ կյանքում նվաստացնում էիք ու ասում . Աստված մեզ է սիրում և դրա համար էլ մեզ տվել է ուժ ու հարստություն: Եվ սրանք հանդերձյալ կյանքում չեն արժանանալու Աստծո բարեգթությանը: Այժմ տեսեք, որ նրանք ամենայն խաղաղությամբ դրախտ են մտնում, իսկ դուք, որ չարիք էիք գործում և գերագնահատում ձեզ նրանց նկատմամբ, դեպի դժոխք եք գնում: Այս այայից սովորում ենք.
1. Աստվածային շնորհներ ստանալու համար, պետք է ունենալ հավատ ու բարի գործ անել և ոչ թե դիզել հարստություն կամ ձեռք բերել պաշտոն: Աղքատությունը դեռ չի նշանակում զրկվել աստվածային բարիքներից:
2. Չշտապենք դատել: Հանդերձյալ կյանքում է պարզվում , թե ովքեր էին դրախտային և ովքեր` դժոխային:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 50-րդ այան.
و نادي اصحاب النار اصحاب الجنه ان افيضوا علينا من الماء او ممارزقكم ا قالوا ان ا حرمهما علي الكافرين
«Դժոխքի բնակիչները պետք է գոչեն դրախտի հյուրերին . Մի քիչ էլ մեզ վրա ցանեք այն ջուրը և շնորհները, որոնցով Աստված սնուցում է ձեզ: Բայց նրանց պատասխան կտրվի. Այդ շնորհներն արգելված են անհավատների համար»:
Այս այան խոսում է դրախտայինների ու դժոխայինների մասին և ասում. Դժոխքի կրակն այնքան ուժեղ է վառվում, որ նրանք առաջին հերթին ջուր են ցանկանում և երբ հուսահատվում են, դիմում դրախտայիններին ու նրանցից մի քիչ ջուր խնդրում: Սակայն դրախտայիններին թույլ չի տրվում դրախտի շնորհներից նույնիսկ մի քանի կաթիլ տալ դժոխայիններին:
Այս այայից սովորում ենք.
1. Նրանք, ովքեր մտածում են միայն հարստություն դիզելու մասին, հանդերձյալ կյանքում ձեռնունայն են մնալու դառնալով մուրացկան:
2. Նրանք, ովքեր Աստծո կողմից հռչակված պիղծը ընդունելի համարեցին, զրկվելու են դրախտային շնորհներից:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 51-րդ այան.
الذين اتخذوا دينهم لهوا و لعبا و غرتهم الحيوه الدنيا فاليومننساهم كما نسوا لقاء يومهم هذا و ما كانوا باياتنا يجحدون
«Անհավատները ծաղրեցին կրոնը և այն վերածեցին խաղալիքի: Նրանք տարվեցին աշխարհիկ կյանքի հրապույրներով: Մենք նրանց կանտեսենք, քանի որ նրանք անտեսեցին դատաստանի օրը և մեր պատգամները սուտ հռչակեցին»:
Այս այան ասում է, որ եթե դժոխայինները գտնվում են այդպիսի վիճակում, մենք նրանց նկատմամբ բռնություն չենք կիրառի: Դա նրանց գործերի արդյունքն է, քանի որ մարգարեի խոսքերը լսելու և դրանց շուրջ խորհելու փոխարեն, դժոխայինները ծաղրանքի ենթարկեցին դրանք ու տարվեցին նյութական կյանքով: Նրանք անգամ մի պահ չմտածեցին հանդերձյալ կյանքի մասին:Այս այայից սովորում ենք.
1. Անհավատները լուրջ են ընդունում աշխարհը, որն ընդամենը փորձադաշտ է:
2. Աշխարհը խաբուսիկ է, ուրեմն ինչո՞ւ խաբվել դրանից:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 52-րդ այան.
و لقد جئناهم بكتاب فصلناه علي علم هدي و رحمه لقوم يومنون
«Մենք նրանց տվել էինք մի գիրք, որի մեջ փայլում է գիտությունը` հավատացյալներին լուսավորելու և Աստծո գիտությունը նրանց շնորհելու համար»:
Այս այան ասում է, որ կրոնը մարդկանց առաջնորդելու և ճշմարտությունը ցույց տալու համար է որը որպես գիրք Աստված ուղարկել է մարդկանց: Եվ այն էլ այնպիսի գիրք, որի յուրաքանչյուր այան համապատասխանում է մարդու բանականութանը: Սակայն անհավատները պատրաստ չեղան ընդունելու այդ գիրքը և մերժեցին այն, առանց որևէ տրամաբանության:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված երկնային գրքի միջոցով մարդկանց է ուղարկել իր շնորհը և այնպես արել, որ մարդիկ չասեն, թե իրենք չգիտեին, որն է ճիշտ և որը` սխալ:
2. Աստծո ներշնչանքը հիմնված է Աստծո իմաստնության և մարդու կարիքների վրա:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 237-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy