Հունվար 10, 2018 22:15 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 53-56-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 53-րդ այան.

هل ينظرون الا تاويله يوم ياتي تاويله يقول الذين نسوه من قبل

قدجاء ت رسل ربنا بالحق فهل لنا من شفعاء فيشفعوا لنا او نرد فنعمل

غيرالذي كنا نعمل قد خسروا انفسهم و ضل عنهم ماكانوا يفترون

 «Արդյոք նրանք սպասում են, որ Ղուրանը լրանա: Ղուրանի պատվիրանների դեմ գործողները պիտի ասեն.Աստծո առաքյալները մեզ ճշմատություն են քարոզում: Հիմա որտեղից  գտնենք մի բարեխոսի և ինչ հույս ունենանք, որ կրկին աշխարհ կվերադառնանք` ինքներս մեզ ուղղելու համար,եթե կարողանայինք, ուրիշ կերպ կվարվեինք:  Բայց նրանք արդեն պիտի անդառնալիորեն կորցրած լինեն իրենց հոգիները և փարատած` իրենց պատրանքները»։

Այս այան ասում է, որ հանցավորները հանդերձյալ կյանքում ասելու են. Աստված մեզ առաջնորդեց  և առաջնորդվելու  բոլոր հնարքները ուղարկեց, սակայն մենք  նրան անտեսեցինք ու բոլոր հնարքները մոռացանք: Արդյոք մեր խոստովանությունը կօգնի, որ մեր պատիժը մեղմանա: Արդյոք հնարավոր է, որ վերադառնանք աշխարհիկ կյանք ու բարի գործ անենք: Իհարկե պատասխանը պարզ է: Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ նրանք այդ խոստովանությունն անում են դժոխքի չարչարանքները տեսնելուց հետո:

Այս այայից սովորում ենք․

1.   Ղուրանի զգուշացումները պետք է ընդունել լրջորեն

2. Մեղք չգործենք բարեխոսի հույսով:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 54-րդ այան․

ان ربكم الله الذي خلق السموات والارض في سته ايام ثم استوي علي

العرش يغشي اليل النهار يطلبه حثيثا والشمس والقمر والنجوم مسخرات

بامره الا له الخلق والامر تبارك الله رب العالمين

 «Ձեր Աստվածը երկինք ու երկիրը ստեղծեց վեց օրվա մեջ ու հետո նստեց իր գահին: Ցերեկվան հրամայեց հաջորդել գիշերին, որն առանց ընդմիջման հետևում է ցերեկվան: Նա ստեղծեց արևը, լուսինը, աստղերը, որոնք խոնարհաբար ենթարկվում են իր օրենքներին:  Նրան է պատկանում արարչագործությունը և էակներին կառավարելու իրավունքը:  Օրհնյալ լինի Աստված, տիեզերքի վեհապետը»:

Այս այան խոսում է իսկական արարչի մասին ու ասում . Ձեր արարիչը երկնքի ու երկրի արարիչն է: Արևի լուսնի ու աստղերի արարիչը: Նա ստեղծել է գիշերն ու ցերեկը: Տիեզերքն ունի միայն մեկ Աստված և ամեն ինչ կառավարվում է նրա կողմից: Այնպես չէ, որ արարիչը մեկն է, իսկ տնօրենը` մեկ ուրիշը: Ամեն ինչի սկիզբը մեկ է և բոլոր բարիքները նրանից են առաջանում: Նա է բոլոր արարածների արարիչը: Իհարկե, նա կարող էր ողջ աշխարհը ստեղծել մի վայրկյանում, սակայն  հարմար գտավ, որ կենդանի արարածները ստեղծվեն ժամանակի ընթացքում: Ուստի երկնքի ու երկրի արարումը իրականացավ վեց օրում:

Այս այայից սովորում ենք․

1. Արարչագործությունը ծրագրված է եղել և ոչ թե պատահականության արդյունք է:

2. Շտապողականությունը սատանայի գործն է և բանականությունն ու համբերությունն` Աստծո:

3. Կյանքը զարգանում է և այդ զարգացումը կատարվում է  Աստծո օգնությամբ:

Այժմ  կլսենք Արաֆ սուրայի 55 և 56-րդ այաները․

ادعوا ربكم تضرعا و خفيه انه لا يحب المعتدين / ولاتفروا في الارض

بعد اصلاحها وادعوه خوفا و طمعا رحمت الله قريب من المحسنين

 «Տիրոջ անունը հիշեցեք գաղտնի ու հրապարակավ: Երկրում անբարո մի եղեք:Եվ հույսով աղոթեք առ Աստված, բայց հեռու մնացեք ցուցամոլությունից: Աստված ատում է գոռոզներին»:

Այս այան մարդու և արարչի կապի մասին է: Այն ասում է. Աղոթելով նրան կանչեք և մի երկրպագեք մարդկանց կուռքերին: Միայն Աստծուն կանչեք ու նրա հետ խոսեք և ոչ թե բարձր ձայնով ու ցուցամոլությամբ, այլ համեստությամբ ու շշնջալով: Աստվածավախ եղեք, բայց  միշտ հիշեք, որ նա բարի է ու գթառատ: Որպեսզի չհուսահատվեք ու գոռոզամիտ չլինեք, որպեսզի չվախենաք, որպեսզի եթե սխալ եք գործում, զղջաք: Քանի որ նրա գթության դուռը միշտ բաց է: Մոտեցեք նրան։ Վախեցեք ձեր սխալի պատժից, որովհետև տանջանքը մեծ է: Այս այաները ասում են, որ պետք է և' աղոթել և' սրտանց Աստծուն կանչել և' բարի գործ անել, քանի որ բարի գործը վարձատրվում է: Այստեղ ասվում է. Ձեռքերը դեպի երկինք բարձրացրեք և գնացեք մարգարեների հետևից, որովհետև նրանց նպատակն է բարեփոխել հասարակությունը և մարդկանց մաքրել սխալներից ու մեղքերից: Նրանցից մի եղեք, որ լեզվով մի բան են ասում , սակայն գործով հակառակն են անում:

Այս այաներից սովորում ենք․

1.Աղոթելով, մարդը ցույց է տալիս, որ կարիք ունի միակին և բացարձակին: Եվ նրանք, որ այդպես չեն անում, գոռոզամիտ են ու ինքնահավան:

2. Աստվածաճանաչությունը բավական չէ: Պետք է Աստծուն պաշտելու հետ միաժամանակ, նաև աղոթել նրան:

3 .Բարեփոխված հասարակությունը մշտապես վտանգի մեջ  է և բարեփոխիչները նույնպես մշտապես աղոթելու կարիք ունեն:

4. Հիասթափությունն ու հույսը մշտապես մարդու հետ են և նրա երկու կողմերն են: Իսկ հավասարակշությունը կյանքում, պահանջում է, որ այս երկուսի մեջ լինի չափավորություն:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 238-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

Parstoday.com/hy