Ելք դեպի լույս 239
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 57-62-րդ այաներին: Խոսափողի մոտ է Թուրաջ Խոսրավին։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 57-րդ այան.
و هوالذي يرسل الرياح بشرا بين يدي رحمته حتي اذا اقلت سحابا
ثقالا سقناه لبلد ميت فانزلنا به الماء فاخرجنابه من كل الثمرات كذلك
نخرج الموتي لعلكم تذكرون
«Աստված է , որ ուղարկում է հովերը, որոնք իր շնորհների լրաբերներն են: Անձրևով լցված ամպերը ուղարկում ենք դաշտերի վրա, անձրև ենք մաղում, չոր հողը պարարտացնում ենք և առատ պտուղներ աճեցնում: Այսպես էլ մեռածներին պիտի հանենք իրենց գերեզմաններից, որպեսզի թերևս մտածեք այս ամենի մասին»:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես անձրևն ուղարկվեց Աստծո կողմից և դարձավ մեր մոլորակի կենսատու աղբյուր: Այն ասում է, որ քամիները շարժվում են Աստծո հրամանով: Աստված է, որ իմաստնությամբ, կյանք ստեղծեց երկրի վրա և ստեղծեց անձրևն ու քամին:
Այս այայից սովորում ենք․
1. Բնությունը ճանաչելը և նրա օրենքների մասին ուսումնասիրությունը, չպետք է պատճառ դառնան, որ մարդը մոռանա Արարչի մասին:
2. Մահը չի նշանակում ոչնչացում: Այն միայն վիճակի փոփոխություն է:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 58-րդ այան․
و البلدالطيب يخرج نباته باذن ربه والذي خبت لايخرج الا نكدا كذلك نصرف
الايات لقوم يشكرون
«Լավ հողը արտադրում է լավ պտուղներ, Աստծո թույլտվությամբ: Վատ հողը միայն վատ պտուղներ է արտադրում: Այսպես ենք մենք բացատրում Աստծո վարդապետությունն այն մարդկանց, ովքեր բարի գործեր են անում»:
Այս այան ասում է, որ թեև անձրևը կյանքի համար մեծ նշանակություն ունի, սակայն անձրևին անհրաժեշտ է հարմար հող, որպեսզի այն ներծծի անձրևաջուրը և հողից բուսականություն աճի: Իսկ այն հողը, որ նման հատկություն չունի, դառնում է ճահիճ: Այսպիսով, անձրևը մի տեղ հողը պարարտ է դարձնում, իսկ մի տեղ այն ճահճացնում է: Սրանից կարելի է եզրակացնել, որ Ղուրանի այաները աստվածային շնորհներ են և եթե սիրտը պատրաստ լինի դրանք ընդունել, կարող է մարդու համար նոր բարոյական կյանքի սկիզբ դառնալ: Իսկ նրանք, որ հենց սկզբից դեմ են այս այաներին, չեն կարող ստանալ նրա շնորհները:
Այս այայից սովորում ենք․
1. Որպեսզի մարդը ճիշտ ճանապարհով ընթանա, միայն Աստծո կողմից իջած շնորհները բավական չեն: Մարդը պետք է արժանի լինի դրանք ստանալու:
2. Մաքրությունը բարօրության, երջանկության հիմք է, իսկ արատը` մոլորության:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 59 և 60-րդ այաները․
لقد ارسلنا نوحا قومه فقال يا قوم اعبدوا الله مالكم من اله غيره
اني اخاف عليكم عذاب يوم عظيم / قال الملا من قومه انا لنريك في ضلال
مبين
«Մենք Նոյին որպես առաքյալ ուղարկեցինք: Նա իր ժողովրդին ասաց. Պաշտեք ձեր տիրոջը: Նրանից բացի այլ Աստված չկա: (Ինչու պաշտել չաստվածներին)վախենում եմ, որ դատաստանի օրվա տանջանքներին ենթարկվեք: Նրա ժողովրդի մեծամեծները պատասխանեցին. Դու ծայրահեղ կուրության մեջ ես գտնվում»:
Այս այան խոսում է Նոյի և նրա ցեղի մասին և ասում , որ նրա ցեղը 950 տարի լսեց Նոյի խոսքերը, սակայն չընդունեց և նրա դեմ դուրս եկավ: Նրանք նույնիսկ տանջեցին Նոյին, մինչև որ իրենց համար իջավ Աստծո տանջանքը: Այս այան ասում է, որ Նոյը մարդկանց մշտապես հորդորում էր պաշտել միակ Աստծուն , սակայն ցեղի մեծամեծները նրան մոլորված ու տգետ էին համարում և դրա համար էլ մարդիկ չէին հավատում նրան:
Այս այաներից սովորում ենք․
1. Պատմության մեջ բոլոր մարգարեների խոսքերը մեկ նպատակ են ունեցել` տարածել աստվածապաշտությունը:
2. Պատմության ընթացքում, մարգարեների հակառակորդների մեծ մասը եղել են պալատական մեծամեծներն ու հարուստները, որոնք կառչել են աշխարհիկ հարստությունից:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 61 և 62 -րդ այաները․
قال يا قوم ليس بي ضلاله ولكني رسول من رب العالمين / ابلغكم رسالات
ربي و انصح لكم و اعلم من الله مالا تعلمون
«Նոյն ասաց. Ով իմ ժողովուրդ, ես բնավ մոլորության մեջ չեմ, այլ տիեզերքի վեհապետի առաքյալն եմ: Ես եկել եմ ձեզ հայտնելու Բարձրյալի պատվիրանները և ձեզ տալու փրկարար խորհուրդներ: Աստված ինձ տվել է այնպիսի ծանոթություններ, որոնք դուք չունեք»:
Ի պատասխան նրանց, ովքեր իրեն մոլորված են համարում, Նոյն ասում է. Ես ոչ թե մոլորված լինելու հետևանքով եմ ձեզ հրավիրում պաշտել Աստծուն, այլ ուղարկվել եմ Աստծո կողմից, իր պատգամները ձեզ հասցնելու համար: Աստված, որ ոչ միայն ձեր, այլ ողջ աշխարհի արարիչն է: Ես սրտացավորեն ուզում եմ փոխանցել Աստծո պատգամները և ոչ մի անձնական շահ չեմ հետապնդում:
Այս այաներից սովորում ենք․
1. Տգետների վիրավորանքների դիմաց պետք է լինենք դիմացկուն և համբերատար:
2. Քարոզիչը և դաստիարակը պետք է լինի բարի ու սրտացավ:
3. Մարգարեները օժտված են եղել հատուկ գիտությամբ:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 239-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
Parstoday.com/hy