Հունվար 14, 2018 16:54 Asia/Yerevan
  • Կենտրոնական Ասիայի և Կովկասի  իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Նախ թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին սկսելով Հարավային Կովկասից:

Ադրբեջանի նավթի պետական ընկերության առաջին տեղակալ Խոշբախթ Յուսեֆզադեն ասաց. «1997 թվականի նոյեմբերից 2017 թվականի դեկտեմբերի 1-ի միջև ընկած կտրվածքում Բաքվի կառավարությունը Կասպից ծովի Ազարի, Չերաղ ու Գունեշլի նավթային ավազաններից արտահանել ու միջազգային շուկաներ է փոխանցել 445 միլիոն տոննա նավթ»: Նույն ժամանակահատվածում արտահանվել է 140 միլիարդ խմ բնական գազ:

----

Թբիլիսիի դատարանը հեռակա վճիռ արձակելով երեք տարվա ազատազրկման դատապարտեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն: Միխայիլ Սաակաշվիլին անվավեր ու միջազգային օրենքներին դեմ է համարել Թբիլիսիի դատարանի իր դեմ հեռակա կարգով արձակած վճիռը:

----

Ղազախստանի ներդրումների ու զարգացման նախարարությունը հայտարարեց, որ Մերձկասպյան երկրները որոշել են այդ ջրային տարածքի նավահանգիստներում նավերի վերահսկման միատեսակ ռեժիմ կիրառել: Կասպից ծովի նավահանգիստներում նավերի միատեսակ ռեժիմի կիրառումը կսատարի նավերի տեխնիկական ապահովության մակարդակի բարձրացմանն ու կարգելի Կասպից ծովում ոչ-ստանդարդ նավերի օգտագործումը:

----

Իսկ այժմ անցնենք Կենտրոնական Ասիա:

Համաշխարհային բանկը տեղեկացրեց Տաջիկստանում չքավորության տոկոսի կրճատման մասին: Համաշխարհային բանկն իր զեկույցում հայտարարել է. «Տաջիկստանում չքավորության տոկոսը 15.1 տոկոսից իջել է 14 տոկոսի»:

Տաջիկստանում չքավորության տոկոսը 2015 թվականին գրանցված 31.3 տոկոսից 2016 թվականին նվազեց 30.3 տոկոսի:

----

Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաևը ստորագրեց այդ երկրի պաշտպանական նոր հայեցակարգը: Ուզբեկստանի պաշտպանական նոր հայեցակարգը հստակեցնում է ռազմական ոլորտներում այդ երկրի ազգային անվտանգության ապահովման համար Տաշկենդի սկզբունքները և պաշտոնական դիրքորոշումներն ու կողմնորոշումը:

----

Եվրոպայում Ղազախստանի պետական միության «Սամրուք-Քազինա»-ի 5,3 միլիարդ դոլար բաժնետոմսերը սառեցվեցին: «Սամրուք-Քազինա»-ն Ղազախստանի արտարժութային խնայողության հիմնադրամն ու ներդրման ընկերությունն է, որ 2008 թվականին հիմնադրվեց Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևի միջոցով՝ «Սամրուք» և «Քազինա» երկու հիմնադրամների համատեղումով:

-------------------

Բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել մանրամասնությամբ կանդրադառնանք մի քանի իրադարձություններին:

2017թ-ի վերջին մի քանի ամիսներին ԼՂ սահմանին հարաբերական հանգիստ է եղել։ Այդ մասին լսենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին:

--------------------

Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով դատելով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն նրան երեք տարվա ազատազրկման դատապարտեց:

Թբիլիսիի դատարանի դատավոր Գեորգի Առվաձեն Թբիլիսիում մի բանկի աշխատող Սանդրո Գիրգոլիանիի սպանության գործում մեղավոր ճանաչեց Միխայիլ Սաակաշվիլուն: Սանդրո Գիրգոլիանին սպանվեց 2006 թվականին՝ Սաակաշվիլու նախագահության շրջանում: Այդ ժամանակ բանկի հիշյալ աշխատողի սպանությունը Վրաստանում քաղաքական մեծ սկանդալի վերածվեց:

Թբիլիսիի դատարանի քննած փաստարկների համաձայն, Միխայիլ Սաակաշվիլին անտեսելով համաներման պետական հանձնաժողովի դիրքորոշումը ներում է շնորհել Սանդրո Գրիգոլիանիին սպանողին: Այս պահին Ուկրաինայում բնակվող Միխայիլ Սաակաշվիլին անվավեր ու միջազգային օրենքներին դեմ է համարել Թբիլիսիի դատարանի իր դեմ ընդունած վճիռը:

Թեև Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլու դեմ դատական գործի քննումն առաջին հայացքից կարող է անկարևոր թվալ, սակայն արևմտամետ այս քաղաքական գործիչի Թբիլիսիում դատի տրվելը մեծ նշանակություն ունի: Իրականության մեջ այս դատավարությունը ոչ միայն ուղղված է Սաակաշվիլու անձի դեմ, այլև նպատակ ունի հարցականի տակ տանել նրա նախագահության շրջանում Վրաստանի իշխանական համակարգը: Միխայիլ Սաակաշվիլին միևնույն ժամանակ ներկայացնում է այն մշակույթը, որ ԱՄՆ-ն ու եվրոպական շատ պետություններ ձգտում են տարածել տարածաշրջանում:

Այդուհանդերձ նկատի առնելով Վրաստանի նախկին նախագահին առաջադրված մեղադրանքները հնարավոր է, որ Միխայիլ Սաակաշվիլին կանգնի Հաագայում գտնվում Արդարադատության միջազգային ատյանի առջև: Հաագայի միջազգային ատյանի պաշտոնական հաղորդման մեջ նշված է. «Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո Արդարադատության միջազգային ատյանի գամբիացի դատախազ Ֆատո Բեն Սուդան հանգել է այն եզրակացության, որ որոշ տրամաբանական պատճառներ գոյություն ունեն այն մասին, որ Հարավային Օսիայի հակամարտության ընթացքում այդ տարածքում տեղի են ունեցել այնպիսի ոճրագործություններ, որոնց քննությունը գտնվում է միջազգային դատական այս կառույցի իրավասությունների սահմաններում»:

Վրաստանում պաշտոնավարության շրջանն ավարտվելուց հետո այդ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու դեմ հարուցված գործերը նկատի առնելով պարզվում է, որ գնալով նրա դեմ առաջադրվող մեղադրանքները ծանրանում են: Այդ թվում Թբիլիսիի ներկա իշխանությունները նրան հեղաշրջման նախագծման ու պետական գույքի  չարաշահման հետ կապված մեղադրանքներ են ներկայացրել:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սաակաշվիլուն մեղադրել է 5 միլիոն դոլար դրամաշորթություն կատարելու մեջ:

Վրաստանի անվտանգության ծառայությունների պետ Լևան Իզորիան էլ մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Վրաստանի անվտանգության ծառայություններն սկսել են իշխանափոխության և իշխանությունը յուրացնելու դավադիր քայլի հետ կապված հետաքննություններ է սկսել: Հետաքննության ընթացքում հրապարակվել է Ստամբուլի օդանավակայանում Միխայիլ Սաակաշվիլու և նրա նախագահության շրջանում ազգային անվտանգության նախին խորհրդական Գիգա Բուքերիայի զրույցի ձայնագրությունը, որտեղ խոսք է գնում Վրաստանի գործող իշխանությունների դեմ քաղաքացիական ծավալուն բողոքների հանգեցնող ծրագրերի մասին»:

Իրականության մեջ Միխայիլ Սաակաշվիլի սերտած մեթոդները ներառում են հասարակական դժգոհությունների ստեղծումն ու ժողովրդին փողոցներ դուրս բերելը, ինչի միջոցով էլ նա 2003 թվականին կարողացավ պաշտոնանկ անել Վրաստանի նախկին նախագահ Էդվարդ Շվերդնաձեին:

--------------------------

Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաևը ստորագրեց այդ երկրի պաշտպանական նոր հայեցակարգը: Ուզբեկստանի պաշտպանական նոր հայեցակարգը հստակեցնում է ռազմական ոլորտներում այդ երկրի ազգային անվտանգության ապահովման հետ կապված Տաշկենդի սկզբունքները և պաշտոնական դիրքորոշումներն ու կողմնորոշումները:

Փաստաթղթում հիմք ընդունելով տարածաշրջանային ու համաշխարհային պայմանները, նաև սպառնալիքներն ու հավանական մարտահրավերները դիմակայելու Ուզբեկստանի կարողությունն ու հնարավորությունները, համապատասխան քայլեր են նախատեսվել: Ուզբեկստանի պաշտպանական նոր հայեցակարգը նաև հստակեցնում է պաշտպանական ոլորտում զինված ուժերի և այլ կից կառույցների նպատակները և այդ կապակցությամբ ցուցաբերվող ռազմական ու տնտեսական աջակցությունն, այդ թվում ռազմարդյունաբերության ընդլայնումը:

Ուզբեկստանի պաշտպանական նոր հայեցակարգը ստորագրվում է այն պայմաններում, երբ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Ուզբեկստանի նախագահը ներքին ինչպես նաև արտաքին քաղաքականության բնագավառում հիմնական բարեփոխումներ անցկացնելով այդ երկրին առաջնորդել է զարգացման ու առաջադիմության ուղղությամբ: Ուզբեկստանի վախճանյալ նախագահ Իսլամ Քարիմովի նախագահության շրջանի հետ համեմատած պիտի ասել, որ Շոքաթ Միրզիաևն Ուզբեկստանին լճացման ու անտարբերության վիճակից դեպի քաղաքական ու տնտեսական ակտիվության ու կենսունակության և տարածաշրջանային ու միջազգային մրցակցության ասպարեզ առաջնորդեց:

Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության թոշակի անցած սպա Ջալալ Հասանովն ասում է. «20 տարին առաջ Ուզբեկստանի գլխավոր սպառնալիքն Աֆղանստանում տեղակայված ահաբեկչական խմբերն էին: Սակայն այսօր նկատի առնելով տեխնիկական առաջադիմություններն ահաբեկիչները կարիք չունեն հատել մի երկրի սահմանն ու այդտեղ իրագործել իրենց նպատակներն, այլև հիշյալ խմբերը սոցիալական ցանցերի միջոցով նոր անդամներով համալրում են իրենց շարքերը»: